Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Զիբիլը ժամանակին տեղափոխելու, ջրամատակարարում կազմակերպելու քաղաքականը ո՞րն է. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քաղաքական գիտությունների դոկտոր Գարիկ Քեռյանն, անդրադառնալով Երևանի և հանրապետության մյուս երկու խոշոր քաղաքների ավագանուն, ըստ այդմ՝ քաղաքապետի ընտրությունները քաղաքականացնելուն, Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր միկրոբլոգում գրել է. «Զիբիլը ժամանակին տանելու, ջրամատակարարում և այլն կազմակերպելու քաղաքականը ո՞րն է: Արդյոք նույն գործառույթները չունի՞ մարզպետը, որին ոչ թե ընտրում, այլ նշանակում են: Նույն անիմաստ քաղաքականացված ընտրություններն են Գյումրիում և Վանաձորում: Առաջարկում եմ վերանայել հանրապետության երեք խոշոր քաղաքների կառավարման այս մեխանիզմները: Օրինակ՝ վատ կլինի՞, եթե քաղաքապետին նշանակի վարչապետը, և որպես հույժ կարևոր պաշտոնյա, նրա թեկնածությունը հաստատի խորհրդարանը: Այսպիսով համ ավելորդ ընտրական ծախսերից կխուսափենք, համ էլ գզվռտոցից կպրծնենք»,- գրում է Քեռյանը:

Նրա դիտարկմամբ, Երևան քաղաքի և հանրապետության մնացած տարածքի համեմատական տնտեսա-քաղաքական նշանակության, բնակչության թվաքանակի վերլուծությունը ցույց է տալիս, որ Երևանը իր ռեսուրսներով զգալիորեն գերակա դիրք ունի, որը նաև ազգային անվտանգության խնդիր է: «Փաստորեն, անիմաստ կերպով քաղաքականացնում ենք մայրաքաղաքային տնտեսության կառավարման գործը, ավագանին վերածում ենք շոուի: Փորձն արդեն կա: Իսկ ավելի լուրջ՝ պետության մեջ պետություն ենք ստեղծում իր քաղաքականացված կառավարման ինստիտուտով»,- «Փաստ»-ի հետ զրույցում նշում է քաղաքագետը:

Ժողովրդավարության հաստատման ճանապարհին մի երկիրը չպետք է միանշանակ մյուսին ընդօրինակի: Եվ եթե լավ ուսումնասիրվեր արևմտաեվրոպական երկրների փորձը, ապա պետք է որ ուսումնասիրված լինեին նաև դրանց հետևանքով առաջացած ճգնաժամերը: Բացի այդ, Հայաստանի առանձնահատկություններից ելնելով, Գ. Քեռյանի կարծիքով, նման ձևով քաղաքապետի ընտրություն անցկացնելը մեր երկրում ոչ միայն աննպատակահարմար է, այլև նույնիսկ մարտահրավեր ազգային անվտանգությանը: Եվ խոսքը միայն մայրաքաղաքի բնակչության թվաքանակին, տնտեսական պոտենցիալին չի վերաբերում, այլ իր ունեցած ռեսուրսներին և տեսակարար կշռին, քանի որ այդ տեսանկյունից այն կազմում է հանրապետության կեսից ավելին: 

«Եվ ստացվում է, որ Երևանը պետություն է պետության մեջ, իսկ Երևանի քաղաքապետը՝ վարչապետին հակակշիռ, քանի որ կառավարման առումով բավականին մեծ անկախություն ունի: Այս պայմաններում, դե ֆակտո, ստացվում է, որ, օրինակ, Երևանի քաղաքապետն ու ավագանին իրենց կշռով շատ ավելի հզոր են, քան Ազգային ժողովը կամ վարչապետը: Այսինքն՝ ստացվում է, որ քաղաքական իշխանության փոփոխության դեպքում կարող է երկիշխանություն ձևավորվել, ինչը չի կարող 2 միլիոնանոց բնակչություն ունեցող երկրում հանդուրժելի լինել, այն էլ, երբ բնակիչների ստվար մասն ապրում է մայրաքաղաքում»,- ասաց Գ. Քեռյանը: 

Այստեղ խորը մտորումների առիթ կա և հարկավոր է եղած միջազգային փորձից օգտվել, համոզված է նա: Մյուս կողմից, եթե Երևանը մարզի կարգավիճակ ունի, ապա ինչպես կարող է մարզպետի պաշտոնը նշանակովի լինել, իսկ քաղաքապետինն՝ ընտրովի: 

«Եվ, փաստորեն, քաղաքապետին, որը մարզպետի կարգավիճակ ունի, առանձնացնում ենք և դարձնում քաղաքական և արհեստականորեն ստեղծում ենք ևս մեկ ներքաղաքական ճգնաժամերի, կուսակցական գզվռտոցների և երկիշխանական վտանգավոր իրողության առաջացման հարթակ: Այս հարցը պետք է լուծվի, որպեսզի այլևս հնարավոր չլինի երկրի կառավարման ընթացքում ճգնաժամային իրավիճակների առջև կանգնեցնել իշխանություններին»,- համոզված է քաղաքագետը:

Ըստ նրա, կարելի է գնալ հետևյալ ուղղությամբ. Երևանի քաղաքապետին առաջադրի վարչապետը, բայց նրա թեկնածությունը հաստատի ԱԺ-ն: Այդ պարագայում մենք կունենանք համապետական գործադիր մարմնի ղեկավար՝ վարչապետի տեսքով, և վարչապետի ու ԱԺ-ի համար ընդունելի քաղաքապետ: Հակառակ պարագայում կստացվի երկրի և մայրաքաղաքի կառավարիչների անհամատեղելիություն, ինչն էլ իր հերթին ճգնաժամի կհանգեցնի: 

«Եվ եթե իրապես նայում ենք քաղաքապետի գործառույթներին, ապա հստակ է, որ օրենքը պետք է ֆիքսի, որ քաղաքապետը պետք է պարտադիր անկուսակցական լինի: Եվ եթե վարչապետի կողմից առաջադրելը կարող է երևանցիների իրավունքների ոտնահարում ընկալվել, ապա այդ պարագայում քաղաքապետը պետք է ուղիղ ընտրությունների միջոցով ընտրվի: Բայց քանի որ մենք գնացել ենք խորհրդարանական կառավարման ճանապարհով, ճիշտ կլինի, որ առաջին տարբերակն ընտրվի: Այս դեպքում, իշխանությունը հեռու կմնա հնարավոր սաբոտաժներից, ինչպես երկար տարիներ տեղի է ունեցել տարբեր երկրներում: Օրինակ՝ Ֆրանսիայում երկրի նախագահը այլ քաղաքական ուժ է ներկայացրել, վարչապետը մեկ այլ, և մեկը մյուսին սաբոտաժի ենթարկելուց ազատվելու և քաղաքական ճգնաժամից դուրս գալու համար ֆրանսիացիները մոտ 20 տարի են պայքարել»,- ասաց Գ. Քեռյանը: 

Աշխարհի փորձը հաշվի առնելու փոխարեն, հարց է ծագում, թե ինչու պետք է Հայաստանն էլ նույն «ճանապարհով» սխալվի՝ ավագանին կուսակցությունների միջոցով ընտրվի: Ըստ նրա, Երևանի նախորդ ավագանին իր ներկայությամբ արդեն իսկ ապացուցել է, որ մայրաքաղաքի կառավարման հարցում դակիչի դերում հանդես գալուց բացի որևէ այլ դերակատարում չունի: 

«Մի կողմից պասիվ ճահիճն էր, մյուս կողմից ծայրահեղական շոումենները, որի արդյունքում Երևանի ավագանին այդպես էլ չկարողացավ որևէ էական հարց լուծել: Այսինքն, փորձը ցույց տվեց, որ ավագանու ինստիտուտն անիմաստ միավոր է, որը ոչ մի քաղաքական գործառույթ չի իրականացնում: Եվ շատ հարմար պահ է, որպեսզի այս պահին քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվի, ԱԺ-ն սեպտեմբերին Երևան քաղաքի կառավարման նոր օրենք ընդունի: Դրանից հետո մենք կունենանք ԱԺ արտահերթ ընտրություններ, որից հետո վարչապետը կառաջադրի քաղաքապետի թեկնածուին, իսկ նոր ընտրված ԱԺ-ն կհաստատի կամ չի հաստատի քաղաքապետի թեկնածությունը: Նույն ձևով կարելի է նաև Գյումրի և Վանաձոր քաղաքների քաղաքապետերին նշանակել, քանի որ այնտեղ նույնպես վիճակը ոգեշնչող չէ»,- ասաց Գ. Քեռյանը: 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal