Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Հիմա «աշխատում» է երկար տարիների ստորացման կոմպենսացման մեխանիզմը». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քաղաքագետ Անուշ Սեդրակյանը տարբեր առիթներով խոսելով կոռուպցիոն երևույթների մասին՝ մշտապես պնդել է, որ այն անհատական երևույթ է և անհրաժեշտ է հենց անհատական մակարդակում դրան անդրադառնալ: Հակառակ դեպքում, այդ չերևացող «կենդանու» մասին ընդհանրական ձևակերպումներով խոսելով ու այն ընդամենը սահմանումների տեսքով ներկայացնելով՝ գործին չես օգնի: Ավելին, անհասցե քննադատություններն ու այդօրինակ մոտեցումներն ինչ–որ տեղ կօգնեն նաև, որ երևույթը դառնա անպատիժ: 

«Երբ ընդհանրական ձևով, օդի մեջ անընդհատ կրկնում ենք կոռուպցիա, կոռուպցիա, արդյունքում դա չի դառնում կոռուպցիայի դեմ պայքար: Հարկավոր է կոռումպացված անձանց դեմ պայքարել, որը ներկա պահին հաջողությամբ է իրականացվում, բայց ես կարծում եմ, որ այն պետք է երկու տարբերակով ընթանա»,– «Փաստի» հետ զրույցում ասաց Ա. Սեդրակյանը:

Ըստ նրա, կա՛մ այն պետք է նեղ մասնագիտական ուղղվածություն ունենա, առանց արտաքին հրապարակային դրսևորումների, կա՛մ, եթե ընտրվում է բաց աշխատաոճը, ապա պետք է նույն հրապարակային ձևով էլ հասնի իր հաղթական ավարտին:

«Երկու տարբերակներն էլ միջազգային պրակտիկայում կան, պարզապես պետք չէ այդ երկուսի համադրման ճանապարհով գնալ: Պետք է ընտրել երկու տարբերակներից մեկը և այդ ճանապարհով գնալ: Այն, որ Հայաստանի համար ամենասրբազան, ցավոտ կետերը՝ բանակը, սփյուռքը, ենթարկվել են ֆինանսական յուրացման և նյութական շահագործման, բոլորիս էր հայտնի: Ուղղակի մեզ համար անհասկանալի և անպատկերացնելի էին դրանց չափերը: Եվ հիմա շատ լավ է, որ հանրությունն իրազեկվեց դրա մասին: Դա միանգամից կբացառի մի քանի երևույթ: Նախ, վերջ կդրվի իշխանական «բեսպրեդելին», և այսուհետ ցանկացած իշխանություն պետք է իմանա, որ ինքն իր գործառույթների մեջ սահմանափակված է և միշտ կարող է կանգնել խնդիրների առջև»,–համոզված է Ա. Սեդրակյանը:

Երկրորդ սահմանափակումն, ըստ Սեդրակյանի այն է, որ պետական ռեսուրսը իբրև սեփականը դիտարկելու և տնօրինելու բացահայտ միտումը կվերանա: Այնինչ ժամանակին շատերը կարծել են, որ իրենք ոչ թե պետական կառավարիչներ են, այլ՝ պետության բաժնետերեր, ուստի կարող են պետական ռեսուրսը սրտի ուզածով մսխել: 

«Բարեբախտաբար, վերացավ նաև այդ թունավոր միտումը: Եվ արդյունքում մենք կանգնում ենք այն փաստի առաջ, որ այսուհետ Հայաստանի քաղաքացին պետք է սովորի քաղաքացի լինել: Այսինքն, պետք է սովորի երկու բան՝ բոլոր մակարդակներում էլ հաշվետու լինել և հաշվետվություն պահանջել բոլոր մակարդակներից»,– ասաց Ա. Սեդրակյանը:

Խոսելով այն մասին, թե բացահայտումներն արդյո՞ք PR ակցիայի կամ շոուի չեն նմանվում, նա նշեց, որ բացահայտումների մատուցման մեջ, անշուշտ, շոուի էլեմենտներ կան: Եվ այդ ամենը հիշեցնում է ֆիլմերի կադրեր, բայց մյուս կողմից էլ մեկ վտանգ կա, որին անպայման պետք է ուշադրություն դարձնել:

«Բացահայտումների գաղտնազերծումն, ինչ խոսք, քայլ առաջ է և հույս է ներշնչում, որ դրանք չեն կոծկվի: Եթե բացահայտումները թափանցիկ չընթանան, գաղտնիությունը կենթադրի որոշակի ռիսկեր: Եվ պարզ է, որ հանրությունը պահանջելու է գնալ մինչև վերջ: Պետք է նաև հասկանալ, որ հանրությունն այս ընթացքում կատարվող ապօրինություններից այնքան էր դառնացել, որ նման բացահայտումները շոյում է նրա քիմքը: Բայց ես նման ոգևորությանը մի փոքր սկեպտիկ եմ վերաբերվում և կարծում եմ՝ վրեժխնդրությունից բացի ավելի ճիշտ չափանիշ կա՝ արդարության զգացողությունը, իսկ թափանցիկությունը պետք է օգնի, որ ժողովուրդը ստանա նաև իր դառնացած լինելու «կոմպենսացիան»»,– ասաց քաղաքագետը:

Ըստ Սեդրակյանի, հիմա «աշխատում» է երկար տարիների ստորացման կոմպենսացման մեխանիզմը: Բացի այդ, եթե հափշտակություն է իրականացվել, ապա դրա բացահայտումը պետք է ցանկացած պատկան մարմնի պարտքը լիներ: Ուստի հիմա նաև ժամանակն  է խնդիր դնել, թե ինչու երկար տարիներ իշխանություններն իրենց այդ պարտքը չէին իրականացնում:

«Վրեժխնդրություն ունենում է հանրությունը: Մենք տեսնում ենք, թե նրանք բացահայտումներին ու իրենց ստորացնողների ստորացումն ինչպիսի ուրախությամբ և անսքող հրճվանքով են ընդունում: Եթե ամենաբարձր հումանիստական տեսանկյունից կարող են անգամ ինչ–որ հարցեր լինել, սակայն ևս մեկ անգամ փաստվում է, որ «ինչ ցանում ես, այն էլ հնձում ես», և դա իսկապես այդպես է»,–ասաց Ա. Սեդրակյանը: 

Այս ֆոնին արդյոք կարո՞ղ ենք հույս ունենալ, որ մենք այլևս 10 000 դրամով համապետական ընտրության գնացող չենք ունենա հարցին քաղաքագետը պատասխանեց, որ հիմա պետությունը պետք է նախանձախնդիր լինի, որ ոչ թե այդ գումարը վերցնող չլինի, այլ այն տվող չլինի:

«Եվ դա պետք է լինի պետության գործառույթը: Ընտրակաշառքը պետք է համարվի կրիմինալ երկու կողմերի՝ թե՛ վերցնողի և թե՛ տվողի համար: Առաջին պայքարը պետք է ընտրակաշառք տվողի դեմ լինի: Ինչ վերաբերում է հասարակության մտածելակերպին, ապա մենք ականատես եղանք, որ երբ վերևից քաղաքական կամք է արտահայտվում, ապա շատ արագ փոփոխվում է նաև մտածելակերպը: Ես միշտ էլ ասել եմ, որ մեր ժողովուրդը խաղում է իրեն «տրված» խաղի կանոններով: Եվ եթե խաղի կանոնը սահմանվի, ապա ընտրողը շատ արագ կհարմարվի այդ կանոններին»,– ասաց Ա. Սեդրակյանը:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal