Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Արմեն Մարգարյան. «Մշակույթում առկա «թայֆաբազության» հետևանքով շատերը հեռացան երկրից». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստ»–ի զրուցակիցն է դերասան Արմեն Մարգարյանը:

Երկար ժամանակ է պետք. երկու իրողություն

Նոր իշխանությունը ժառանգել է այնպիսի Հայաստան, որի պարագայում ամեն ինչ իր տեղը գցելու համար դեռ երկար ժամանակ է պահանջվելու: Այն գործողությունները, որոնք այս փուլում կատարվում են, գոհացնում են ինձ և միտված են ավելի բարեկեցիկ Հայաստան ստեղծելուն: Շատ կարճ ժամանակահատվածում կատարված բացահայտումներն ինձ թույլ են տալիս եզրակացնել, որ ներկայիս իշխանությունը չի որդեգրել նախորդ իշխանության սկզբունքները: Իսկ օրինազանցները ուղղակի չեն պատկերացրել, որ Հայաստանում երբևէ կարող է իշխանափոխություն լինել: Նրանք պետք է պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ: Միայն այդ դեպքում կարող ենք օրենքի Հայաստան ունենալ:

Առհասարակ նորմալ է, որ հանրությունը շատ արագ է ուզում փոփոխություններ տեսնել: Մարդու էությունն է այդպիսին, բայց պետք է հասկանանք ու ընդունենք, որ ցանկացած փոփոխություն մեկ օրում չի լինում: Բացի այդ` ցանկացած փոփոխություն հեշտությամբ չի «մարսվում»: Պատահական չէ այն էյֆորիկ վիճակը, որն առկա է մեր հասարակության մոտ: Այն արտացոլվում է նաև սոցցանցերում առկա գրա ռում ն ե րում: Հա ս ա ր ա կու թյու ն ը պետք է ուղղակի հասկանա և համբերությամբ զինվի: Պետք է սպասի և հաշվի առնի երկու իրողություն. նախ` ինչպիսի՞ Հայաստանում ենք ապրել և ի՞նչ փոփոխություններ են պատրաստվում անել այդ Հայաստանում: Եթե յուրաքանչ յուրն ինքն իրեն տա այդ երկու հարցերը, կհասկանա, որ երկար ժամանակ է պետք: 

Մոնոպոլիաներ` նաև մշակույթում

Կբերեմ մշակույթի ոլորտի օրինակը: Մշա կույ թի ոլոր տում, ցա վ ո ք ս ր տ ի , ստեղծվել էին մոնոպոլիաներ: Այսինքն` եթե դու չէիր կրում ճանաչված ազգանուն, դու դատապարտված էիր երկրորդ, երրորդ, չորրորդ «սորտի» լինելուն: Նոր իրողությունից հետո այդ ամենը պետք է հօդս ցնդի, քանի որ պայքարը նաև նման երևույթները բացառելու դեմ էր: Ոչ բռնի թավշյա հեղափոխությունը նախևառաջ պետք է արտացոլվի ծրագրային փոփոխություններով, իսկ մշակույթի նախարարությունը շատ կարևոր օղակ է: Արդյունաբերությանը զուգահեռ` մի շարք երկրներում տնտեսության զարգացման ծանրակշիռ աղբյուր է նաև մշակույթը: Իսկ մեզ մոտ մշակույթը որպես տնտեսության զարգացման աղբյուր չէր դիտվում: Եթե այդ դերն ունենա` մենք մի կողմից մեր մշակույթը կտարածենք և կհանրայնացնենք դրսում, մյուս կողմից` տնտեսությունը կզարգացնենք: Նշվածին հասնելու համար, սակայն, կրկին երկար ժամանակ է պետք: Մշակույթի նախարարությունը նույնպես ժառանգել է ոչ բարվոք վիճակում գտնվող ոլորտ: Նախարարն ինքն է հայտարարել այդ մասին: Մասնավորապես, որ սպառված բյուջե են ունեցել: Այս ամենը ազդակ է: Նախկինում ղեկավարման սխալ մոդելի հետևանքով պետական գումարները վատնվել են անիմաստ: Օրինակ` Օպերային թատրոնում պետական փողերով մարտի 8 նշել: Հասկանում եմ` կնամեծար ազգ ենք, բայց ոչ մարտի 8` պետական գումարներով: Ի հայտ էր գալիս ռոք փառատոն, ի հայտ էր գալիս «Ծիծեռնակ» ազգային երաժշտական մրցանակաբաշխություն… Բայց ազգային բառի հետ մի քիչ զգույշ պետք է լինել: Այս ամենը շատ շտապ վերանայելու կարիք ունի:

Կամայականորեն նշանակված ղեկավարները դեռ պաշտոնավարում են

Այսօր մշակույթի նախարարությանը ենթակա ՊՈԱԿ–ներում զգալի կադրային փոփոխություններ չկան, բայց կա դրա անհրաժեշտությունը: Վերջին մեկուկես տարվա ընթացքում կային մշակութային կառույցներ, որոնց ղեկավարները կամայականորեն էին նշանակվում: Նշանակում էին տնօրեն, որն էլ նշված սկզբունքով իր հերթին նշանակում էր ինչ–որ այլ ղեկավարների, և այդ շղթան շարունակվում էր: Այսօր կամայականորեն նշանակված ղեկավարները դեռ պաշտոնավարում են: Բայց եթե ցանկանում ենք մշակույթով տնտեսություն զարգացնել, ապա կադրային փոփոխությունները պետք է առաջնային հարց լինեն:

Մշակույթի ոլորտում կլանային ղեկավարման համակարգ կա: Կա «թայֆաբազություն»: Կլանային ղեկավարման պատճառով երիտասարդ մասնագետների մի հոծ բազմություն ուղղակի անգործ է մնացել: Շատերը նույնիսկ ստիպված թողել են երկիրն ու հեռացել` հուսալով, որ օտար երկրում կարող են ռեալիզացնել իրենց մտքերը: Սա կլանային համակարգի ամենավատ ու ակնհայտ կողմն է: Այդ խնդիրը կա երգարվեստում, պարարվեստում, թատրոնում, կինոյում ու արվեստի այլ ճյուղերում: Մարդիկ, ովքեր կարող էին հայ մշակույթի կրողը հանդիսանալ, կլանային համակարգի պատճառով խաղից դուրս են մնում: Իսկ լուծումը հետևյալն է. բոլորին պետք է վերաբերվել օբյեկտիվության սկզբունքով: Նախկինում առկա ծանոթ– բարեկամ հասկացությունը պետք է իսպառ վերանա: 

Օրինակ` եթե ես կրում եմ Մարգարյան ազգանունը, չպետք է դատապարտված լինեմ երկրորդ, երրրորդ «սորտի» մտավորական լինել: Ներեցեք, իմ ազգանունը Մարգարյան է, և ես նույնպես ասելիք ունեմ մշակույթի ասպարեզում, մասնավորապես` թատրոնի ոլորտում:

Պետք է ծրագիր մշակել

Օրենսդրական բարեփոխումները անհրաժեշտ են: Թատրոնի մասին օրենքի անհրաժեշտության հարցը նախկինում միշտ բարձրացվել է: Ես շատերից եմ լսել այդ օրենքի ընդունման անհրաժեշտության մասին: Բայց…

Նախևառաջ պետք է ծրագիր մշակել և այդ ծրագիրը ոչ թե պետք է պարտադրել թատրոններին, այլ առաջարկել` քննարկման համար: Այսօր պետք է ստեղծվի մեխանիզմ, որը կստիպի հանրայնացնել ու տարածել հայ արդի թատերարվեստը:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal