Yerevan, 08.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ոմանք ունեցվածքն են թաքցնում, ոմանք էլ ուղղակի հայտարարագիր չեն ներկայացնում. «Փաստ»

ECONOMICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գաղտնիք չէ, որ որոշ պաշտոնատար անձինք հայտարարագիր ներկայացնելիս հմտորեն թաքցնում են իրենց սեփականության մի մասը։ Բայց կան և այնպիսիք, ովքեր չեն շտապում ժամանակին ներկայացնել իրենց ունեցվածքի հայտարարագիրը։ Բացառություն չեն նաև նրանք, ովքեր նախազգուշացումից հետո շարունակում են չշտապել։ Նրանց չի շտապեցնում անգամ տուգանքը։

Հուլիսի 25–ի դրությամբ 2017 թ. տարեկան հայտարարագրեր դեռևս չի ներկայացրել 8, իսկ 2018 թ. պաշտոնեական պարտականությունները ստանձնելու հայտարարագիր՝ 19 պաշտոնատար անձ։

Իրենց տարեկան հայտարարագրերը չեն ներկայացրել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանը, հյուպատոսներ Սերգեյ և Նիկոլայ Սարկիսովները, Վարդան Սրմաքեշը, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Զավեն Դադայանը։ Հայտարարագիր չեն ներկայացրել նաև արդեն պաշտոնաթող Մանվել Դավթյանն ու Ջիվան Նարիմանյանը։

2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիր դեռևս չեն ներկայացրել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը, վարչապետի խորհրդական Արսեն Խառատյանը, խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար Արտակ Տոնոյանը, պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ Հայկ Սարգսյանը, Վանաձոր քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Սարգիս Գինոսյանը և այլոք։

Մայիսի 24–ի դրությամբ 2017 թ. տարեկան հայտարարագիրը չէր ներկայացրել 51 պաշտոնատար անձ: Նրանցից 8–ը նախազգուշացումից հետո ներկայացրել է 2017 թ. տարեկան հայտարարագրերը: Հունիսի ընթացքում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն ուսումնասիրությունների և վերլուծությունների հիման վրա հարուցել էր վարչական իրավախախտումների վերաբերյալ 66 վարույթ, որոնց արդյունքներով կայացվել էին վարչական տույժ կիրառելու մասին 15 որոշում, գործի վարույթը կարճելու մասին՝ 17 որոշում, 34 գործերի քննություն էլ նախատեսվում էր իրականացնել հուլիսին:

«Հանրային ծառայության մասին» օրենքի 33–րդ հոդվածի համաձայն, հայտարարատու պաշտոնատար անձինք պաշտոնեական պարտականություններն ստանձնելու կամ դադարեցնելու օրվա դրությամբ հայտարարագրերը այդ օրերին հաջորդող 30 օրվա ընթացքում ներկայացնում են Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով: Նշված անձինք տարեկան հայտարարագրեր են ներկայացնում նաև յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 31–ի դրությամբ` ոչ ուշ, քան տվյալ տարվան հաջորդող տարվա մարտի 30–ը։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 169,28 հոդվածի համաձայն՝ հայտարարատու պաշտոնատար անձի, ինչպես նաև նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձի կողմից հայտարարագրերը հանձնաժողով տվյալ ժամկետներում չներկայացնելը` առաջացնում է նախազգուշացում, իսկ նախազգուշացման կիրառումից հետո 30 օրվա ընթացքում հայտարարատուի կողմից հայտարարագիրը չներկայացնելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով, այն է՝ 200 հազար դրամ:

Եթե տուգանքի կիրառումից հետո՝ 30 օրվա ընթացքում, հայտարարատուն դիտավորությամբ չի ներկայացնում հայտարարագիրը, ապա վրա է հասնում քրեական պատասխանատվություն և քրեական օրենսգրքի 314,2 հոդվածի համաձայն հայտարարատուի հանդեպ կարող է կիրառվել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հազարհինգհարյուրապատիկից երկուհազարապատիկի չափով, կամ ազատազրկում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

2017թ. տարեկան հայտարարագրերը «նախազգուշացում» վարչական տույժի կիրառելուց հետո 30–օրյա ժամկետում չներկայացնելու համար 8 հայտարարատուի նկատմամբ հարուցվել են նոր վարչական վարույթներ: 4 հայտարարատուների նկատմամբ կիրառվել է «տուգանք» վարչական տույժը, ևս չորս հայտարարատուների նկատմամբ հարուցված վարչական վարույթները դեռևս ընթացքի մեջ են:

Տուգանքի կիրառումից հետո 30–օրյա ժամկետում հայտարարագրեր չներկայացնելու դեպքում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 44–րդ հոդվածի հիման վրա վարույթի նյութերը կուղարկի գլխավոր դատախազություն՝ հայտարարագիրը դիտավորությամբ չներկայացնելու առերևույթ հատկանիշներով: 

2018 թ. պաշտոնեական պարտականությունները ստանձնելու հայտարարագիր չներկայացրած 19 պաշտոնատար անձանց նկատմամբ հարուցվել են վարչական իրավախախտման վերաբերյալ գործեր:

Վարչական տուգանքի չվճարման դեպքում տուգանքի ձևով վարչական տույժ նշանակելու մասին որոշումը ենթակա է հարկադիր կատարման հետևյալ կարգով՝ վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում չբողոքարկելու դեպքում այն դառնում է անբողոքարկելի և դրամական պահանջները ներկայացվում են հարկադիր կատարման՝ վարչական ակտն անբողոքարկելի դառնալուց, իսկ վարչական ակտի կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու դեպքում՝ հետաձգելու կամ տարաժամկետելու ժամկետի ավարտից հետո՝ եռամսյա ժամկետում:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
“By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia