Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Սովետի ուրվականները` հեղափոխական հոսանքներում. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կիսահեղափոխական հեղափոխական թոհուբոհի ու բացահայտումների շղթայի մեջ օրերս անուշադրության մատնվեց մի իրադարձություն, որտեղ հեղափոխության որևէ կայծ չկար: Հայաստանի գրողների միությունում համագումար էր, ընտրում էին միության նախագահին, քանի որ լրացել էր Էդուարդ Միլիտոնյանի պաշտոնավարման ժամկետը: Ի տարբերություն հայաստանյան վերջին շրջանի իրադարձությունների` գրողների միությունում ո՛չ հեղափոխություն, ո՛չ իշխանափոխություն, ո՛չ էլ հեղաշրջում տեղի չունեցավ: Էդուարդ Միլիտոնյանը վերընտրվեց: Այս առիթով սոցցանցային ու մեդիահարթակներում հնչեցին դժգոհություններ, թե հեղափոխությունը շրջանցեց գրողների միությունը:

Թերևս մի պահ կանգ առնենք: Ըստ էության, անկախ գրողների միության նախագահի անձից, պետք է նշենք, որ ոչ միայն այս, այլև ընդհանրապես բոլոր ստեղծագործական միությունների պարագայում, կարող ենք խոսել ոչ միայն հեղափոխության շրջապտույտից դուրս մնալու, այլև ընդհանուր ժամանակավրեպության մասին: 

Ստեղծագործական միությունների շուրջ առկա խնդիրների մասին պարբերաբար խոսվում է, բարձրաձայնվում է բարեփոխումների անհրաժեշտության մասին, ոմանք պարզապես առաջարկում են լուծարել դրանք: Ըստ էության, ԽՍՀՄ փլուզումից հետո ստեղծագործական միությունները կորցրեցին իրենց գործառույթներն ու ինչ–որ տեղ նաև բովանդակությունը: Խորհրդային շրջանում այսօրինակ միությունները ստեղծվեցին հասարակական կյանքի բոլոր ոլորտների պետական քարոզչությանն ու գաղափարախոսությանը համահունչ պահելու և կենտրոնացնելու համար: Մի շարք առումներով, ստեղծագործական միություններն ունեցան բազմաթիվ դրական ձեռքբերումներ: 

ԽՄ փլուզումից հետո, ստեղծագործական միությունները պարզապես խորհրդային իներցիայով վերածվեցին իշխանության կցորդի` այդպես էլ չկարողանալով վերակազմակերպվել նոր իրողություններին համաձայն: Ստեղծագործական միությունների համար պարզապես անհասկանալի էին անկախությունը, պետական քարոզչության բացակայությունը, արդյունքում ստեղծագործական միությունները պարզապես հարմարվեցին գործող իշխանությանը: Իշխանությունները փոխվում էին` ստեղծագործական միությունների գործելաոճը մնում էր նույնը: Միությունները, կամ գուցե ավելի ճիշտ կլինի ասել դրանց ղեկավարությունը, պարզապես հարմարվում էին: 

Այսօր, մեծ հաշվով, իրավիճակը չի փոխվել, և այստեղ խնդիրը միության ղեկավարների, անդամների կամ օրենսդրության ու տարբեր այլ հարցերի մեջ չէ: Բանն այն է, որ խորհրդային մոդելով գործող այս միությունները պարզապես կորցրել են ժամանակի հետ կապը և վերջինս վերականգնելու համար պետք է պարզապես ընկալել նոր իրականությունը: Այդ իրականությունը անկախությունն է` երկրի անկախությունը, ստեղծագործողի, երևակայության անկախությունը, քարոզչական ու գաղափարախոսական կապանքներից ազատությունը: Թե ինչ տեղի կունենա ստեղծագործական միությունների հետ այս իրադրության գիտակցումից ու, ինչպես ասվեց, ժամանակային կապի վերականգնումից հետո, այլ հարց է, սակայն փաստ է, որ ներկայումս ստեղծագործական միությունները դարձել են ամորֆ կառույցներ, որոնց գործունեության ոլորտները, շրջանակներն ու նպատակները բավական անորոշ են: 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal