Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հաղթանակ Շահումյան. «Շատ դժվար է հաղթահարել այն, ինչն ամրացել է բոլորիս կյանքում». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ «Փաստ»–ը զրուցել է ՀՀ վաստակավոր նկարիչ Հաղթանակ Շահումյանի հետ:

Իրականություն չլիներ` երազ լիներ

Այսօր առավոտյան եմ եկել Բեյրութից, որտեղ իմ ցուցահանդեսն էր: Այնտեղ գտնվող մեր ժողովուրդը մեծ տագնապի մեջ էր և անհասկանալի զգացումներ ուներ: Բոլորն ասում էին` մենք էլ ենք ապրիլ յան օրերին մեր ներդրումն ունեցել, բայց պարզվում է` այդ ամենը թալանում են և տեղ չի հասնում: Բա ժողովրդի վստահությունը ո՞նց վերականգնենք: Լավ է` գոնե հիմա թալանը բացահայտելու ուղղությամբ քայլեր են արվում, ինչը հույս է տալիս: Ես ոչ մի բառ չեմ գտնում նկարագրելու այն բացահայտումները, որ եղան Մանվել Գրիգորյանի առանձնատանը: Ով փող է գողացել կամ այլ հանցանք գործել, դեռ կարելի է բառեր գտնել ու նկարագրել… Բայց հիմա… Որ ասես կարիք ուներ` չուներ: 

Բանակը մեր ընտանիքն է, բանակում մեր երեխաներն են, մեր ընկերները ղեկավարում են` երեխաներն էլ ծառայում: Վերջապես մեր ապագայի հույսն է: Բայց փոխանակ օգնեն, մտնեն ու բանակը թալանե՞ն: Մանվելը աջ ու ձախ փող ուներ, թող իրա փողի կեսը տար բանակին: Ի՞նչ է նշանակում բանակից բան բերել: Դեռ ուտելիքների հերն էլ անիծած… իսկ նամակները: Մարդիկ հոգով, սրտով, հավատով գրել են, նամակները հասցեատեր են ունեցել: Նորմալ մարդն այդպիսի բան չի կարող անել: Այնքան կուզեի իրականություն չլիներ` երազ լիներ: Իմ ժողովրդի մեջ այդպիսի մարդ կարո՞ղ է լինել: Այդպիսի բան ինչպե՞ս կարող է անել: Ստորություն ասելն էլ է քիչ, գողություն էլ: Գիշատիչը որ գիշատիչ է, իր ստամոքսի համար է միայն կռիվ տալիս, ավելորդ բան չի գողանա տանի: Բայց չեմ հասկանում, սա անհասկանալի է` ապազգային մի բան է: Անգամ թշնամին նման բան չի կարող անել:

Պետությունն ընտանիքի մեծ մոդելն է

Ամեն մեկին երես ենք տվել: Ոչ թե օրենք է գործել, այլ օրենքն օգտագործվել է անհատների համար: Եթե օրենքը բոլորի համար գործեր, նման բան չէր լինի: Բոլորս էլ լսել ենք, չէ՞, թե բանակում ինչպիսի դաժանությամբ է վարվել զինվորների հետ: Ասում էինք` կարող է սուտ է կամ բամբասանք: Լսածների հետքերով կարող էին, չէ՞, գնալ: Խնդիրն ամենաթողությունն է. արհամարհանք` օրենքի, և անտարբերություն` սեփական երկրի նկատմամբ: Նոր իշխանությունը հայտարարել է, որ օրենքի գերակայություն է լինելու: Հանցագործը պետք է պատժվի, իսկ երկիրը պետք է օրենքի տառով ղեկավարվի: Եթե այդ սկզբունքներով ղեկավարվեն` ամեն ինչ իր տեղը կընկնի: Օրենքի խնդիրն է` հարգանք օրենքի նկատմամբ, որը պետության ղեկն է: Սա վերաբերում է բոլորին` լինի երկրի առաջին դեմք, թե հողագործ: Ես չեմ հասկանում օրենքից դուրս պայմանավորվածություն ասվածը: Այդ ամենը պետք է վերանա: Կառավարությունը պետք է արդարամիտ լինի բոլոր հարցերում, որ ժողովուրդը հավատա: Տվյալները ամբողջովին պետք է բացահայտ լինեն, որ որևիցե մեկը չկասկածի, թե ուղղակի վատություն անելու փորձ է: Պետք է բոլորը հասկանան, որ պատժելու նպատակ ունեն: Ես լսեցի նաև, որ բողոքի ակցիաներ են եղել, բայց այս ամենն իմանալով` ով իրեն թույլ կտա գնալ ու պաշտպանել: Գուցե իր զավակներն անգամ չցանկանան պաշտպանել: 

Պետք է մաքրել երկիրը: Մարդը կցանկանա՞, որ իր երեխան գող ու ավազակ լինի: Չի ցանկանա, չէ՞: Պետությունը ընտանիքի մեծ մոդելն է: Փոքր երկիր ենք` մենք իրավունք չունենք նման շռայլություններ թույլ տալ: Յուրաքանչյուր կոպեկ պետք է հաշված լինի և ծառայի երկրի զարգացմանը: Ես այդպես եմ պատկերացնում: 

Շատերի «աչքը» Հայաստանում է. ի՞նչ այցեքարտ է պետք

Բեյրութում տարբեր մարդկանց հետ էի հանդիպում: Շատերի «աչքը» Հայաստանում է: Ուզում են գալ, գործ սկսել: Հարցնում են` կարո՞ղ ենք գալ, ազատ բիզնես դնել, ուզում ենք ընտանիքով տեղափոխվել, երեխաներն էլ գան: Մարդիկ դեռ կասկածների մեջ են: Երբ ամեն անգամ առիթ էր լինում, հարցնում էին՝ ի՞նչ է մտածում Հայաստանում ապրող ժողովուրդը, վերջը ո՞նց պետք է լինի: Անընդհատ այդ մտահոգությունն էր հնչում: Հարյուր տարի օտարության մեջ ապրելով` իրենց ազգի նկատմամբ հետաքրքրությունը պահել են: Բայց հիասթափությունը գիտեք ինչ վատ բան է: Հետո էլ ուզում ենք, որ Հայաստանը զարգանա, ներդրում լինի, մեր հայրենակիցները վերադառնան օրրան: Դրա համար պետք է երկիրը մաքրվի և օրենքը դառնա երկրի միակ այցեքարտը: 

Ժամանակին աշխատել եմ պետական հաստատություններում: Մյուս աշխատողների պահվածքը առաջին դեմքից է կախված: Երկիրը փոքր է, ուղղակի մի յուրահատուկ բան կա. բոլորս միմյանց ճանաչում ենք, մեկը բարեկամ է, մյուսը` ընկեր, մեկն էլ` հարևան: Այս հարաբերությունները բացասական դեր են կատարում, փոխարենն օգտակար լինեն: Եթե տեսնում ենք, որ մեկն օրինազանցություն է արել, ասում ենք` դե լավ, մոտիկ մարդ է, հո խայտառակ չենք անելու: Մեկը կուսակցական նկատառումներով է ասում, մյուսն էլ` հարևան–բարեկամով: Շատ դժվար է հաղթահարել այն, ինչն ամրացել է մեր բոլորի կյանքում:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal