Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Եթե արտահերթ ընտրությունները ձգձգվեն, իրավիճակի «թունավորում» կսկսվի». «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին մեկ ու կես ամսվա ընթացքում տեղի ունեցած բացահայտումներն այնքան շատ էին, որ նախկին իշխանությունների «շարժիչով» աշխատելու պայմաններում դրանք գրեթե համարժեք կլինեին 1,5 կամ ավելի երկար տարիների աշխատանքին: Այսինքն, հիմա ավելի տեսանելի է, թե ինչու էր Սերժ Սարգսյանն ասում, որ իրենք «դանդաղ են շտապելու»:

Թավշյա հեղափոխությունից հետո, նաև ժամանակն է վերադարձել իր բնականոն հուն, իսկ «նարկոզի» մեջ եղած նախկին իշխանավորներն իրենց տեղը զիջել են ոչ միայն ժամանակի զգացողությունը, այլև դրա արժեքը գիտակցողներին: Եվ սա լավ է, քանի որ դրսում վաղուց 21–րդ դարն է, և ոչ միայն դանդաղ շտապելը, այլև ընդհանրապես չշտապելն է ժամանակավրեպ: 

Թավշյա հեղափոխության արդյունքում ձևավորված իշխանությունների ոչ միայն աշխատանքի ոճն է տարբեր, այլ դինամիկան, «Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետ Սուրեն Զոլ յանը, սակայն, ըստ նրա, դեռևս պարզ չէ, թե զարգացումներն ուր կտանեն երկիրը:

«Պետք է շատ դրական գնահատել նոր իշխանությունների աշխատանքը, քանի որ այն տոնահանդեսի մթնոլորտը, որը կար, կարծես թե վերջին շրջանում վերածվում է ավգյան ախոռների մաքրմանը»,– ասաց Ս. Զոլյանը:

Քաղաքագետի կարծիքով, սակայն, պակաս կարևոր չէ նաև երրորդ ուղղության ուրվագծման հարցը, որը ցույց կտա, թե այդ ախոռները մաքրելուց հետո ինչ պետք է դրանց փոխարեն կառուցենք: 

«Դա այս պահին չի ուրվագծվում: Այսինքն, առաջին հերթին պետք է ծրագիր լինի, որպեսզի բոլորն իմանան, թե ով ինչ կարող է անել երկրի առաջընթացի համար: Բնական է, որ առանց կոռուպցիան հաղթահարելու անհնար կլինի որևէ բան կառուցել, բայց դրան զուգահեռ հարկավոր է ծրագիր ունենալ ապագա քայլերի համար: Թեև պարզ է, որ նոր իշխանությունների քայլերը մինչև վերջ մշակված չէին, քանի որ գործող ապարատը մնացել է նույնը: Եվ բնական է, որ այն շատ հմուտ ձևով կարող է նոր իշխանություններին «ներքաշել» իր ինչ–ինչ ծրագրերի մեջ, որը վտանգավոր է նոր իշխանությունների համար»,– ասաց Ս.Զոլյանը:

Որպես օրինակ քաղաքագետը նշեց կուտակային կենսաթոշակային համակարգի ընդունման և այլ դեպքեր, որոնք կարող են նաև այլ վտանգներ պարունակել: 

«Շատ են խոսում, որ դա կարող է սաբոտաժի հետևանք լինել, բայց ես կարծում եմ, որ կարող է շատ ավելի վտանգավոր երևույթի հետևանք լինել: Օրինակ՝ նախկին իշխանություններն իրենց շահերը պաշտպանելու համար կարող են լուծումների այնպիսի տարբերակներ առաջարկել, որոնք իրականում բխում են նախորդ իշխանությունների, այլ ոչ թե գործի շահերից: Այլ ոլորտներում կրկին տեսանելի է, որ գործառույթները բխում են ոչ թե նոր իշխանությունների ծրագրային շահերից, այլև նախկինից մնացած ապարատի համար անցանկալի թիրախների դեմ պայքարելու ցանկությունից»,– ասաց Ս. Զոլյանը:

Շարունակելով թեման, քաղաքագետը նշեց կրթության ոլորտում տեղի ունեցող զարգացումները: Ու եթե, ըստ նրա, «Երիտասարդական հիմնադրամ»–ի շուրջ բարձրացված աղմուկը տեղին էր, ապա «Այբ»–ի շուրջ բարձրացված աղմուկը նախկին իշխանությունների ցանկությունն է եղել, որը հիմա իրագործվում է նոր կառավարության «ձեռքերով»:

«Ես շատ լավ գիտեմ, որ կրթության և գիտության նախարարությունում լավ չէին նայում «Այբ»–ին, որովհետև չէին կարողանում այդ հաստատությանը տրամադրած գումարները յուրացնել: Դա նրանց համար հասանելի չէր: Իսկ միջնակարգ դպրոցների գումարներին մոտ գալն ավելի հեշտ էր: Եվ, իմ տպավորությամբ, փաստորեն դա է պատճառը, որ նոր նախարարին ուղղորդել են դեպի այն կառույց, որը նախարարության աշխատակազմի համար նախկինում «մտահոգություն» էր, շրջանցելով հանրակրթության ոլորտում առկա շատ ավելի կարևոր խորքային խնդիրներ, որոնց մասին ոչ միայն չի խոսվում, այլև դեռևս քննարկումներ չեն եղել, թե ինչ պետք է արվեն»,– ասաց քաղաքագետը:

Խոսելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին՝ Ս. Զոլ յանը նշեց, որ դրանք որքան շուտ անցկացվեն, այնքան՝ լավ, քանի որ ներկայում բավականին անբնական իրավիճակ է, երբ խորհրդարանում այլ պատկեր է, իսկ գործադիրում՝ ժողովրդի կողմից ընտրված վարչապետի կաբինետն է: «Այս անբնական վիճակը պետք է շտկվի, և ինչքան շուտ, այնքան լավ, բայց կան հարցեր, որոնց պետք է նախապատրաստվել: Այսինքն, պետք է այնպիսի օրենք և այնպիսի երաշխիքներ լինեն, որոնք ընդունելի լինեն և կկարողանան արտահայտել ժողովրդի կամքը: Կա նաև այլ հարց, ինչը նույնպես կարևոր է: Փաստորեն, քաղաքական դաշտն ամայացած է և որոշակի ժամանակ է հարկավոր, որպեսզի այլ քաղաքական ուժեր նույնպես ի վիճակի լինեն հեռանկարային ծրագրեր առաջարկել և ճգնաժամը հաղթահարելու ուղիներ գտնել: Բայց, նորից եմ կրկնում, ընտրությունները պետք է հնարավորինս շուտ կազմակերպել, քանի որ անցումային շրջանում ոչ միայն չի կարող խոսք գնալ երկրի առաջընթացի կամ զարգացման մասին, այլ իրավիճակը կարող է «թունավորվել», որը բնականաբար իր բացասական հետևանքները կթողնի ապագայի վրա: Ուստի, ճիշտ կլինի, որ արտահերթ ընտրություններն անցկացվեն ամենաուշը մինչև այս տարեվերջ»,– ասաց Ս. Զոլյանը:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal