Yerevan, 02.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Տարանջատեք փաստաբանին իր վստահորդից». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փաստաբանները հայտնվել են հանրության ուշադրության կենտրոնում: Ականատեսն ենք մի երևույթի, երբ փաստաբանը, ով հրաժարվում է իր` հասարակության մեջ վատահամբավ վստահորդին պաշտպանել, հերոսացվում է, իսկ մեկ այլ փաստաբան, ով ստանձնում է այդ անձի պաշտպանությունը, արժանանում հասարակական պարսավանքի: Թեև պարսավանքը մեղմ է ասված, որոշ դեպքերում նրան և իր ընտանիքին սպառնում են անգամ սպանել: Իրավական և զգայական այս բախման մասին զրուցել ենք փաստաբան Նորայր Նորիկյանի հետ: 

Ն. Նորիկյանը «Փաստ»–ի հետ զրույցի սկզբում նախ ընդգծեց, որ հաշվի առնելով փաստաբանական համերաշխությունը` ձեռնպահ կմնա անվանական որևէ փաստաբանի վարքագծի վերաբերյալ գնահատական հնչեցնելուց: 

Իսկ հասարակության տրամադրվածության առումով փաստաբանն իր հորդորը փոխանցեց: 

«Հասարակության մեջ այսօր առկա  է վրդովմունք ու զայրույթ, ինչը պայմանավորված է որոշ անձանց մեղսագրվող արարքների ի հայտ գալու հետ: Միանշանակ ըմբռնումով մոտենալով և հասկանալով այդ վրդովմունքն ու զայրույթը, այդուհանդերձ, մեր քաղաքացիները պետք է գիտակցեն, որ սխալ է փաստաբանին նույնականացնել իր վստահորդի հետ, եթե անգամ այդ վստահորդը մեղադրվում կամ կասկածվում է ամենածանր և զազրելի հանցագործության մեջ: Եթե մենք շարունակենք այդ վարքագիծը և տոտալ կերպով սկսենք վարկաբեկել այս կամ այն հանցագործությունների մեջ մեղադրվող անձի պաշտպանությունն իրականացնող փաստաբաններին, լուրջ հարված կհասցնենք փաստաբանության հեղինակությանը: Անկախ նրանից, թե հանցագործությունն ինչ բնույթ ունի, և եթե անգամ ամենազազրելի հանցագործության մեջ են կասկածվում, ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված է, որ յուրաքանչյուր ոք ունի պաշտպանության իրավունք: Կարծում եմ, որ նոր իշխանությունը, ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, չափազանց խորը գիտակցում է փաստաբանի` որպես իրավապաշտպան գործունեություն իրականացնող սուբյեկտի առաքելությունն ու դերակատարությունը»,–ասաց փաստաբանը` նշելով, որ գիտակցելով նշվածները` իր կարծիքով, իշխանության կողմից փորձ կարվի, ըստ որի` քաղաքացիներն ըմբռնումով կմոտենան և կհասկանան, որ չի կարելի փաստաբանին նույնականանցնել իր վստահորդի հետ:

«Քաղաքացիները պետք է գիտակցեն, որ չի կարելի նրա և նրա ընտանիքի անդամների նկատմամբ սպանության սպառնալիքներ հնչեցնել: Մենք գործ ունենք իրավապաշտպան գործունեություն իրականացնող փաստաբանական կորպուսի հետ, ովքեր, ելնելով իրենց մասնագիտական առաքելությունից, իրականացնում են այն անձանց պաշտպանությունը, ովքեր մեղադրվում են ծանր, առանձնապես ծանր, և, ընդհանրապես, այս կամ այն հանցագործության կատարման մեջ: Պետք է քաջ գիտակցենք, որ փաստաբանը մի մարդ է, ով ուղղակի պաշտպանության իրավունք ունեցող ցանկացած անձի իր պրոֆեսիոնալ իրավաբանական օգնությունն է ցուցաբերում: Սա համարեք սթափության կոչ»,–ընդգծեց Ն. Նորիկյանը` հավելելով, որ նշվածն իր խնդրանքն ու հորդորն է ՀՀ քաղաքացիներին:

«Մենք ընդունել ենք ՀՀ Սահմանադրությունը, մենք դարձել են Եվրոպայի խորհրդի անդամ: Մենք ընդունել ենք մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի խաղի կանոնները: Այս բոլոր իրավանորմերով հստակ արձանագրված է` յուրաքանչյուր ոք ունի պաշտպանության իրավունք: Գեներալ Մանվելից մինչև Պերմյակով` այդ յուրաքանչյուր ոք–ի մեջ են մտնում: Փաստաբանությունը հատուկ առաքելություն է, հատուկ գործունեություն, և փաստաբանն, օգտագործելով իր մասնագիտական ինտելեկտուալ կարողությունները, պարզապես պաշտպանություն է իրականացնում: Հասարակությունը պետք է քաջ գիտակցի սա ու փաստաբանին տարանջատի այն հնարավոր մեղսագործից, որի նկատմամբ այսօր քրեական հետապնդում է իրականացվում: Կարծում եմ` վաղ թե ուշ և հնարավորինս արագ կձերբազատվենք այս էմոցիոնալ շեշտադրումներից և կգիտակցենք` ի վերջո, ո՞րն էր այս իշխանափոխության նպատակը` որպեսզի Հայաստանի Հանրապետությունում հաստատվի օրենքի, իրավունքի գերակայության իշխանություն, որ բոլորս սահմանադրական հասարակություն դառնանք: Բայց իրավապաշտպան գործունեությունը հիմա թիրախ է դարձել: Բացի այդ, ամենավերջին հայհոյանքներն են հնչում փաստաբանների ու նրանց ընտանիքների անդամների հասցեին: Սա անթույլատրելի վարքագիծ է: Ես հորդորում եմ մեր քաղաքացիներին գիտակցել` փաստաբաններն ուղղակի իրենց աշխատանքն են կատարում»,–շեշտեց փաստաբանը:

Նորայր Նորիկյանի դիտարկմամբ` փաստաբանական ինստիտուտն ամբողջությամբ վտանգի տակ է դրվում. «Չի կարելի այդ ինստիտուտը կաթվածահար անել: Բոլորի վրդովմունքը, էմոցիոնալ շեշտադրումները հասկանալի են, բոլորիս համար էլ անընդունելի, անբարոյական և հակամարդկային քայլեր են արվել: Միանշանակ է, որ այդ մարդիկ պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն: Բայց, կներեք, փաստաբանն ինչո՞ւ պետք է վարկաբեկվի և հեղինակազրկվի ամենավերջին հայհոյանքներով: Սա անընդունելի է: Փաստաբաններն այս առումով պետք է թիրախից դուրս լինեն»:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer