Առանձնասենյակները դատարկ են. ո՞ւր են գումարները. «Փաստ»
POLITICS«Փաստ» օրաթերթը գրում է.
Երեկ Լոռու նորանշանակ փոխմարզպետ Անդրեյ Ղուկասյանը դատարկ աշխատասենյակի լուսանկար է հրապարակել և գրել. «Այ, այսպիսի տեսք ունի իմ աշխատասենյակը: Առանց սեղան և մինիմալ հարմարության: Դիմավորեցին ինձ այսպես, հետևությունները թողնում եմ Ձեզ: Սակայն սա արագ կարգավորելու խնդիր է: Խնդիրները հետո են առաջանալու, բայց ոչ ինձ համար»: Բնական է, որ նման ահազանգը մեծ աղմուկ պիտի բարձրացներ: Սրան անմիջապես հաջորդեց այդ կաբինետում աշխատած արդեն նախկին փոխմարզպետ Տիգրան Բադոյանի գրառումը. «Ժամանակին գրեթե նույն կերպ եմ ընդունել աշխատասենյակը: Հանրությանն ուզում եմ տեղեկացնել, որ փոխմարզպետի պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացնելուց հետո մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի և այլ պատասխանատուների ներկայությամբ գույքագրում է կատարվել, որից հետո ես իմ անձնական միջոցներով գնված գույքը տեղափոխել եմ իմ սեփական գրասենյակի տարածք»:
Այստեղ կարևոր է երկու հանգամանք: Նախ, եթե նպատակը շոուն կամ «բոչկա գլորելը» չէր, ինչո՞ւ Ղուկասյանը չէր ճշտել իրականությունը մարզպետարանի աշխատակազմի ղեկավարից կամ նախկին փոխմարզպետից, ում, ի դեպ, մեր տեղեկություններով, հիանալի ճանաչում է: Եվ երկրորդ՝ իշխանությունները երևի թե պիտի ուսումնասիրեն, թե ինչո՞ւ են այսպիսի վիճակում եղել առանձնասենյակները, որ նախկինում պաշտոնյաները երբեմն ստիպված իրենք են գույք գնել: Բա այդքան գումարներն ո՞ւր են գնացել: Այ, այստեղ Ղուկասյանի հետ դժվար է չհամաձայնել՝ խնդիրները հետո են առաջանալու...
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում