Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Առաջիկա գործընթացներում եվրոպական կողմի աջակցությունը մենք հստակ կնկատենք․ Նարեկ Մինասյանը՝ Փաշինյանի Բրյուսել այցի մասին

SOCIETY

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության այցը Բրյուսել դրական կարելի է գնահատել՝ հաշվի առնելով, որ նա վարչապետի կարգավիճակով առաջին անգամ էր այցելում Բրյուսել, այցը կարևոր էր նաև ճանաչողական տեսանկյունից:  

Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց քաղաքագետ Նարեկ Մինասյանը՝ ամփոփելով Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Բրյուսել:

«Այցը բամզակոմպոնենտ էր: Հայաստանը մասնակցում էր ՆԱՏՕ-ի շրջանակներում Աֆղանստանում խաղաղապահ առաքելություն իրականացնող գործընկերների մասնակցությամբ գագաթնաժողովին»,- ասաց նա՝ նշելով, որ կարևոր էր, որ Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում Փաշինյանը հանդիպեց ոչ միայն տարբեր կառույցների ղեկավարների, այլ նաև երկկողմ ձևաչափով երկրների առաջնորդների հետ:

Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո, ըստ քաղաքագետի, ՀՀ նոր իշխանությունները պետք է ճանաչողական այց կատարեին նաև Եվրամիություն, շփումներ ունենային գործընկեր երկրների հետ, նրանց համար հստակեցնեին Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, վերահաստատեին իրենց պատրաստակամությունը ձեռք բերված պարտավորությունները կատարելու գործընթացում:«Պետք է նշել, որ այցի շրջանակներում առավել կարևոր էր «Քարնեգի» հիմնադրամ կատարած այցը, որտեղ Փաշինյանը փորձագիտական շրջանակներին ևս ներկայացրեց Հայաստանի արտաքին և ներքին գերակայությունները, ինչը ևս շատ կարևոր էր: Դա շատ կարևոր էր՝ հաշվի առնելով ուղեղային կենտրոնների ազդեցությունը ընդհանուր եվրոպական արտաքին քաղաքականության մշակման վրա»,- ասաց նա:

Նարեկ Մինասյանը նաև ուշադրություն հրավիրեց այն բանի վրա, որ ՆԱՏՕ–ի եզրափակիչ հռչակագրում եղած ձևակերպումներն էլ վնասաբեր չէին Հայաստանի համար: Քաղաքագետը նկատեց՝ ամբողջությամբ կրկնվում են 2016 թվականին Վարշավայում կայացած գագաթնաժողովի ձևակերպումները, որտեղ մի կողմից հիշատակված է, որ ՆԱՏՕ-ն հարգում է Մոլդովայի, Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի տարածքային ամբողջականությունը, մյուս կողմից՝ անուղղակիորեն հղում է կատարվում միջազգային իրավունքին ՄԱԿ-ի կանոնադրությանը և Հելսինկիի եզրափակիչ ակտին, ըստ որոնց, հակամարտությունները պետք է կարգավորվեն այդտեղ եղած սկզբունքների համաձայն՝ ազգերի ինքնորոշման և ինքնիշխանության:

«Այս համատեքստում նաև կարևոր է, որ ՆԱՏՕ-ի հռչակագրում նշված էր, որ ընդունում են հակամարտությունների ընդունված ձևաչափը»,- նշեց նա:

Քաղաքագետը, այնուամենայնիվ, նշեց, որ ՆԱՏՕ-ի ձևակերպումը իդեալական տարբերակ չէ․ ՆԱՏՕ-ն փորձում է ընդհանրացված մոտեցում ցուցաբերել, ինչը, ըստ նրա, ճիշտ չէ, քանի որ յուրաքանչյուր հակամարտություն ունի իր առանձնահատկությունը: «Հետևաբար, ինչպես նախորդ տարիներին, հիմա էլ կփորձի հասնել նրան, որ այդ ձևակերպումների հետ որոշակիորեն դիվերսիֆիկացված մոտեցում ցուցաբերվի, և նույն հարթության մեջ չդիտարկվեն բոլոր հակամարտությունները»:

Այս համատեքստում Նարեկ Մինասյանը նաև հետաքրքիր համարեց Փաշինյանի հայտարարությունը Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության վերաբերյալ:

«Թեև վերջնական փաստաթղթում տարբերված մոտեցումը բացակայում էր, այնուամենայնիվ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններով ներկայացվեց Ղարաբաղյան հիմնախնդրի էությունը, ներկայացվեց Ադրբեջանի  ագրեսիվությունը: Նման այցի շրջանակներում նման շեշտադրումները կարևոր էին: Ըստ էության, Ադրբեջանի ապակառուցողականությունը ներկայացվեց  արժեհամակարգային կտրվածքով․ Ադրբեջանի ագրեսիան հարված է ժողովրդավարական արժեքներին, հատկապես հիմա, երբ արևմտյան գործընկերները բավականին ոգևորված էին ժողովրդավարական զարգացումներով, որոնք արձանագրվել են Հայաստանում: Նման շեշտադրումները բավականին ընկալելի են Արևմուտքում»:

Եվրոպական կառույցների ղեկավարների հայտարարությունները, թե պատրաստ են աջակցել Հայաստանում ժողովրդավարության զարգացմանը, Նարեկ Մինասյանի խոսքով, արարողակարգային չէին:

«Նման հանդիպումները նախ ճանաչողական էին, բայց դրանք նաև ամրագրում էին այն հստակ ուղղություններն ու գերակայությունները, որոնք առկա են երկկողմ հարաբերություններում: Այն, որ եվրոպական կառույցները հայտարարում են, որ պատրաստ են այս կարևոր պահին Հայաստանի կողքին լինել, հստակ մեսիջ է, սխալ կլինի դրանք որպես արարողակարգային որակելը: Կարծում եմ՝ առաջիկա գործընթացներում եվրոպական կողմի աջակցությունը մենք հստակ կնկատենք, այդ թվում հիմա նախապատրաստվող ընտրական գործընթացների համատեքստում»,- ասաց նա:

 

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal