Yerevan, 07.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Շփման հար­թակ­նե­րը հա­վա­սա­րեց­նե­լու ճա­նա­պար­հը. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀ վարչապետի բրյուսել յան այցից հետո ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը հանդես է եկել արտաքին քաղաքական համառոտ վերլուծությամբ, ինչպես ինքն է նշում, մի կողմ թողնելով աուդիովիզուալ ու զգացմունքային պատկերացումները, քաղաքական շահը և առաջնորդվելով պետական շահով: Վերլուծության արդյունքն, ըստ Աշոտյանի, հեռու է լավատեսական լինելուց: Փորձենք պարզել` արդյոք դա այդպես է: 

Ռուսաստան: Ռուսաստանի հետ հարաբերությունների մասով Աշոտյանը նշում է, որ հայ-ռուսական բարեկամությունն ու ռազմավարական հարաբերությունները հեռու են բավարար լինելուց, նոր կառավարությունը դեռ շատ ջանքեր պետք է գործադրի: Այս առումով պետք է նշենք, որ իսկապես էլ նոր կառավարությունը ջանքեր պետք է գործադրի, բայց դրա պատճառը ոչ թե նոր ղեկավարության արտաքին քաղաքական դոկտրինի թերություններն ու բացերն են, այլ ստացած ժառանգությունը: Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանից ժառանգեց մշտապես հեգեմոնի դիրքերից հանդես եկող գործընկեր, որն ուղղակիորեն բանակցությունների ու պայմանավորվածությունների մեջ էր մտնում անձամբ Սերժ Սարգսյանի հետ: Հեղափոխության արդյունքում, ըստ էության, լիովին հօդս ցնդեցին բոլոր այն պայմանավորվածությունները, որոնք ուներ Սերժ Սարգսյանը Պուտինի հետ:

Ի դեպ, ինչպես վերջերս հաճախակի հայտարարում են ադրբեջանական խավիարի և նավթադոլարների նկատմամբ հատուկ սեր ունեցող որոշ ռուսական քաղաքագետ-վերլուծաբաններ, այդ պայմանավորվածությունները վերաբերել են անգամ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ու տարածքների հանձնմանը: Թե ինչքանով են ճիշտ այս հայտարարությունները, բոլորովին այլ հարց է: 

Խնդիրն այստեղ այն է, որ դեռևս 2015 թվականից սկսած Սերժ Սարգսյանը փորձեց որոշակիորեն շեղվել ռուսական արտաքին քաղաքականության դոկտրինի շրջանակներից` թերևս նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբունքների շուրջ, ինչի արդյունքում մենք ունեցանք ապրիլյան պատերազմ, ՊՊԾ գունդ և փոխված վարչապետ: Այս իրողությունների հանրագումարը բերում է նրան, որ ներկայումս Ռուսաստանն ինքը դժվարություններ ունի Հայաստանի հետ հարաբերությունների սկզբունքները ճշտելու տեսանկյունից: Եվ չնայած Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է Ռուսաստանի հետ հարաբերությունները խորացնելու և արտաքին քաղաքական ֆորս-մաժորները բացառելու մասին, միևնույն է, Ռուսաստանի, կամ ավելի ճիշտ` Պուտինի համար դժվար է ընկալել, որ ՀՀ ղեկավարը օժտված է քաղաքական լայն լեգիտիմությամբ, այս լեգիտիմությունը հիմք է Հայաստանի համար առավել ամուր դիրքորոշում դրսևորելու, ինչպես նաև կուլիսային ու կոմպրոմատային լծակներից ավելի պակաս կախվածություն ունենալու համար: Եվ ուրեմն` հայ-ռուսական հարաբերություններում մեծ աշխատանք կա տանելու, բայց ոչ թե բարեկամությունը խորացնելու, այլ շփման հարթակները հավասարեցնելու առումով: 

ԵՄ : Եվրամիության հետ հարաբերություններում Աշոտյանը նշում է, որ բացի դրական տրամադրություններից ու խոստումներից, այլ ռեալ փոփոխություն չի գրանցվել, նույնն է մնացել նաև Հայաստանին տրամադրվելիք 160 մլն եվրո աջակցության չափը: Աշոտյանը նշում է նաև, որ որևէ սկզբունքային փոփոխություններ չեն լինի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: Սակայն Աշոտյանը ընդունում է, որ Փաշինյանի կողմից առաջ քաշված բռնատիրությունն ընդդեմ տարածաշրջանային ժողովրդավարության թեզը ուժեղ էր և դիպուկ: Այստեղ թերևս համաձայնենք Արմեն Աշոտյանի պնդումների հետ, սակայն մի փոքր վերապահումով: Իսկապես էլ արմատական փոփոխություններ հեղափոխությունից հետո չեն լինի ԵՄ և ընդհանրապես արտաքին հարաբերություններում, ընդ որում` արմատական փոփոխություններ չէին լինելու թե Սերժ Սարգսյանի վարչապետության, թե ցանկացած այլ գործչի վարչապետության դեպքում: Չէր լինի, քանի որ նախ` հեղափոխությունը ներքին գործընթաց էր, որը վերջ դրեց սարգսյանական վարչակարգին և նպատակ չուներ ռեվերսներ իրականացնել արտաքին քաղաքականության մեջ, չէր լինի նաև այն պարզ պատճառով, որ ընդամենը երկու ամիս է անցել Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուց հետո: Դրական տրամադրությունները միանշանակ լավ փաստ է, ինչ վերաբերում է ԵՄ-Ադրբեջան հարաբերություններին, ապա այս առումով պետք է նշենք, որ հենց Աշոտյանի նշած` ադրբեջանական ագրեսիան` հարձակում տարածաշրջանային ժողովրդավարության վրա, ուժեղ թեզի շրջանակներում հետևողական գործունեությունը կտա իր արդյունքները: Ինչ վերաբերում է ԵՄ-ից եկող ֆինանսական աջակցությանը, ապա այս առումով ընդամենը պետք է նշենք, որ տասնյակ տարիներ Հայաստան են մտել միլիարդավոր դոլարներ, որոնք արդեն սկսում ենք տեսնել, թե ինչպես են ծախսվել, ուստի այստեղ կարևոր է ոչ թե աջակցության ծավալը մեծացնելը, այլ բաշխման թափանցիկությունը, վերջապես փողը երբեք ձրի չի տրվում, ուստի ինչքան քիչ աջակցություն` փողի տեսքով, այնքան քիչ կախվածություն:

ՆԱՏՕ: ՆԱՏՕ-ում բան չի փոխվել, սա ասում է Արմեն Աշոտյանը, սա տեսնում ենք մենք բոլորս: Նորմալ է, որ բան չի փոխվել, թե ինչու՞ է դա Արմեն Աշոտյանը ներկայացնում ձախողման երանգներով` կարծում ենք` բոլորովին էլ պետական շահով չի պայմանավորված:

ԱՄՆ: ԱՄՆ-ի հետ հարաբերություններում նույնպես Աշոտյանը էական տեղաշարժ չի տեսնում` բացի Հազարամյակի մարտահրավերների ծրագրում ընդգրկվելու խոստումից: Նախ այս խոստումն արդեն իսկ դրական է, երկրորդ` ընդամենը 2 ամիս ղեկավարելով երկիրը, փաստորեն Նիկոլ Փաշինյանը ինչոր անպատկերացնելի հաջողություններ պետք է գրանցեր գերտերության հետ շփումներում, այս մոտեցումը չի դիմանում որևէ քննադատության: Բնական է, որ ԱՄՆ-ի հետ հարաբերություններում կտրուկ շրջադարձեր չկան, սակայն այստեղ արդեն տպավորությունն այն է, որ եթե ամեն ինչ նույնն է մնացել, ուրեմն վատ է: Այս տրամաբանությամբ Աշոտյանը ուղղակի նշում է, որ նախկինում էլ վատ է եղել կամ էլ` նախկինում լավ է եղել և հիմա էլ լավ է կամ` նորմալ: 

Արմեն Աշոտյանը, չգիտես ինչու, չի անդրադառնում Իրանի հետ հարաբերություններին: Այս առումով պարզապես տեղեկացնենք, որ հուլիսի 9-ին Նիկոլ Փաշինյանն ընդունել էր Իրանի Էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանին, վերջինս Փաշինյանին է փոխանցել Հասան Ռոհանիի ուղերձն ու հրավերը Իրան:

Ինչ վերաբերում է Աշոտյանի վերլուծության հետգրությանը, ապա պետք է նշենք, որ բրյուսել յան այցի ամփոփիչ ասուլիսում Նիկոլ Փաշինյանը ցույց տվեց մաքսիմալ պրագմատիզմ և ռացիոնալիզմ` անուղղակի կերպով նշելով, որ Հայաստանը ռեալ սպասելիքներ ունի ԵՄ իր գործընկերներից, և Հայաստանի նկատմամբ արվող ռևերանսներն ու գեղեցիկ ժպիտներն առանձնապես մեծ դեր չունեն: 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

“By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia