Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Որևէ մեկի անունը դուք չեք կարող հիշել, ով թաթախված լինի կոռուպցիայի մեջ, հանցագործություն արած լինի». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը ասուլիսի ժամանակ պատմել էր 90–ականների կեսերին Մանվել Գրիգորյանի մասնակցությամբ տեղի ունեցած դեպքերի մասին, որոնք հասարակության մի մասը չգիտեր, մյուսներն էլ հավանաբար մոռացել էին: Եվ, բնականաբար, երբ խոսք է գնում այդ տարիների մասին, շատերն ակամայից ՀՀՇ–ի տարիները, իշխող բարքերն ու մոտեցումներն են հիշում, երբ մի կողմից Արցախն էր ազատագրվում, մյուս կողմից դրվում էին նորանկախ Հայաստանի հիմքերը: Ակամայից հարց է ծագում, թե ինչն էր, որ այն ժամանակ այնպես չստացվեց, որն էլ տարիներ անց բերեց նման համաժողովրդական ցասման: Հարցի պատասխանը, բնականաբար, պետք է փնտրեինք կա՛մ նախկին իշխանավորների, կա՛մ ՀԱԿ–ի հիմնադիրների շարքում, ովքեր անկախության տարիներին ոչ միայն եղել են երկրի ղեկավարման ղեկին շատ մոտ, այլև զբաղեցրել են բարձր պաշտոններ:

ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը, ով ՀՀՇ–ի տարիներին նաև մշակույթի փոխնախարար է եղել, «Փաստի» հետ զրույցում նշեց, որ ինքը եթե որևէ հանցագործության մասին երբևէ իմացել է, մշտապես բարձրաձայնել է՝ լինի մամուլի միջոցով, խորհրդարանում կամ այդ հարթակներից դուրս: 

«Ես ամենևին չեմ սպասել, որ մեկն ընկնի, ինչպես ժողովուրդն է ասում՝ եզն ընկավ՝ դանակավորները շատացան: Իսկ ո՞ւր էր Իշխանյանն այս 25 տարիների ընթացքում և ինչո՞ւ դրա մասին չէր խոսում, առավել ևս, որ նա մարդու իրավունքների պաշտպանությամբ է զբաղվում: Սպասեց ձերբակալեցին, նոր է որոշե՞լ խոսել: Այն, ինչ տեղի է ունեցել, ես իմ գնահատականը տվել եմ՝ դա մարդու երևակայության մեջ չի տեղավորվում, բայց հիմա էլ հակառակն է: Ով ինչ մեղք ու մեղադրանք ունի՝ հիշում է: Ես չեմ ընդունում այդ մոտեցումը: Բացի այդ, երբ ընկածին ուզում են ոտքով էլ խփել, այդ երևույթը ինձ դուր չի գալիս»,– ասաց Ա. Մանուկյանը:

Նա նաև նշեց, որ անաչառ լինելու համար հարկավոր է հիշել, որ Մանվել Գրիգորյանը պատերազմի տարիներին եղել  է բրիգադի հրամանատար, 5000 զինվորի է ղեկավարել և լրջագույն հաջողություններ գրանցել արցախյան ազատամարտի տարիների ընթացքում:

«Այսինքն, ակնհայտ է, որ այդ ընթացքում մեր բանակը գրանցել է լրջագույն պատմական հաջողություններ ու եղել են կոնկրետ մարդիկ, ովքեր դա իրականացրել են: Ուրիշ հարց է, որ նրանք, ովքեր այդ տարիներին կերտել են մեր հաղթանակը, որի մեջ են եղել նաև Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, հետո եկել է մի պահ, որ հիմնվել են կրիմինալի վրա: Ներքին իշխանափոխություն տեղի ունեցավ, և այդ հեղաշրջման արդյունքում վերից վար համակարգը փչացավ»,– ասաց Ա. Մանուկյանը:

Ա. Մանուկյանի դիտարկմամբ, դրանից հետո էր, որ վերևում նստած անձը (Ռ. Քոչարյանը, խմբ.), դարձավ կոռուպցիայի կնքահայրը, իսկ ներքևներն էլ, որպեսզի այդ համակարգի պայմաններում շարունակեն ապրել, աշխատել և գոյատևել, սկսեցին ապրել այդ կանոններով: Եվ 98–ի համակարգն ամբողջապես հիմնվեց այնպիսի ուժերի վրա, որոնք սկսեցին փոխարինել ժողովրդին:

«Այսինքն, քանի որ 98–ից ժողովրդի կողմից իշխանությունների աջակցությունը չկար, իշխանությունը փորձեց հենարաններ գտնել այլ դաշտում և իր իշխանությունը կառուցել այլ սյուների վրա: Եվ նույն բանակի գեներալների, պաշտոնյաների, դատավորների, դատախազների շրջանում մարդիկ սկսեցին այդ պայմաններով աշխատել: Եվ Մանվել Գրիգորյանը նույնպես, ով անկախության առաջին տարիներին ուրիշ կյանքով էր ապրում, սկսեց այլ կյանքով ապրել: Եվ մենք այսօր տեսնում ենք երկրորդ Մանվել Գրիգորյանին: Այսինքն, համակարգն է պարտադրել լինել այնպիսին, ինչպիսին հիմա տեսնում ենք»,– ասաց Ա. Մանուկյանը:

Նախկին պատգամավորի դիտարկմամբ, այսօրվա բացահայտումներից երևում է, որ նմանները շատ են: Եվ դեռ կլինեն այնպիսիք, որոնք թեև եղել են իշխանության կազմում, բայց մաքուր են աշխատել: ՀԱԿ փոխնախագահն ասաց նաև, որ ինքն ուշադիր հետևում է ներկա կառավարության նշանակումներին ու համոզվում, որ այսօր նախարարի, փոխնախարարի պաշտոնում նշանակելու համար շատ դժվար է անաղարտ մարդ գտնել, որովհետև վերջին 20 տարում մարդկանց ուղղակի թաթախել են կեղտի ու կոռուպցիայի մեջ:

«Հնարավոր չի եղել պաշտոնյա լինել և մաքուր մնալ, մինչդեռ ՀՀՇ–ի պաշտոնավարման տարիներին հնարավոր չէր լինել պաշտոնյա և լինել գող, կոռումպացված և այլն: Սա է եղել տարբերությունը: Այն տարիներին եղել է Գերագույն խորհրդի 260 պատգամավոր և 30 նախարար, և նրանցից որևէ մեկի անունը դուք չեք կարող հիշել, ով թաթախված լինի կոռուպցիայի մեջ, հանցագործություն արած լինի, դատված լինի, բացասական անուն վաստակած լինի, ում ժողովուրդը անեծքով հիշի: Չկա այդպիսի բան, քանի որ այն խորհրդարանում և կառավարությունում գողանալը, կոռումպացված լինելը, սեփական կաշվի մասին մտածելը համարվում էր անբարոյականություն: Եվ դա մասսայական էր»,– ասաց Ա. Մանուկյանը: 

Համեմատելով ներկա և նախկին խորհրդարանները՝ նա նշեց, որ եթե նախկինում անբարոյական լինելու դեպքում էին «սպիտակ ագռավ» համարվում, ապա հիմա՝ բարոյական լինելու դեպքում: Եվ եթե հիմա անբարո արարքը խրախուսվում է, ապա այն ժամանակ հասարակությունն իր շրջանակներից դուրս էր մղում նման կեղտը:

Նա նաև հավելեց, որ այս տարիների ընթացքում բանտախցերին, չարչարանքներին և սև PR–ին դիմանալը բավականին դժվար է եղել, իսկ հիմա մաքրման պրոցես է ընթանում: Մանուկյանը հույս ունի, որ ՀԱԿ–ն առաջիկա ընտրությունների ժամանակ լրջագույն արդյունքներ կարձանագրի:

ՀԱԿ փոխնախագահը նշեց նաև, որ «Ընտրական օրենսգրքի» նոր տարբերակը մշակելու հարցում իրենք բավականին մեծ դերակատարում ունեն, Իոաննիսյանի հանձնաժողովին պաշտոնական գրությամբ ներկայացրել են բոլոր այն մոտեցումները, որոնք անցած 5–6 տարիների ընթացքում մշակել են:

«Կարծում եմ՝ մեր առաջարկություններն օգտակար կլինեն և նման պայմաններ ապահովելու դեպքում ընտրությունները կանցնեն արդար և թափանցիկ: Բնական է, որ մենք մասնակցելու ենք առաջիկա ընտրություններին, և կարծում եմ, որ որևէ մեկին չեմ նեղացնի, եթե ասեմ, որ ՀԱԿ–ն ամենաքաղաքական և ամենակազմակերպված և մտավոր մեծ ներուժ ունեցող կուսակցությունն է, որը այս ընտրությունների ժամանակ կլինի լուրջ խաղացող և սոլիդ քաղաքական ուժ, որը ծանր հայտ կներկայացնի՝ ԱԺ ապագա խորհրդարանում իր տեղը զբաղեցնելու համար: Եվ մեր ընտրողը կլինի ոչ թե սեփական հացի, ջրի հարցը լուծողը, այլ երկրի ճակատագրով լուրջ մտահոգ և համարձակ գաղափարներ ներկայացնող: Վերջում հավելեմ, որ համառ, հետևողական, երկարակյաց և զգացմունքների մեջ չընկնող ուժերը միշտ էլ հաղթում են: Ես մեզ այդպիսին եմ համարում…»,– ասաց Ա. Մանուկյանը: 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal