Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


ԵԿՄ ապագան. նոր է՞ջ, թե՞ դեժավյու. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԵԿՄ–ն իշխանության հետ է, Նիկոլ Փաշինյանն էլ գերագույն գլխավոր հրամանատարն է: 

Հենց միայն այս ձևակերպման մեջ ամփոփված է Երկրապահի ձևախեղման ամբողջ էությունը: Ըստ էության ԵԿՄ–ն ունի երկու դեմք և բովանդակություն: Մի կողմից Երկրապահն, ինչ-որ տեղ, մեր զինված ուժերի կորիզներից մեկն է, ինչպես նաև կարևորագույն աշխարհազորային ռեսուրս, որը պետք է օգտագործվեր, օգտագործվի ըստ անհրաժեշտության: Կտրուկ կերպով ոտնձգություն կատարել այս կառույցի նկատմամբ, մեղմ ասած, նպատակահարմար չէ: 

Մյուս կողմից՝ ի՞նչ էր արդյոք ԵԿՄ–ն 1998 թվականից առաջ և հետո: Այս խնդրի շուրջ շարադրանքը շատ երկար կլինի և գուցե թե տեղին չէ մեկ դիտարկման շրջանակներում անդրադառնալ այդ բոլոր նրբերանգներին: Արձանագրենք միայն, որ Լևոն Տեր–Պետրոսյանի հրաժարականից հետո մի գիշերվա ընթացքում կարկառուն ՀՀՇ–ականների մի բազմություն արթնացավ որպես ԵԿՄ–ական, որոնց մի հատվածն էլ սահուն կերպով դարձավ Հանրապետական: 

Սակայն խնդիրն անգամ այստեղ չէր, այլ ԵԿՄ–ի հետագա տրանսֆորմացիայի մեջ: Վերջինիս արդյունքում ԵԿՄ–ն վերածվեց իշխող Հանրապետական կուսակցության կցորդի` թաթախվելով ընտրակեղծարարության, ցույցեր ցրելու, սադրանքների ու հանրությանը հայտնի ու անհայտ բազմաթիվ այլ մեղքերի մեջ: Անշուշտ, սա չի նշանակում, թե բոլոր երկրապահներն էին այդպիսին, ավելին` ակնհայտ էր, որ Երկրապահը դարձել էր մեկ կամ գուցե մի քանի հոգու ձեռքի գործիքը: Այս իրավիճակից դժգոհողների ճակատագիրն էլ, պարզ է, թե ինչպիսին կլիներ:

Ներկայումս սակայն ստեղծվել է աննախադեպ հնարավորություն Երկրապահին վերադարձնել իր բովանդակությունը՝ կայանալ որպես հզոր ներուժ ու ռեսուրս ունեցող Հասարակական կազմակերպություն, ինչպիսին որ է ներկայումս` համենայնդեպս, այսպես ասած, թղթաբանության տեսանկյունից:

Բայց արի ու տես, որ ԵԿՄ–ում առնվազն կան անհատներ, որոնք ուզում են լինել իշխանության հետ` ներկայիս իշխանության, չնայած գուցե ներկան ու նախկինը նրանց համար սկզբունքային չէ, կարևորը՝ լինել իշխանության հետ: Նման նկրտումների պարագայում թերևս քայլը կամ դիրքորոշումն արդեն իշխանությանն է, արդյոք վերջինս կցանկանա՞ ունենալ ԵԿՄ–ին որպես հենարան կամ կցորդ և եթե ուզի, ապա արդյոք դա շատ վատ տեղ տանող ճանապարհ չէ՞: Չէ՞ որ նույն ճանապարհով գնաց Հանրապետականը: 

Ի դեպ, շեշտենք` այստեղ բոլորովին էլ խոսք չի գնում ներկա ու նախկին իշխանությունների կամ իշխանական կուսակցությունների համեմատականի մասին, առավել ևս տարատեսակ դավադրությունների ու կուլիսային շշուկների: Խնդիրը շատ ավելի խորքային է` ինչպիսին պետք է լինի ԵԿՄ–ն, արդյոք ներկայումս այն անհրաժեշտ է որպես ռազմականացված կառույց այն դեպքում, երբ ունենք կայացած բանակ և Զինված ուժեր: 

Վերջապես, արդյոք պատմության կրկնություն չէ՞, երբ ԵԿՄ փոխնախագահը հայտարարում է, թե քննարկելու են առաջիկա ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը սատարելու հարցը: Այստեղ իրականում խնդիրն այն է, որ «Քաղաքացիական պայմանագրի» փոխարեն կարող է լինել ցանկացած այլ կուսակցության անուն և դրանից խնդրի էությունը չի փոխվում: Իսկ խնդիրը շատ պարզ  է և հստակ՝ ինչպիսի՞ ԵԿՄ ենք ուզում ունենալ մենք, իշխանությունը և հենց իրենք՝ երկրապահները՝ քաղաքականացվա՞ծ, ռազմականացվա՞ծ և իշխանության կցորդ կառո՞ւյց, թե՞ բոլորովին այլ բովանդակության, այլ հայեցակարգով և այլ գործունեության շրջանակ ունեցող կազմակերպություն:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal