Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Մեռած վիճակից` նոր շնչառություն». «Փաստ»

INTERVIEW

 

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստ»–ի զրուցակիցն է Հովհաննես Թումանյանի տուն–թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը: 

Նախորդին «ձեռք չտալու» ներքին համաձայնություն կար

Հեղափոխությունից առաջ ունեինք բացարձակ հուսալքություն: Որևէ հույս, լույս ինձ համար չկար: Հեղափոխությունից հետո կա հույս, կա լույս և կա պատրաստակամություն: Կան մեծ նպատակներին հասնելու ուղենշված ճանապարհներ: Երբ մի իշխանությունը փոխվում էր մյուսով, որպես կանոն, անձերն էին փոխվում: Նրանց միջև, անշուշտ, նախորդին «ձեռք չտալու» ներքին համաձայնություն էր լինում: Հիմա դա չկա, ինչն առաջընթացի երաշխիք է: Մենք գիտեինք, որ գողացել են, բայց փաստեր չունեինք: Մեզ անընդհատ փորձում էին խաբել ու համոզել, որ նման բաներ չեն եղել: Բայց եղել են: Ինչպես տխրահռչակ նախկին վարչապետն էր ասում` եղել են պրիմիտիվ գողեր: Սկսած ամենաբարձր պաշտոնյաներից` վերջացրած ամենացածր օղակներում գտնվողներով: Բացահայտումների գործընթացը հեղափոխության տրամաբանական շարունակությունն է: Սա նորմալ և ողջունելի գործընթաց է: Խոսում է նոր իշխանության ազնվության և ուժի մասին: Պետք է պատիժ կրեն բոլոր նրանք, ովքեր տասնամյակներ շարունակ պետության դեմ ոտնձգություն են արել:  Գողը պետք է բռնվի, գողոնը` վերադարձվի: Իսկ այն «խեղճ ու կրակները», որոնք հիմա այս գործընթացը վենդետա են որակում, իրականում ասելիք չունեն և ուղղակի սարսափած են: 

Դժվար, ինչ–որ առումներով նաև վտանգավոր շրջան

Մեզ համար ինքնամաքրման մի շրջան է սկսվել: Կարծում եմ` հիմա հասարակությունը և իշխանությունը շատ համերաշխ պետք է լինեն: Պետք է համերաշխ լինենք նախ օգնելու համար. մի շրջան է, որ դեռ չենք ամրապնդվել: Պետք է համերաշխ լինենք այս դժվար, ինչ որ առումներով նաև վտանգավոր շրջանը հաղթահարելու համար: Հետո կսկսենք կառավարությանը քննադատել այն սխալների համար, որն իրավունք չունի անելու, այն սխալների, որ սուբյեկտիվ պատճառներով է անում: Այդ ժամանակ կսկսենք հիշեցնել այդ սխալները: Բայց հիմա պետք է համերաշխություն լինի: Այն ճանապարհը, որով գնում է կառավարությունը, հիմա ինձ անձամբ գոհացնում է: Ես, անշուշտ, հասկանում եմ, որ կադրային առումով կան խնդիրներ, բայց նաև հասկանում եմ, որ Հայաստանում այնպիսի ավերմունք է եղել… Մարդկանց ոչ միայն ֆիզիկապես, այլև հոգեբանորեն են կոտրել, ստրկացրել ու ոչնչացրել: Եվ այսօր մենք մասնագիտական ռեսուրս չունենք: Մարդկանց ստորացված են պահել, ճիշտ քաղաքականություն չի վարվել, դրա համար այսօր կադրային առումով կոտրած տաշտակի առաջ ենք: Բայց սա լուծելի հարց է: Գուցե հիմա որոշ մարդիկ կդժգոհեն ինչ–ինչ նշանակումներից, բայց դա լավ օրից չէ:

Սխալները ցույց տալու և  բծախնդիր լինելու ժամանակը

 

Ե՞րբ նոր Հայաստանը շատ ամուր կկանգնի իր ոտքերի վրա: Երբ երրորդ ուժի հոխորտանքներն ու սպառնալիքները հնարավորինս կչեզոքանան: Երբ տնտեսության մեջ շատ մեծ և ակնհայտ առաջընթաց կլինի: Երբ շատ տեսանելի արդյունքներ կունենանք: Դրանից հետո հասարակությունը շատ ավելի բծախնդիր կլինի կառավարության քայլերի նկատմամբ` խոշորացույցի տակ պահելով ամեն բան: Հիմա պետք է օգնենք: Սոցիալական ցանցերը ողողված են փրփուրներից կառչածներով, դժգոհներով, անհասկանալի, լպրծուն ինչ–որ բաներով: Չես հասկանում` այս մարդն, ի վերջո, ի՞նչ է ուզում: Մարդու միշտ դժգոհ տեսակ կա, կան նաև մարդկանց միտքը փչացնողներ, պատվերով բլոգերներ և այլն: Ուզում եմ, որ հասարակությունը ցանկացած բան կարդալուց ու տեսնելուց սառնասիրտ լինի, հույզերին տեղիք չտա, ուղղակի դատի` մտածի, այլ բան պետք չէ: Հիմա մենք շատ կարևոր ձեռքբերման ճանապարհին ենք: Ամենակարևորն այն է, որ դրվում են մեր ինքնիշխանության վերահաստատման հիմքերը: Արդեն դրվել են, ուղղակի պետք է պահպանել: Հավասարը հավասարին: Այդ մեսիջներն արդեն հնչում են կառավարության ներկայացուցիչների կողմից: Մյուս պետությունների ղեկավարներին հասկացնում են, որ ուրիշ տարբերակ չկա` մեզ հետ պետք է հարգանքով լինեք:

Ժառանգած ավերակներն ու Թումանյանի երազանքը

Օրենսդրական կարգավորումները կարևոր են մշակույթի ոլորտի համար: Այդ դեպքում խաղի կանոնները հստակ կլինեն թե՛ մշակույթի ոլորտի ներկայացուցչի, թե՛ կառավարության համար: Բայց մշակույթի նախարարությունը շատ կարևոր գործ ունի անելու նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության` ազգային հարստության առումով: Պետությունն, ի դեմս նախարարության, ֆունդամենտալ գործ պետք է անի: Մնացած ստեղծագործական բլոկին պետք է ազատություն տրվի: Մեծ հաշվով` շատ շերտեր կան, որ դեռ պետք է բացահայտվեն, օրակարգային դառնան: Մեր մշակույթը, մեր ազգային հարստությունները սփռված են նաև Հայաստանից դուրս: Մենք այդ ամենի գույքագրումը պետք է անենք, հասկանանք` որտեղ ինչ կա ու տեր կանգնենք այդ ժառանգությանը, թեև դրանք օտար երկրներում են: Այդ արժեքների հոգևոր տերը Հայաստանը պետք է լինի: Դա նաև Հովհաննես Թումանյանի երազանքն է: Նոր իշխանությունները բոլոր ոլորտներում ավերակներ են ժառանգել: Բացառություն չէ նաև մշակույթը: Կարծում եմ` հիմա ավելի շատ զբաղված են նրանով, թե ինչպե՞ս ավերակների մեջ քարը քարի վրա դնեն: Ես հասկանում եմ աշխատանքի այն բեռն ու ծանրությունը, որը կա հիմա: Իսկ օրենսդրական դաշտի վերաբերյալ տարբեր քննարկումներ են լինում: Այդ առումով սայլը տեղից շարժվել է: Թանգարանների մասին օրենքը հետ կանչվեց Ազգային ժողովից, որն արդեն բորբոսնել էր խորհրդարանում` ո՛չ ընդունվում էր, ո՛չ հետ կանչվում: Մեռած վիճակից` նոր շնչառություն տալով… Մենք, ընդհանուր առմամբ, այս փուլում ենք:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal