Yerevan, 27.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Դասական առումով ՀՀԿ–ն կուսակցություն չէ». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մենք այսօր ունենք ձևավորված կառավարություն, որն այս պահին ամբողջությամբ տնօրինում է իրավիճակը: Կան նաև տարբեր կարողություններ ունեցող քաղաքական ուժեր և այդ կարողությունները հետագայում ենթակա են փոփոխման: Ընդ որում` թե՛ պոտենցիալի ավելացման, թե՛ թուլացման միտումներով: Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը «Փաստ»–ի հետ զրուցում այսպես նկարագրեց ներքաղաքական իրավիճակը:

«Ընտրությունների երկարաձգումը կարող է ազդեցություն ունենալ իշխանության վարկանիշի վրա, բայց չեմ կարծում, որ դա էապես կփոխի պատկերը, որովհետև այսօր ունենք իշխանություն, որն իր լեգիտիմությամբ աննախադեպ է, եթե, իհարկե, չհաշվենք 1991–1995թթ. Լևոն Տեր–Պետրոսյանի իշխանությունը: Կարծում եմ` որքան էլ երկարաձգումն ազդեցություն ունենա վարկանիշի վրա, այուամենայնիվ, այդ հանգամանքը չի փոխի հայկական քաղաքական դաշտում առկա իրադրությունը»,–ասաց նա: 

Քաղաքագետը նոր իշխանություններին կասկածելու որևէ հիմք չի տեսնում, բայց ըստ նրա, դրական է, որ հասարակության մոտ կարող են մտավախություններ առաջանալ: Խոսքը նախորդների սխալներից խուսափելու և դրանք չկրկնելու մասին է: 

«Դրական է, որ մտավախություններ կան, որովհետև իշխանությունն այլասերում է, իսկ բացարձակ իշխանությունն այլասերում է բացարձակապես (անգլիացի պատմաբան և քաղաքական գործիչ Ջոն Աքթոն): Հետևապես` թե՛ հանրության, թե՛ քաղաքական ուժերի պարտքն է թույլ չտալ բացարձակ իշխանություն: Այսինքն` իշխանությունը պետք է բալանսավորված լինի, ինչը նաև ուժեղ իշխանություն ունենալու գրավականն է: Դրա համար պետք է նաև ուժեղ ընդդիմություն, որը մենք չունենք: Դա մեր քաղաքական համակարգի ամենալուրջ բացն է. ունենք նոր իշխանություն, որը մաքրում է իշխանությունը, իսկ ո՞վ է մաքրելու ընդդիմադիր դաշտը քաղաքական աղբից: Հարցը դեռ բաց է: Քաղաքական կամքը բացարձակ անհրաժեշտություն է, բայց բավարար պայման չէ բալանսավորված իշխանություն ունենալու համար: Անհրաժեշտ են նաև ինստիտուցիոնալ երաշխիքներ: Այդ երաշխիքների ցանկում, իհարկե, հասարակությունն իր կարևորությամբ առաջին տեղում կդնեի: Կարևոր է նաև ազատ մամուլը: Հաջորդն ուժեղ ընդդիմությունն է, նաև անկախ դատական համակարգը: Այս ամենի հանրագումարում կարող ենք ունենալ այն ինստիտուցիոնալ երաշխիքները, համաձայն որոնց հնի կրկնություն չենք ստանա: Իհարկե, այս պահին որևէ հիմք չունեմ ներկայիս իշխանությանը կասկածելու նախկին իշխանության ոգով աշխատելու ցանկության մեջ, բայց ինստիտուցիոնալ երաշխիքները պարզապես հրամայական են մեր քաղաքական իրողությունների համար: Մենք իրավունք չունենք ունենալ այնպիսի քաղաքական համակարգ, որն ինքնին սպառնալիք կդառնա մեր ազգային անվտանգությանը, կլինի այնպիսին, ինչպես նախկին իշխանությունների օրոք էր»,–ընդգծեց քաղաքագետը: 

Քաղաքագետի խոսքով` ՀՀԿ–ի` ընդդիմություն լինելու ցանկությունը չի տեղավորվում վերոնշյալի տրամաբանության մեջ:

«Դասական իմաստով ՀՀԿ–ն կուսակցություն չէ: Երբ կդառնա կուսակցություն, այդ ժամանակ էլ կհասկանանք, թե ինչ պոտենցիալով օժտված կուսակցություն է: ՀՀԿ–ն եղել է իշխանության կուսակցություն: Մի կուսակցություն, որը սերտաճած է եղել պետական ապարատի հետ, իսկ երբ հանում ես պետական ապարատի տարրը, ավազե տնակի նման փուլ է գալիս: Այսօր ՀՀԿ–ն փլուզվում և դեռ շարունակելու է փլուզվել»,– ասաց քաղաքագետը:

Նրա խոսքով` եթե ՀՀԿ–ն վերակազմավորվի և քաղաքագիտական իմաստով դառնա լիարժեք կուսակցություն, այդ ժամանակ էլ տեղին կլինի գնահատականներ տալ այն մասին, թե ՀՀԿ–ն կարո՞ղ է լինել վերոնշյալ ընդդիմությունը:

Ինչ վերաբերում է արտախորհրդարանական ուժերին, ուժեղ ընդդիմություն լինելու հնարավորությանը, Ռուբեն Մեհրաբյանը նշեց. «Արտախորհրդարանական տարբեր կազմակերպությունները Հայաստանում բազմաթիվ են, բայց չեմ կարծում, թե ունեն այն պոտենցիալը, ըստ որի կարող են էական ազդեցություն ունենալ հայաստանյան քաղաքական եղանակի վրա»:

Քաղաքագետի դիտարկմամբ` ուժեղ ընդդիմություն չունենալը վտանգավոր է. «Ինչպես ասում են` «սուրբ տեղը դատարկ չի մնում»: Եթե նման ուժ չլինի, այդ ժամանակ պարզ չէ, թե ինչով է այդ սեգմենտը լցվելու: Մյուս կողմից կարծում եմ, որ ընտրություններին ընդառաջ իշխանությունը և իշխանությանը սատարող քաղաքական ուժը պետք է գաղափարախոսական հստակեցում կատարեն իրենց դիրքորոշման մեջ, ինչը շատ կարևոր է լինելու քաղաքական դաշտի գաղափարական սեգմենտների ձևավորման առումով: Միայն ասել` այն ամենին, ինչ լավ է, ես կողմ եմ, և դեմ եմ այն ամենին, ինչը վատ է, դեռ քաղաքական գաղափարախոսություն չէ»:

Քաղաքագետի կարծիքով, թեև ընտրությունների անցկացման ժամկետները կհստակեցվեն միայն ԸՕ բարեփոխումներից հետո, բայց պարզ է, որ այն շատ չի երկարաձգվելու:

«Լինելու է պատշաճ ժամանակահատված, որը թույլ կտա քաղաքական ուժերին վերադասավորվել: Միակ ուժը, որին ձեռնտու է երկարաձգումը, մեծ հաշվով, նախկին իշխանություններն են. վերոնշյալ գնահատականներով հանդերձ, այնուամենայնիվ, պետք է ֆիքսենք, որ Հայաստանը ներկա դրությամբ դուրս չի եկել քաղաքական ճգնաժամից: Ճգնաժամից դուրս գալ կլինի միայն արտահերթ ընտրություններից հետո: Ընտրություններին կհետևի արդեն բարեփոխումների երկարաժամկետ ծրագրերի ձևավորումն ու զարգացումը, առանց որոնց մենք պարզապես կշարունակենք տեղում դոփել: Այս առանձին բացահայտումները, կոռուպցիայի և կոռուպցիոներների դեմ պայքարը շատ լավ է, բայց այդ ամենը կարող է համակարգային բնույթ և համակարգային չափումներ ստանալ այն ժամանակ, երբ դրան զուգահեռ արդեն կունենանք թե՛ ճյուղային, թե՛ համակարգային բարեփոխման ծրագրեր»,–եզրափակեց Ռ. Մեհրաբյանը:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia