Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Իշխանությունները չկարողացան անգամ գտնել որևէ ընդդիմադիրի, ով մեքենայի հետևից կրակել է». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պաշտպանության նախկին փոխնախարար, «Մարտի 1»–ի գործով փաստահավաք խմբի նախկին անդամ Անդրանիկ Քոչարյանի կարծիքով, Հայաստանի համար ողբերգական այդ իրադարձությունից 10 տարի անց միայն նորից վերսկսվեց գործի բացահայտման քայլեր արվել, երբ երկրում իրավիճակ փոխվեց: Մինչ այդ, դեռևս ԱԺ պատգամավոր եղած ժամանակ Նիկոլ Փաշինյանը ԱԺ–ում «Մարտի 1»–ի գործով լսումներ էր կազմակերպել, ինչը նոր խթան հանդիսացավ, որ բանակի ներգրավման մասին կատարված 2010 թվականի զեկույցը կրկին շրջանառության մեջ մտնի: 

Ու թեև մինչ այդ արդեն իսկ զեկույցը հրապարակված եղել է, սակայն հասկանալի պատճառներով այն «դուրս» է մնացել նախորդ իշխանությունների տեսադաշտից: Եվ այս տարի արդեն լսումների արդյունքում այն ընդունվել է որպես նոր ի հայտ եկած հանգամանք: Ա. Քոչարյանի տեղեկացմամբ, այդ ուսումնասիրությունն այնպիսի փաստացի նյութ է պարունակում, որի միջոցով բացահայտվում են ուժային բուրգի կողմից իրականացված ամբողջ ապօրինությունները: 

«Ես միշտ էլ ասել եմ, որ այս զեկույցից և Միքայել Հարությունյանի հարցաքննությունից պարզ կդառնա, որ 2008 թվականին Հայաստանում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջում, սահմանադրական կարգի բռնագրավում: Այսինքն, իշխանության ուզուրպացիա՝ ուղեկցված բռնություններով, որի արդյունքում առնվազն 10 քաղաքացի մահացել, իսկ տասնյակ քաղաքացիներ ենթարկվել են բռնությունների, հետապնդման, նրանցից շատերը դարձել են քաղբանտարկյալներ»,– հարցազրույցներից մեկում նշում է Ա. Քոչարյանը:

Նրա դիտարկմամբ, եթե Մ. Հարությունյանը և ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանը չներկայանան նախաքննական մարմին, ապա կդառնան սովորական հանցագործ: Բացի այդ, Ա.Քոչարյանի կարծիքով, այս գործի բացահայտումը միայն կմաքրի ավգյան ախոռները:

«Փաստ» օրաթերթը փորձեց Ա. Քոչարյանից տեղեկանալ, որ հիմա, երբ արդեն պարզ է, որ Ռ. Քոչարյանը ներկայացել է քննությունը վարող մարմին, ավելին՝ նա գործով ներգրավվել է որպես մեղադրյալ, արդեն կարելի՞ է համարել, որ ՀՀ երկրորդ նախագահն այլևս սովորական մեղադրյալ չի համարվում:

«Այս պահի դրությամբ Ռ. Քոչարյանն արդեն եկել, ներկայացել է և իրեն արդեն մեղադրանք է ներկայացվել, իսկ Միքայել Հարությունյանը եթե չգա, ապա ես կմնամ նույն կարծիքին, որ նա կմնա որպես սովորական հանցագործ: Եվ նա ճիշտ կանի գա, քանի որ դա բխում է նրա անձնական շահերից, քանի որ դատարանում պետք է իրեն ուղղված մեղադրանքներին փորձի պատասխանել»,– ասաց Ա. Քոչարյանը:

Նրա դիտարկմամբ, Քոչարյանը ավելի մեծ հանցագործ է, որն ապացուցված է թե՛ «Մարտի 1»–ի զեկույցում և թե՛ այլ տեղեկություններով: Եվ այս պահի դրությամբ նա շատ ավելի ծանր հանցագործության մեջ է մեղադրվում: Եվ եթե չգար, ապա կդառնար սովորական հանցագործ: 

Հարցին, թե ո՞վ է ժամանակին կասեցրել փաստահավաք խմբի աշխատանքը, Ա. Քոչարյանը պատասխանեց, որ Սերժ Սարգսյանը հրամանագիր ստորագրեց, որով լուծարեց հանձնաժողովը: Հաստատելով իր տեսակետը, թե «Մարտի 1»–ի բացահայտումը կմաքրի ավգյան ախոռները, Ա. Քոչարյանն ասաց.

««Մարտի 1–ի» բացահայտումը միայն Ռոբերտ Քոչարյանին և Միքայել Հարությունյանին չի վերաբերում: Սա ամբողջ պետական համակարգի մասին է, որի գործողություններն ուղղվել են մեր պետության և մեր ժողովրդի դեմ: Եվ եթե ընդդիմությունն այստեղ մեղքի բաժին ունի, ապա իշխանություններն ունեին մեղադրանք ներկայացնելու հսկայական ժամանակ: Առավել ևս, երբ ընդդիմության բազմաթիվ ներկայացուցիչներ որպես քաղբանտարկյալներ գտնվում էին մեկուսարաններում: Իշխանությունները չկարողացան անգամ գտնել որևէ ընդդիմադիրի, ով մեքենայի հետևից կրակել է: Նրանք դրա համար ունեին 10 տարուց ավելի ժամանակ, բայց չգտան, որովհետև դա գոյություն չունի»,– ասաց Ա. Քոչարյանը:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal