«Սիրիական ազատ բանակի» առաջին խոշոր խմբավորումն անցել է կառավարության կողմը
INTERNATIONAL NEWS
Սիրիայում էսկալացիայի հարավային գոտում «Սիրիական ազատ բանակի» առաջին խոշոր խմբավորումը անցել է օրինական կառավարության կողմը: Խմբի ղեկավարը պատրաստակամություն է հայտնել կառավարության զորքերի կողմում պայքարել ահաբեկիչների դեմ: Այս մասին այսօր լրագրողներին հայտնել են Պատերազմող կաղմերի հաշտեցման ռուսական կենտրոնում:
«Հունիսի 22-ին... Պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ներկայացուցիչների, ժ սիրիական իշխանությունների եւ «Սիրիական ազատ բանակի» զինյալների հետ բանակցություններից հետո «Թաջամաուա ալ Վիայթ ալ Ումարի» խմբավորման ղեկավար Վաջի աբու Սլեսը հայտարարել է սիրիական կառավարության կողմն անցնելու մասին», - հաղորդել են ռուսական զինվորականները:
Նա հայտարարել է, որ իր գլխավորած խմբավորումն այժմ սիրկական բանակի հետ Սիրիայի հարավում մարտնչելու է ԻՊ-ի եւ Ջեբհաթ ան Նուսրայի զինյալների դեմ, հաղորդում է ՏԱՍՍ-ը: