Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Պատասխանատվություն կկրի հաստատության ղեկավարը. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

Առողջապահության նախարար Արսեն Թրոսյանը օրերս ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ էր տեղադրել Հայաստանում «ծխախոտի ծխից ազատվելու» վերաբերյալ՝ հայտարարելով, որ Հայաստանը պետք է լինի ծխախոտից զերծ՝ մաքուր օդով երկիր։ Նախարարը նաև շեշտել էր, որ ծխախոտն է սիրտանոթային հիվանդությունների ամենամեծ ռիսկի գործոնը. «Եվ մենք այս երկու հիվանդությունների բուժումը ավելի հասանելի դարձնելու հետ մեկտեղ, պետք է նվազեցնենք դրանցով հիվանդացությունը՝ կտրուկ իջեցնելով ծխախոտի օգտագործումը»:

Այս հայտարարությունը հանրության մի ստվար մասին կրկին անգամ դժգոհելու տեղիք տվեց: Բայց իրականում ի՞նչ մեխանիզմներով է այս ամենը կատարվելու, ասել է, թե Հայաստանը ծխախոտից զերծ երկիր դարձնելը: Ի՞նչ նոր գաղափարներ ունեն նախարարության համապատասխան խնդրի վրա աշխատող մասնագետներն ու փորձագետները:

Հանրային վայրերում ծխելու համար տուգանքներ սահմանող օրենքի նախագիծը այս օրերին վերանայվում և վերամշակվում է: Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Լիանա Եղիազարյանը «Փաստ»–ի հետ զրույցում նշեց, որ նախորդ կառավարության ժամանակ քննարկվող աղմկահարույց նախագիծը՝ հասարակական վայրերում ծխելն արգելելու վերաբերյալ, լրամշակվում է: Բացի տուգանքների մեխանիզմների որոշակիացումը պայքար է ծավալվելու որոշ նոր ի հայտ եկած երևույթների դեմ, մասնավորապես՝ էլեկտրոնային սիգարետների շահագործման: 

Այս պահին օրենքի նախագիծը ակտիվորեն քննարկվում է շահագրգիռ կողմերի, հասարակական կազմակերպությունների հետ: 

Հանրային քննարկումներից հետո՝ աշնանը, նախագիծը կուղարկվի կառավարություն և խորհրդարան:

Նախորդ կառավարության ժամանակ, երբ օրենքի նախագիծը շրջանառության մեջ դրվեց, տուգանքների չափերը տարընկալումների առիթ տվեցին: Բայց այս հարցը շարունակում է մնալ նաև այս կառավարության և նախարար Թորոսյանի ուշադրության կենտրոնում: Նա նպատակ ունի օրենքի նախագիծը կատարելագործել, բերել ընդհանուր համաձայնեցված տեսքի:

Տուգանքները կվերանայվեն, բայց կնվազե՞ն, թե՞ ոչ: Այս հարցերի պատասխանը կլինի միայն քննարկումների ավարտից հետո: Բայց մի բան այս պահին հստակ է: «Եթե հասարակական վայրերում մարդիկ ծխեն, պատասխանատվությունը կընկնի ոչ թե տվյալ մարդու, այլ սննդի կետերի, հասարակական այն վայրերի պատասխանատուների վրա, ովքեր իրենց ներսում ճիշտ չեն կանոնակարգում: Եթե օրենքն ասել է, որ այսպիսի հաստատությունում չպետք է ծխեն, դրա պատասխանատուն հաստատության ղեկավարն է: Կլինի խնդրի կոնկրետ հասցեատեր, ումից կպահանջեն օրենքի կետերի պահպանում»,– նշեց մամուլի խոսնակը: 

Փոխնախարար Լենա Նանուշյանի խոսքով, օրենքում առկա են որոշ թերություններ, ինչի համար էլ նախաձեռնվել է օրենքի փոփոխության նախագծի մշակումը: Ինչ վերաբերում է տուգանքների չափերին, ապա ներկայում ուսումնասիրում են միջազգային պրակտիկան՝ հասկանալու համար՝ ինչպիսի չափ է սահմանված այլ երկրներում, մասնավորապես՝ այն երկրներում, որոնք մոտ են Հայաստանին, առողջապահական և տնտեսական զարգացման ընդհանուր գծեր ունեն:

Նանուշյանը շեշտում է՝ չպետք է մոռանալ, որ տուգանքը կանխարգելիչ նպատակ ունի: Որքան էլ իրենց կողմից տուգանք սահմանվի, նպատակը ուղղակի չծխելն է, երևույթի կանխարգելումը: 

«Հիմնական ուղղվածությունը լինելու է արգելքի խստացումը փակ հանրային վայրերում կամ այնպիսի վայրերում, որոնք մանկական ժամանցի համար են նախատեսված: Ներկա նախագծով կարգավորելու ենք նաև էլեկտրոնային ծխախոտի օգտագործման սահմանափակումների հետ կապված խնդիրները, հատկապես գովազգի հետ կապված: Նշում են, թե դրանք առողջության համար ռիսկ չեն պարունակում, ինչը չի համապատասխանում իրականությանը: Փաստեր կան, որ այդ սիգարների օգտագործումը նույնպես ազդում է առողջության վրա, դրանք նիկոտին են պարունակում, որը կախվածություն է առաջացնում»,– նշեց նա: 

Փոխնախարարի խոսքով, գովազդի միջոցով ներկայացնում են այս նոր արտադրանքը, որն ընդամենը մի քանի տարի է մեր շուկայում: Էլեկտրոնային ծխախոտների հիմնական օգատգործողները դեռահասներն ու երիտասարդներն են, և այն հետագայում հանգեցնում է ծխախոտի օգտագործման: 

Հարցին, թե ինչպե՞ս է իրականացվելու բացօթյա հասարակական վայրերում օրենքի կիրառումը, փոխնախարարը պատասխանեց, որ մեխանիզմներն ապահովելու են օրենքի կիրարկումը: 

«Կարևոր է, թե ինչ մեխանիզմ է իրականացվելու: Մենք պատկերացում ունենք, բայց դա նույնպես քննարկվում է միջազգային գործընկերների՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ, հասկանալու համար, թե որն է այն լավ պրակտիկան, որը կիրառվում է այլ երկրներում: 

Իհարկե, չենք կարող նույն քաղաքականությունը բերել Հայաստան, բայց կարող ենք լավ պրակտիկան համապատասխանեցնել մեզ: Օրինակ՝ սահմանված է, որ որոշ վայրերում ոստիկանությունն է վերահսկողություն իրականացնելու, իսկ որոշ վայրերում էլ՝ տեսչական մարմինը»: 

Սրճարանների, ռեստորանների և այլ հանրային վայրերի ներկայացուցիչներն ինչպե՞ս են արձագանքում այս նախագծին: Փոխնախարարի խոսքով, երբ իրենք «Առանց ծխախոտի» վերտառությամբ ակցիա էին կազմակերպել, որի նպատակը հանրային սննդի վայրերը մի քանի օրով ծխից զերծ տարածքներ դարձնելն էր, մի շարք ռեստորաններ սեփական նախաձեռնությամբ միացան իրենց: Ավելին, այդ օրերին վերջինները որևէ բողոք կամ հաճախորդների թվի նվազում չէին նշել: 

«Ծխախոտի օրենքի դրույթների կիրարկման համար բնակչությունը պետք է ինֆորմացված լինի, պետք է հասկանա և կամովին հետևի այդ ամենին: Քաղաքացիական հասարակության դերը շատ մեծ է: Մարդիկ էլ պետք է պահանջեն օրենքի կիրարկում, մարդիկ էլ պետք է մասնակցեն, միայն օրենք ընդունելով չէ, հետագա բազմաթիվ աշխատանքներ կան»,– նշեց Նանուշյանը՝ հավելելով, որ եթե ուզում ենք նվազեցնել թոքի քաղցկեղով, սրտամկանի ինֆարկտով մահացությունը, պետք է աշխատենք ծխախոտի օգտագործման սահմանափակման ուղղությամբ:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal