Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Կոմունիստական «պարտիական բիլետից» մինչև ՀՀԿ անդամատոմսի հավաքածու ունեցողները կհանգրվանե՞ն ՔՊԿ–ում. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հեղափոխությունների շարունակության հանգրվանները չափազանց բազմազան են՝ հակահեղափոխությունը, լճացումը կամ էլ պարզապես հեղափոխությունները շատ արագ մոռացվում են:

Այն, ինչ կատարվեց ու շարունակում է կատարվել Հայաստանում վերջին ամիսներին,
գնահատվեց որպես թավշյա հեղափոխություն: Արդյո՞ք կատարվածը հեղափոխություն էր բառիս բովանդակային իմաստով՝ դժվար է ասել: Թերևս սա թողնենք մի կողմ և պայմանականորեն տեղի ունեցածն ընդունենք հեղափոխություն: Սակայն ներկայումս արդեն ժամանակն է մի կողմ դնել հեղափոխական տրամադրությունները, ոգևորությունը և փորձել տեսնել հետհեղափոխական մարտահրավերներն ու վտանգները: 

Այդ վտանգները բազմազան են ու բազմաշերտ, ունեն տարբեր աղբյուրներ, իսկ երբեմն էլ հենց հեղափոխությունն ու հեղափոխականությունն են դառնում վտանգի աղբյուր: Անշուշտ, Հայաստանում կատարված իրողությունների սպառնալիքները կարող են չարախնդության առիթ դառնալ միայն հոգեպես հիվանդ կամ էլ պարզապես պետական մտածողությունից զուրկ մարդկանց համար: Նույնպիսի բնորոշում կարելի է տալ նաև նրանց, ովքեր պիտակավորում ու արշավ են սկսում ցանկացած առողջ քննադատության կամ իշխանության թերացումների, բացերի ու խնդիրների բարձրաձայնման նկատմամբ:

Հենց սա արդեն դառնում է յուրօրինակ հակահեղափոխություն, որովհետև քննադատությունը, սթափությունը և ազատ խոսքը հենց հեղափոխության առանցքներն են: Մեկ այլ անհանգստացնող երևույթ է քաղաքացիների տարբեր խմբերի կողմից լրատվամիջոցների դեմ տարվող հակաքարոզչությունը, ոչ պակաս անհանգստացնող են նաև իշխանությանը կամ իշխանական կուսակցություններին սատարելու այն հայտարարությունները, որոնց հեղինակներն են հասարակական կազմակերպություններ, առավելևս այդ հասարակական կազմակերպություններն ու մտավորականները:

Սակայն սա էլ թողնենք մի կողմ և փորձենք հասկանալ, թե ինչ է կատարվելու այն բոլոր հանրապետականացված ու կուսակցականացած կառույցների կամ անհատների հետ, որոնք գտնվում են կրթական, ստեղծագործական, մշակութային ու ընդհանրապես երկրի հասարակական կյանքի գրեթե բոլոր ոլորտներում: 

Արդյոք այս դեպքում մենք կունենա՞նք արմատապես փոխված հայեցակարգ, թե՞ պարզապես կփոխվի իշխանական կուսակցության անունը: Սա մեր գլխավոր խնդիրներից մեկն է: Այսօր շատերը անկեղծ ոգևորությամբ, ոմանք՝ պատեհապաշտությամբ, որոշները սեփական տաքուկ տեղը չկորցնելու կամ ձեռք բերելու ակնկալիքով միտված են կանգնել իշխանության կողքին, անդամագրվել իշխանական կուսակցության կամ էլ գոնե հրապարակավ աջակցություն ու անմնացորդ նվիրում հայտնել իշխանությանը: Այսպես եղել է բոլոր իշխանությունների՝ ՀՀՇ–ի, Քոչարյանի, Հանրապետականի իշխանության տարիներին, չի բացառվում նաև, որ ներկա իշխանությանը հավատարմության երդում տվողները նույնպիսի խանդավառությամբ ու «անկեղծությամբ» երդվել էին ծառայել Հանրապետականին:

Մյուս կողմից ՀՀՇ–ի և ՀՀԿ–ի իշխանության տարիներին մենք բազմիցս տեսել ենք դեպքեր, թե ինչպես վաստակաշատ մշակութային գործիչները ներբողներ են ձոնել իշխանություններին, անդամակցել իշխանական կուսակցություններին, ոմանք պաշտոն են ստացել, ոմանք դարձել պատգամավոր: Արդյոք այս երևույթները բացառվելո՞ւ են, արդյոք այլևս չե՞ն լինելու իշխանության սիրելիներ ու մերժվածներ և, ամենակարևորը, ինչպես պետք է դա արվի: Հենց սա է առաջնային խնդիրը: 

Իհարկե, հարկ է նաև նշել, որ քաղաքական գործունեություն ծավալելը զուտ անձնական որոշում է, և այս տեսանկյունից, օրինակ, չի կարելի մեղադրել այս կամ այն գործչին այս կամ այն կուսակցությանը, այդ թվում իշխանական, անդամագրվելը: Սակայն ինչպե՞ս անել, որպեսզի դա չդառնա մոդայիկ, չդառնա պատեհապաշտություն, չդառնա իշխանության թևի տակ տեղավորվել: 

Այդպիսիները լինելու են չափազանց շատ, և այս դեպքում միայն և միմիայն իշխանությունից է կախված՝ արդյո՞ք մենք այլև չենք տեսնի իշխանության անմնացորդ նվիրյալների, անխոնջ ծառաների, իշխանությանը սրբացնող մշակութային գործիչների ու դպրոցների տնօրենների: 

Հենց իշխանական կուսակցություններն են, որ չպետք է թույլ տան, որպեսզի իրենց շարքերում հանգրվանեն կոմունիստական «պարտիական բիլետից» մինչև ՀՀԿ կուսակցական տոմսի հավաքածու ունեցող անհատները, քաղաքական գործիչներն ու պաշտոնյաները: Հնարավոր կլինի՞ արդյոք դա՝ ցույց կտա ժամանակը:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal