Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հայաստանի հողի վրա նույնիսկ ավանդական կուսակցությունների գաղափարախոսությունն է պղտորվել. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցի կարծիքով, նոր կուսակցությունների ստեղծման որևէ կարիք չկա, քանի որ ցանկացած որակի, տեսակի և «գաղափարախոսության» կուսակցություն Հայաստանում կա։ 

«Մենք այնքան կուսակցություններ ունենք, որքան զարգացած որևէ երկրում չկա։ Այնպես որ, դա զուտ խելագարություն է, որովհետև ևս մի անունի շուրջ ինչ–որ խմբակ` կնշանակի, որ ինչ–որ մարդիկ հերթական անգամ ցանկանում են հասարակության ուղեղը արդուկել։ Դա անբարեխիճ մարդ լինելու հետևանք է, քանի որ վաղուց ձևակերպված և գրի են առնված այն բոլոր ձևակերպումներն ու մտքերը» որոնք կարող են գոյություն ունենալ»,– «Փաստի» հետ զրույցում ասաց Ս. Շաքարյանցը։

Աշխարհը վաղուց թե՛ զուտ քաղաքական և թե՛ տնտեսական քաղաքականության առումով տվել է գաղափարախոսությունների բոլոր տեսակների բանաձևումները։ Եվ այս պայմաններում չսովորել այն, ինչ աշխարհում վաղուց կա և փորձարկված է ու փոխարենը սեփական քմահաճույքի համար ինչ–որ կուսակցություն ստեղծել, նշանակում է ընդամենը սեփական ամբիցիաները բավարարելու համար խմբակներ ձևավորել, ինչն անընդունելի է նորմալ երկրի համար։

«Հայաստանն այս ընթացքում շատ ծաղրածուներ է տեսել, բայց հիմա ժամանակն է բոլոր քաղաքական կուսակցություններից 4–5–ը թողնել։ Ոչ թե երկրում կուսակցական բարդակ ստեղծել։ Շատերի համար տարբերություն չկա բլոտի ու բազար բլոտի միջև։ Եվ հիմա տպավորությունն այնպիսին է, որ կուսակցություններով ոչ թե բլոտ են խաղում, այլ բազար բլոտ» ,– ասաց Ս. Շաքարյանցը։ 

Նրա դիտարկմամբ, սկզբում մոտ ընկերներով ու բարեկամներով բացում են կուսակցությունները, հետո սկսում են կաշառքով իրենց շարքերը համալրել։ Ս. Շաքարյանցի կարծիքով, դա նաև բիզնես է դառել ողջ աշխարհում, քանի որ իր եկամտաբերությամբ ամենաբարձրն է այսօր համարվում։ Ինչ վերաբերում է կաշառելուն, ապա քաղաքագետը մեքենաների խախտումների համար նախատեսված տուգանքները զրոյացնելը նույնպես այդ շարքին է դասում։

«Նախ պետք էր խախտումների վերաբերյալ օրենքները փոխել, ապա նոր խախտումները զրոյացնել։ Եվ այն, ինչ արվեց, ոչ միայն վատ նախադեպ է, այլև նախընտրական կաշառք»,– ասաց քաղաքագետը։

Նրա դիտարկմամբ, մենք իրականում ապրում ենք աննորմալ քաղաքական իրավիճակ ունեցող երկրում, որտեղ տիրում են աննորմալ քաղաքական հարաբերություններ և դասավորումներ։ 

«Բոլորը վաղուց մոլորվել են, և անգամ չեն հիշում, թե երեկ ինչ էին ասում, այսօր ինչ են ասում։ Կուսակցությունները չեն էլ ուզում մտածել, թե վաղն ինչ են ասելու։ Մտածում են, որ նույն բառերով, նույն մտքերով, նույն բառակապակցություններով կարող են անընդհատ ինչ–որ քայլ անել։ Բայց մոռանում են, որ վաղուց դրա ժամանակն անցել է, և հարկավոր է մտածել ապագայի մասին»,– համոզված է Ս. Շաքարյանցը։

Ներկա ժամանակահատվածում ոչ թե պետք է սեփական ամբիցիաներով շարժվել, այլ աշխարհում տեղի ունեցող զարգացումներով, համոզված է քաղաքագետը, բայց անհանգստանում է, որ նման մոտեցում չի ցուցաբերում որևէ կուսակցություն։ Նա կուսակցություններ հիմնելու շքերթի մեջ նույն պարտվողական քաղաքականության ակունքներն է տեսնում։ Հակառակ դեպքում ոչ թե նոր կուսակցություններ կծնվեին, այլ նույն գաղափարի շուրջ մի քանի կուսակցություն կհամախմբվեր։ 

«Դրա փոխարեն որոշում են բաժանվել և տարբեր «բնակարաններ» զբաղեցնել, այն հույսով, որ մի բնակարանում բլոտ կխաղան, մյուսում՝ պրեֆերանս։ Եվ հույս ունեն անգամ մյուսներին էլ պարտադրել, որ իրենց հետ ոչ թե բլոտ, այլ պրեֆերանս խաղան։ Սա է հայկական կուսակցությունների ողջ գաղափարախոսությունը։ Ավելի լուրջ միտում կամ գաղափար ես չեմ տեսնում։ Այս պայմաններում պետք է ոչ թե կուսակցություններ հիմնել, այլ նեղ խմբակների շահերի ակումբներ ստեղծել»,– ասաց Սերգեյ Շաքարյանցը։

Հայաստանում չկան հստակ ձևավորված աջակողմյան, ձախակողմյան կամ ցենտրիստական գաղափարախոսություն ունեցող կուսակցություններ։ Իսկ այն, ինչ հայտարարում են, ընդամենը թղթի վրա է, ուրիշ ոչինչ։

«Նույնիսկ մեր ավանդական կուսակցությունների գաղափարն է հայոց հողի վրա պղտորվել։ Սկսում են նեղ կուսակցական խմորումներ թե՛ հին ու նոր սերունդների, թե՛ միջանձնային հարթությունում։ Եվ կուսակցություններն այնքան են ներսից պառակտվում, որ դրա պատճառով էլ գալիս են Նիկոլ Փաշինյանի ժամանակներ։ Այնտեղ նույնպես նեղ խմբային շահեր կան, ու թե այսպես ուր կարող ենք հասնել, պարզ չէ։ Քաղաքականության առումով Հայաստանը բավականին հետամնաց վիճակում է գտնվում, և ոչ թե պետք է նոր հեծանիվներ հորինել, այլ քայլել նախադեպերով՝ հստակ գիտակցելով, թե ինչի դեմ են պայքարելու։ Իսկ այս պայմաններում իրականացվող ընտրությունները նմանվում են կրկեսային հյուրախաղերի, որոնց վրա հիմնականում թքած ունի ժողովուրդը։ Դա է այսօրվա իրականությունը, որը մեկ բառով կարելի է անմխիթար բնութագրել»,– ասաց Ս. Շաքարյանցը։

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal