Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Հույս ունենալ, որ կուսակցություն կստեղծեն, խելոք մտքեր կասեն, ու մարդիկ վազելով կգան` լուրջ չէ». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արտահերթ խորհրդարանական ընտրոթյուններին ընդառաջ կուսակցություն ստեղծելու հայտարարությամբ են հանդես եկել «Հիմնադիր խորհրդարան»–ի քարտուղարության համակարգող Ժիրայր Սեֆիլ յանը և «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Վարուժան Ավետիսյանը: Բացի այդ` մամուլում կան տեղեկություններ այլ կուսակցությունների ստեղծման վերաբերյալ: «Փաստ»–ի հետ զրույցում քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը շեշտեց` այս պահին միայն «Հիմնադիր խորհրդարան»–ի և «Սասնա ծռեր»–ի հայտարարությունն է հստակ, մնացածը խոսակցությունների մակարդակի են, որոնց դեռ վաղ է անդրադառնալ: 

«Սովորաբար քաղաքական ուժերը մասնակցում են ընտրություններին, բայց այս ընտրությունը մի քիչ յուրահատուկ է լինելու, որովհետև եթե առաջ ՀՀԿ–ն ուներ 50 և ավելի տոկոս և ինչ–ինչ եղանակներով ընտրազանգված էր զբաղեցնում, հիմա այդ կուսակցությունը չկա և այդ էլեկտորատը մնացել է «անտեր»: Բացի այդ` կային նախորդ ընտրությունները բոյկոտողներ կային, որոնց թիվը 100 հազարից ավելի կլիներ: Հետևաբար` քաղաքական ուժերը մտածում են այդ «անտեր» մնացած քվեները վերցնելու մասին, ինչը նորմալ երևույթ է: Իմ կանխատեսումներով` էլի են կուսակցություններ առաջանալու, որոնք ձգտելու են էլեկտորատից ձայներ տանել: Դրանք հիմնականում լինելու են ազգային ուղղվածությամբ: «Հիմնադիր խորհրդարան»–ի և «Սասնա ծռեր»–ի նախաձեռնությունն այդ դաշտից է: Սպասելի է, որ էլի կլինեն նման նախաձեռնություններ, որովհետև քաղաքական դաշտում այդ թևը բացակայում է: Որքան էլ քննեք «Քաղաքացիական պայմանագրին», իրենց մոտ ազգայինը շատ քիչ է, ավելի շատ բարեփոխիչ և այլ արժեքներ են, իսկ ազգայինը չկա»:

Նրա խոսքով` ՀՀԿ–ն թղթի վրա ազգային է, իրականում` ոչ. «Այդ դաշտն ազատ է. կստեղծվեն կուսակցություններ, որոնք կփորձեն այդ դերակատարությունն ունենալ: Նաև չի բացառվում, որ այդ կուսակցությունները դաշինք կազմեն ու միավորվեն»: Դիտարկմանը, թե արդյոք Հայաստանում առանց այդ էլ ուռճացված չէ կուսակցական համակարգը, քաղաքական վերլուծաբանն արձագանքեց. «Կյանքը ցույց տվեց, որ եղած կուսակցություններն առանձնակի դերակատարություն չունեցան: Գլխավոր պատճառն այն էր, որ հստակ ձևակերպված գաղափարախոսություն, կադրեր չունեին, որպեսզի մնայուն լինեին: Մենք լուրջ կուսակցություններ ստեղծելու խնդիր ունենք: Իսկ դրանք պահի տակ, անձերի շուրջ ստեղծված և որոշ խնդիրներ լուծելու համար էին: Հիմա լուրջ կուսակցություններ ստեղծելու կարիք կա: Այնպես որ` վախենալ պետք չէ, թող ստեղծվեն, հետո կֆիլտրվեն, կմնան մի քանիսը, որոնք կունենան ասելիք ու անելիք, ինչպես նաև` իրականությունը վերափոխելու ռեսուրս»:

Հարցին, թե հայաստանյան քաղաքական դաշտում լուրջ կուսակցությունների ակնկալիք ունենալը որքանո՞վ է իրատեսական, նա պատասխանեց. «Բավականին երկար ժամանակ է այդ հարցով ինքս եմ մտահոգ: Հայաստանում կա այդ շերտը, բայց իրենք ցաքուցրիվ են` նախաձեռնություններ, փոքր կուսակցություններ են: Եթե հաջողվի իրենց միավորել մի ընդհանուր նպատակի շուրջ, ապա կարող են լուրջ կուսակցություն ունենալ, որը ազգային խնդիրների լուծմամբ կզբաղվի»:

Այն, որ Հայաստանում կուսակցական համակարգը կայացած չէ, ըստ մեր զրուցակցի, մի քանի պատճառներ ունի: 

«Գլխավոր պատճառներից մեկն այն է, որ ժողովուրդն ինքը քաղաքականապես գրագետ չէ: Դեռ 10–15 տարի առաջ եմ ասել, որ քաղաքական կուսակցություն ասվածը վաղ է մեզ համար, քանի որ մենք չենք կարողանում մարդկանց միավորել անգամ սոցիալական, տնտեսական կամ իրավական հարցերի շուրջ: Օրինակ` ստեղծել արհմիություններ, որոնց միջոցով իրենց շահերը կպաշտպանեն: Փոքր բան է, բայց եթե մենք չենք կարողանում դա անել, ապա առավել ևս չենք կարողանա նաև քաղաքական միավորներ ստեղծել, որ ժողովրդին հանենք` իշխանություն փոխելու: Մեզ մոտ մի քիչ խառնաշփոթային իրավիճակ է: Քաղաքական գիտակցության առումով մեր ժողովրդի մակարդակը շատ ցածր է: Նրանք, ովքեր մտադիր են կուսակցություն ստեղծել, միաժամանակ պետք է աշխատանք տանեն ժողովրդի քաղաքական գիտակցության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ: Հույս ունենալով, որ մի կուսակցություն կստեղծեն, խելոք մտքեր կասեն ու մարդիկ վազելով կգան` լուրջ չէ, այդ կուսակցությունը լուրջ չի լինելու: Կես միլիոն անդամներով ու էլեկտորատով ՀՀԿ կար, որի նախագահը դուրս եկավ իշխանությունից ու կուսակցության տակը բան չմնաց: Նույնը նաև ՀՀՇ–ի հետ եղավ. իշխանության ժամանակ հարյուր– հազարներ էին, իշխանությունից դուրս եկան, պարզվեց, որ այն ոչ թե քաղաքական միավոր էր, այլ հավաքվել էին շահերի համար»,–եզրափակեց Ա. Պեպանյանը:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal