Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Նախարարությունների մեծ մասը «լռված» վիճակում է. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախարարությունների գործունեության և աշխատանքի արդյունավետության առոմով Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանն արդեն հստակ գնահատականներ ունի:

Գնահատելով երկու ամսում գրանցված աշխատանքները` «Փաստ»–ի հետ զրույցում տնտեսագետը նախ ընդգծեց.

«Ասեմ, որ նախարարությունների մեծ մասը «լռված» վիճակում է: Ես անգամ կարող եմ միավորներ նշանակել, որ նախարարությունները մի փոքր սթափվեն և ուշադիր լինեն: Իներցիայով շարունակում են գործել ֆինանսների, արտաքին գործերի նախարարությունները: ԱԳՆ–ի ու ֆինանսների նախարարության աշխատանքը էֆեկտիվության առումով գնահատենք մոտ 80 տոկոս: Այնուհետև էկոնոմիկայի և էներգետիկայի ու բնական պաշարների նախարարություններն են` արդյունավետության 60–65 տոկոս ցուցանիշով: Մյուս նախարարությունների տոկոսները, համապատասխանաբար, ավելի քիչ են: Ամենացածրը կգնահատեի աշխատանքի և սոցիալական հարցերի, սփյուռքի և մշակույթի նախարարություններին` 20–30 տոկոս: ԿԳ նախարարը ակտիվ է, հանդիպումները շատ են, բայց ներքին գործառույթների առումով գնահատականը չի կարող անցնել 40–45 տոկոսի սահմանը»:

Նա շեշտեց, որ այս սանդղակում չի ցանկանում ընդգրկել ուժային կառույցներին, քանի որ այլ գործունեություն են ենթադրում. «ՊՆ–ն, ԱԻՆ–ը, ոստիկանությունը, ԱԱԾ–ն լավ են աշխատում, բայց վերոնշյալ գնահատականները վերաբերում են այն նախարարություններին, որոնք առնչվում են սոցիալ– տնտեսական ոլորտներին»:

Տնտեսագետն այլ խնդիր էլ է տեսնում:

«Նախարարները հաճախ հայտարարում են, որ շատ նամակներ են գրում իրենց, ներողություն են խնդրում, որ չեն կարողանում պատասխանել: Բայց հարցը միայն պատասխանելու մեջ չէ: Խնդիրն այն է, որ նախարարություններն իրենց ընթացիկ գործունեությունը չեն հասցնում շարունակել անհրաժեշտ մասշտաբներով: Դա երևում է և՛ խորհրդակցությունների քանակից, և՛ նամակների թվից, ինչպես նաև մեր կողմից ուղարկված անպատասխան նամակներից: Տարբեր օղակներում այդքան ծանրաբեռնվածություն դեռ չկա, այնինչ վերևից ներքև պետք է հանձնարարականներ տրվեին: Սա վատ է, որովհետև պետք է հոգ տանեն, որ բարեփոխումներ կատարվեն, բացի այդ` լսեն սոցիալական գործընկերներին, քննարկումներ նախաձեռնեն նրանց հետ: Ներկա իրավիճակում վարչապետն իր վրա մեծ բեռ է տանում, բայց անգամ այդ դեպքում նա ավելի հասանելի է, քան բազմաթիվ նախարարներ, որոնք խոստանում են հանդիպել, բայց չեն հանդիպում, խոստանում են զանգերին, նամակներին պատասխանել, բայց 15–օրյա ժամկետում չեն պատասխանում: Միգուցե չգիտե՞ն, որ պետք է 15 օրում պատասխանեն: Քանի որ մենք թափանցիկության և վստահության մթնոլորտի մասին ենք խոսում, կոչ եմ անում ոչ թե արդարանալ ու ասել, թե չենք հասցնում պատասխանել, այլ քայլեր ձեռնարկել. յուրաքանչյուր նախարարություն թող հրապարակի 2 ամսում ստացած նամակների քանակն ու ասի, թե քանիսին է պատասխան տրվել: Կոնկրետ մեր նամակները պատասխաններ չեն ստացել: Բացի այդ` գիտեմ, որ կան նախարարություններ, որոնց հատկապես միջին օղակները կիսատ–պռատ են աշխատում: Բայց պահանջելու իրավունք ունենք: Նրանք շարունակում են մեր հարկերով աշխատավարձ ստանալ, բայց իրենց աշխատանքը համահունչ չէ ստացած աշխատավարձին: Հնարավոր է` աշխատում են 40– 50 տոկոսով, բայց ստանում մեկ ամսվա աշխատավարձ: Աշխատանքի արդյունավետությունը 40–50 տոկոս կարող է լինել, միգուցե նաև ավելի ցածր` կախված, թե որ գերատեսչությունն է»,–ասաց նա:

Մեր զրուցակիցը արդարացում չի համարում այն խոսքերը, թե կառավարության առաջնահերթ խնդիրն ազատ ու արդար ընտրություններ կազմակերպելն է. «Կան համապատասխան մարմիններ, որոնք այդ ուղղությամբ ԱԺ–ի հետ աշխատում են:

Այնպես չէ, որ ամբողջ կառավարությունը, բոլոր նախարարները, տեղակալները և վարչության պետերը դրանով են զբաղվում: Բացի այդ` մեր հարգարժան ընկերներին ուզում եմ ասել, որ, այո՛, ողջունում եմ կոռուպցիայի դեմ պայքարը: Ճիշտ պայքար է, բայց կոռուպցիայի դեմ պայքարը եղել է Հայաստանի բոլոր կառավարությունների օրակարգում: Ուրիշ հարց է, թե ինչ են ասել, բայց ինչ են արել և փողերն ինչի համար են ստացել ու ինչի վրա են ծախսել: Նախարարները խոսում են կոռուպցիոն ռիսկերի մասին, բայց դա չի նշանակում, որ միայն այդ ուղղությամբ պետք է աշխատեն: Դա իրենց գործունեոթյան մի մասնիկն է, բայց յուրաքանչյուր նախարարություն ունի իր հստակ առաքելությունը, և այդ առաքելությունը միայն կոռուպցիայի դեմ պայքարը չէ: Հարցերի 90 տոկոսն իրենց ոլորտներին է վերաբերում: Միայն կոռուպցիոն ռիսկերի մասին հայտարարել ու ներկայացնել, թե դա անելով լավ են աշխատում, ճիշտ չէ»: 

Նրա խոսքով` պետք է հստակ խնդիրներ դրվեն և աշխատանքը պետք է փոխկապակցված լինի: Գագիկ Մակարյանը Լարսի խնդիրն օրինակ բերեց, որի դեպքում պատասխանատվությունը միայն տրանսպորտի և կապի նախարարության վրա է. «Դա սխալ է: Պետք է խնդրին միջամտեն նաև էկոնոմիկայի, գյուղատնտեսության նախարարությունները, ինչպես նաև ԱԳՆ–ն: Պետք է իմանալ, որ Վրաստանը միշտ նախանձել է մեզ, իսկ ռուսները թքած ունեն Հայաստանի տնտեսության զարգացման հեռանկարների վրա: Սերն ու եղբայրությունը պետք է տարբերակել դիվանագիտությունից ու էկոնոմիկայից»:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal