Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Օրենսդրական դաշտը տարբերություն չէր դնում թատրոնի գործունեության և նրբերշիկի արտադրության միջև». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախորդ շաբաթ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հրամանով կրճատվեցին նախարարության ենթակայությամբ գործող մի քանի մշակութային հաստատությունների՝ վարձակալությամբ տրվող դահլիճների վարձավճարները:

Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի վարձակալությամբ տրվող դահլիճների օրավարձը թեև չի փոխվել (մեծ դահլիճի՝ միջոցառումներն իրականացնող անձանց տրամադրվող մեկ օրվա վարձավճարը՝ 250 հազար, իսկ ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության ՊՈԱԿ–ներին և կոմերցիոն նպատակով նախատեսված ծրագրերի իրականացման համար՝ 150 հազար դրամ է), բայց թատրոնի ղեկավարությունը դահլիճները օրավարձով տրամադրելիս միշտ առաջնորդվել է մեկ սկզբունքով. եթե դու տրամադրում ես դահլիճը մեկին ամբողջ օրվա համար, իսկ մյուսին 3–4 ժամով, ապա գները պետք է լինեն տարբեր: Այսինքն՝ թատրոնը մի քանի ժամ տևողությամբ փորձի կամ միջոցառման համար ամբողջական օրվա վարձավճար երբեք չի պահանջել:

Թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանի խոսքով, իրենց մոտ հաճախ ոչ կոմերցիոն բնույթի միջոցառումների համար են դահլիճ վերցնում՝ մանկական, հաշմանդամություն ունեցող անձանց կամ բարեգործական նպատակներով: Նայած՝ ով է վարձակալը, կարողանում են այդ գումարի մեջ ճիշտ կողմնորոշվել:

«Փաստ»–ի հարցին, թե նախարար Լիլիթ Մակունցի նախարարություն գալով մշակույթի ոլորտում նոր շունչ տեսնո՞ւմ եք, պատասխանեց, որ նրա հետ մեկ անգամ է շփվել, իր վրա լավ տպավորություն է թողել: Բաբայանի խոսքով, այդ հանդիպմանը նա բարձրացրեց ոչ թե թատրոնի պրոբլեմները, այլ՝ թատերական ասպարեզի, որը, կարծում է, օրենսդրական դաշտում է: 

«Դրանք պահանջում են մի փոքր երկար ժամանակ և որոշակի գործողություններ: Կառավարությունը ժամանակավոր է, իսկ մշակույթի ոլորտն այդ տեսակետից բարդ ոլորտ է, որոշակի բարեփոխումներ անելու համար ժամանակ է պահանջվում: Պետք է աչքի առաջ 3–4 տարի ունենալ, որովհետև բարեփոխումներ մեր ոլորտում այս 25 տարիների ընթացքում բացարձակապես տեղի չեն ունեցել: Օրենսդրական դաշտը իր շատուշատ կետերով պարզապես չի խթանել թատրոնի գործունեությանը, հակառակը՝ խանգարել է, քանի որ այն տարբերություն չէր տեսնում թատրոնի գործունեության և կոպիտ ասած՝ նրբերշիկի արտադրության միջև»,– նշեց Բաբայանը:

Հարցին, թե լիահո՞ւյս է, որ նոր կառավարության օրոք այդ բացերը կլրացվեն, պատասխանեց՝ այո, պարզապես դրանով զբաղվել է պետք, պետք է ստեղծել համապատասխան հանձնաժողով, որի մեջ ներգրավված կլինեն մասնագետներ և՛ օրենսդրական բարեփոխումների, և՛ աշխատանքային օրենսգրքի, և՛ մշակույթի ոլորտից:

«Առաջին հերթին նախարարությունը պետք է մշակի մշակույթի տեսլական: Այդ տեսլականը պետք է հասկանալի լինի ոչ միայն մշակույթի գործիչների, այլ նաև յուրաքանչյուր քաղաքացու համար, որովհետև մշակույթը չի կարելի ընկալել հասարակությունից, պետությունից անջատ: Այդ տեսլականով պետք է պարզ դառնա, թե ինչի է մեզ պետք մշակույթը: Շատ պարզ պետք է երևա՝ ինչ ենք մենք ձեռք բերում, երբ ուշադրություն ենք դարձնում մշակույթի վրա և ինչ ենք կորցնում, երբ ուշադրություն չենք դարձնում: Մշակույթն ու կրթությունը պետք է ձեռք ձեռքի գնան»,– նշեց նա:

Զրուցակցիս խոսքով, հեղափոխությունից, կառավարության կազմավորման նոր փուլից հետ իրենց ոլորտում առանձնապես ոչինչ չի փոխվել: Աշխատում են այնպես, ինչպես նախկինում. «Չեմ կարծում, որ կտրուկ ինչ–որ բան է փոխվել: Մշակույթի հետ պետք է շատ նուրբ վարվել: Նախկին կառավարությունը կապիտալիզացիա տերմինը առաջ բերեց, ըստ որի՝ յուրաքանչյուր մշակութային օջախ ինքը պետք է վաստակեր իր գումարը: Ես դրա կողմնակիցը չեմ, բայց սա որոշակի գաղափարախոսություն է: Ինչ կատարվեց արդյունքում: Փոխանակ այդ մեխանիզմը գործի դրվեր, թատրոնները սկսեին գումար աշխատել ու նոր միայն պետությունը նվազեցներ թատրոններին տրվող գումարը, արվեց հակառակը: 

Սկզբից նվազեցրին գումարները, առաջ բերվեց այդ թեզը, հետո կառավարությունը դարձավ ժամանակավոր, նկատի ունեմ նախորդ կառավարությունը: Արդյունքում կապիտալիզացիան չաշխատեց, ֆինանսավորումը կրճատվեց, իսկ թատրոնները փաստի առաջ կանգնեցին: Բայց ինչ–որ բանից հրաժարվելուց առաջ պետք է նորը բերես աշխատեցնես, ապացուցես դրա արդյունավետությունը և նոր միայն հրաժարվես նախկին մեխանիզմից»,– նշեց նա՝ հավելելով, թե մշակույթի այս նախարարի բառապաշարի մեջ կապիտալիզացիա տերմինը չկա, ինչն իր համար ողջունելի է: 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal