Yerevan, 29.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Սինգապուրցիներին հատկապես հետաքրքրել է IT ոլորտը

SOCIETY

Հայաստանը վերջապես կարողացավ իր վրա սեւեռել Սինգապուրի ուշադրությունն ու ներդրումային քաղաքականություն իրականացնելու տեսանկյունից հետաքրքրություն հարուցել: Վերջին մի քանի տարիներին Հայաստանի իշխանություններն անհաջող փորձեր էին կատարում սինգապուրյան հրաշքը հայկականացնելու ուղղությամբ, որոնք, ինչպես հիշում ենք, տապալվեցին, սակայն այն իրականություն դարձնելու ռեալ հնարավորություն կա այժմ:

Վերջին օրերին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավերով Հայաստանում էր Սինգապուրից ժամանած բավականին ներկայացուցչական մի պատվիրակություն, որի կազմում էին քաղաքական գործիչներ, կուսակցության առաջնորդներ, ֆինանսական ու իրավական ոլորտների փորձագետներ եւ այլք: Այցի նպատակն էր ծանոթանալ նոր Հայաստանին եւ մեր երկրում առկա նոր իրողություններին, որի հիմքի վրա ձեւավորվելու է քաղաքական համագործակցություն ԲՀԿ-ի հետ: Այս դեպքում, սակայն, խոսքը լոկ պրոտոկոլային համագործակցության մասին չէ, այլ բավականին հեռանկարային գործընկերության, որի շրջանակում մյուս կողմը ոչ միայն պատրաստ է կիսվել իր փորձով, ներկայացնելով դեպի սինգապուրյան հրաշք անցած իր ուղին, այլեւ նպաստել Հայաստան շոշափելի ներդրումներ բերելուն, թռիչքային տնտեսական աճ արձանագրելուն: Եթե հաշվի առնենք այն, որ Սինգապուրը տարեցտարի տնտեսական աճի տպավորիչ ցուցանիշներ է արձանագրում եւ մեծացնում իր ներդրումների ծավալն այլ երկրներում, ապա Հայաստանի համար այս այցելությունն իսկապես շոշափելի արդյունքների հեռանկար է ստեղծում:

Իսկ հիմքն իսկապես լավն է. Սինգապուրի գործիչների համար Հայաստանը դիտարկվում է որպես յուրօրինակ կամուրջ Ասիայի եւ Եվրոպայի միջեւ: Քաղաքական վերջին փոփոխությունները նրանց տպավորել են, կարեւորում են նաեւ մեր երկրում չօգտագործված մեծ ներուժը, որի ճիշտ ու արդյունավետ կիրառման դեպքում հնարավոր է տնտեսության աճի նշանակալի արդյունքներ արձանագրել: Հայ-սինգապուրյան երեւանյան համաժողովի ժամանակ այդ երկուսի կարեւորությանն անդրադառնալով՝ Գագիկ Ծառուկյանը նշեց, որ Հայաստանը, ինչպեսեւ Սինգապուրը, չունի բնական մեծ ռեսուրսներ, բայց հարուստ է ամենակարեւոր ռեսուրսով` տաղանդավոր մարդկանցով.

«Հայաստանում լուրջ եւ խորքային փոփոխություններ են ընթանում, մենք համախմբվել ենք նոր Հայաստանի կայացման ու զարգացման գաղափարի շուրջ, ինչպես ժամանակին Սինգապուրը: Մենք կառուցելու ենք այնպիսի Հայաստան, որտեղ կոռուպցիան ու հակաօրինականությունը տեղ չեն ունենալու, պետությունն ու հասարակությունը գործելու են համատեղ, եւ որտեղ երբեւէ պետությունը չի դառնալու չարիք իր հասարակության համար՝ օտարվելով նրանից»,- հայտարարել է Ծառուկյանը:

Նա նաեւ ասել է, որ իր երկիրը, ինչպես ժամանակին նրանց հայրենիքը, հավակնում է ամբողջ աշխարհին ապացուցել, որ անգամ փոքր պետությունն իր նվազ ռեսուրսներով կարող է դառնալ աշխարհի զարգացած երկրներից մեկը` ինքնատիպ քաղաքականության ու ճիշտ կառավարման շնորհիվ: Եվ այդ ճանապարհին առաջին քայլը լինելու է վստահության վերականգնումը:

Ներկայումս Հայաստանի եւ Սինգապուրի միջեւ ապրանքաշրջանառությունը կազմում է տարեկան շուրջ 1.2 մլն դոլար, ինչը չի արտացոլում երկու երկրների միջեւ իրական ներուժը։ Սինգապուրից ժամանած պատվիրակները վստահ են, որ հեռավորությունը չի կարող խոչընդոտ հանդիսանալ այդ հարաբերությունները խորացնելու եւ ավելի տպավորիչ վիճակագրություն ապահովելու համար: Նրանք առաջարկում են օրենսդրությունում փոփոխություններ կատարել, որոնք թույլ կտան օտարերկրացիներին ավելի հեշտ մուտք գործել եւ բիզնես ծավալել մի երկրում, որտեղ այս այցի ժամանակ տեսան բիզնեսի դրական օրինակներ` տպավորվելով տարբեր գործարարների, նաեւ Գագիկ Ծառուկյանի վարած ներդրումային քաղաքականությամբ: Սինգապուրցիների համար հատկապես հետաքրքիր է IT ոլորտը, որը թռիչքային աճի բոլոր նախադրյալներն ունի: ԲՀԿ առաջնորդը նույնպես վստահ է, որ պատկերը շատ մոտ ապագայում հնարավոր է փոխել եւ դրական դինամիկա հաղորդել երկկողմ տնտեսական շփումներին` Հայաստանը դարձնելով հրապուրիչ սինգապուրյան ներդրումների համար: Նա մեջբերեց Լի Քուան Յուի հայտնի միտքը, թե «այն մարդկանց, ովքեր ցանկանում են ստեղծել ծաղկող եւ բարգավաճող պետություն, ոչ ոք եւ ոչինչ չի կարող խանգարել»:

Ի վերջո, հեղափոխությունից հետո Հայաստանում հայտարարությունների ու խոստումների պակաս չի զգացվում, բայց մարդիկ պետք է իրական գործեր տեսնեն, իրենց մաշկի վրա զգան այդ փոփոխությունների ուժը, այլապես վերջին տասնամյակներին մենք միայն խոսքեր ենք լսել, որ շռայլել են նախորդ իշխանությունները: Իսկ նոր Հայաստանը հենց դրանով պետք է տարբերվի այն Հայաստանից, որը մերժվեց ապրիլին: Եկել է ռեալ գործերով երկիր կառուցելու ժամանակը, եւ սինգապուրցիների այցը, վստահաբար, այդ երկար ճանապարհի սկիզբը կարելի է համարել:

Հակոբ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia