Yerevan, 07.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Վաշինգտոնի կտրուկ շրջադարձային վարքագիծը. Շահան Գանտահարյան

POLITICS

«Արմենպրես»-ը ներկայացնում է «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանի հոդվածը:

ԱՄՆ նախագահի մոտ հռետորաբանական վայրիվերումներն ու կտրուկ շրջադարձերը հետեվողական վարքագծի բնույթ են կրում: Այնքան, որ ոճի աննախընթաց սաստկացումը, հասցեական վերագրումները, հետեվողների մոտ սկսել են տարակուսանքներ ստեղծել հայտարարվածի եւ դրա համապատասխան իրականացվող քայլերի բացակայությունը կանխատեսելով:

Փհենյան-Վաշինգտոն արձանագրված փոխմեղադրական մագլցողականությունը մի պահ աշխարհը համոզեց, որ միջուկային պատերազմի մեկնարկը սարերի հետևում չէ: Կտրուկ շրջադարձը Վաշինգտոնի կողմից, ավելի կոնկրետ` նախագահ Թրամփի ոճային եւ բովանդակային փոփոխությամբ հատկանշված հանկարծակի հայտարարությունը ո՛չ միայն մերձեցման, այլ նաեւ հարաբերությունների բնականոնացման ու դեպի համագործակցության դաշտ հեռանկարի ուրվագծեր ցույց տվեց Հյուսիսային Կորեա-ԱՄՆ հարաբերությունների նոր էջի վրա:

Բոլորովին տարբեր չէր նաեւ Վաշինգտոն-Մոսկվա հարաբերությունների պատկերը. թեեւ այստեղ միջուկային պատերազմի մեկնարկի նախադրյալներ չկային, այսուհանդերձ սառը պատերազմ հիշեցնող նախօրյակին գտնվելու մթնոլորտի տարածումն էր հատկապես Վաշինգտոնի, ապա նաեւ Մոսկվայի կողմից: Պատժամիջոցներ, կոչեր, դիվանագիտական անձնակազմերի տուն կանչեր, նախագահական ընտրություններին ազդած լինելու ամբաստանություններ, որոնք գրեթե դիվանագիտական կապերի ամբողջական խզման հասնելու տպավորություն են թողում։

Եթե ոչ կտրուկ, այս դեպքում դանդաղ շրջադարձ արձանագրելու երեւույթ պարզվեց նաեւ այս հարթությանը վրա: Թրամփ-Պուտին հելսինկյան հանդիպման նախօրյակին, ընթացքում եւ դրանից անմիջապես հետո հռետորաբանությունը բոլորովին ուրիշ ոճ եւ բովանդակություն ուներ: Երեւում էին Վաշինգտոն-Մոսկվա մերձեցման եւ որոշ տեղեր համագործակցության ընդհանուր եզրեր: Այդ եզրերից գլխավորը կարող էր դիտարկվել Սիրիայում ռազմաքաղաքական ծրագրերի իրականացման համար փոխադարձ որոշակի հասկացողության հանգելը:

Ընդհանուր վարքագծից թվում է, որ անմասն չի  մնացել նաեւ Վաշինգտոն-Թեհրան հարաբերությունների ընթացքը: Դարձյալ միջուկային ընդհանուր համաձայնագրից իր մասնակցության չեղարկումը, ապա ճնշում` համաձայնագիրը ստորագրած պետություններին հետեւելու իր օրինակին, եւ նոր պատժամիջոցների ձեռնարկման գործողություններ: Եւ ահա շրջադարձ կատարելու նախաքայլը` նախագահ Թրամփի Թեհրանի մասին կատարած վերջին հայտարարությունը. «Ունեմ այն զգացումը, թե իրանցի ղեկավարները մոտ օրերս պիտի խոսեն Վաշինգտոնի հետ»:

Անկախ նրանից, որ «մոտ օրերս»-ը անորոշ ժամկետ է եւ հայտնի չէ, թե ի՛նչ եզրերի շուրջ պիտի ձեռնարկվի երկխոսությունը, Թրամփը շրջադարձի նախապատրաստական հող է նախապատրաստում այս հայտարարությամբ:

Հիմնական այս երեք ուղղությունների վրա կատարված հռետորաբանական շրջադարձերը ուղենշում են Վաշինգտոնի կամ ավելի մասնակի բնութագրումով՝ թրամփյան ելեւէջային վարքագիծը:

Հիմա, նկատենք չորրորդ ուղղությունը: Այժմ, ամերիկյան պատժամիջոցներ սկսել են որդեգրվել Անկարայի նկատմամբ: Երկար ժամանակից ի վեր հայտարարողական մակարդակի վրա կայացման ընթացքում արձանագրվող պարանաձգումնային իրավիճակից հետո Վաշինգտոնը տպավորություն է թողում, որ գործնական փուլ  են թեւակոխում Անկարայի նկատմամբ կատարված մեղադրանքները:

Խնդիրը իհարկե վերաբերում է ամերիկացի հոգեւորական Էնդրյու Բրանսոնի ձերբակալության արարքում երկու նախարարների ունեցած դերակատարությանը: Մինչ, պաշտոնական Անկարան հայտարարում էր համաչափ հակազդեցությամբ հանդես գալ: Նախընթաց այլ արարներ մագլցողական լարվածություն էին առաջացրել Անկարա-Վաշինգտոն հարաբերություններում. բազմիցս դեսպաններ հետ էին կանչվել եւ ոչ շատ ուշ վերադարձել իրենց պաշտոնին` զանազան փուլերում:

Անկախ նրանից, որ փոխպատժամիջոցային քայլերի ձեռնարկումը ըստ էության կարող է վերաբերել «Բրանսոնը Գյուլենի դիմաց» փոխանակման գործողություն ապահովելու առաջադրանքին, այդուհանդերձ տարբեր պատճառներ համոզում են, որ մագլցողականության առաստաղի բարձրացումը սահմանափակ է. Թրամփը հանկարծ կարող է հիշել Անկարայի ռազմավարական կարեւոր դաշնակից լինելու հանգամանքն ու այդ հանգամանքի պատմական կարգավիճակը: Հատկանշական է Թուրքիայի արտգործնախարարի միաժամանակյա հայտարարությունը` «ամերիկյան սպառնալիքների պատժամիջոցները Թուրքիայի վրա ազդեցություն չպիտի ունենան». քիչ հետո ասելու համար, որ ամերիկացի իր պաշտոնակցի հետ քննարկել են այն միացյալ քայլերը, որոնք հնարավոր է որդեգրել Իտլիպում: Սա չի նշանակում, որ Իտլիպի համար ամեն ինչ համաձայնեցվել  է, բայց թե միասին քննարկելիք եւ անելիք ունեն, դա պարզ է:

Թրամփի ոճային եւ բովանդակային սաստկացումները, սպառնալիքները շարունակում են արձանագրել կտրուկ, արագ շրջադարձեր: Փհենյանը, Թեհրանն ու Մոսկվան դա են վկայում. թվում է նաեւ, որ այս առումով շարքը կհամալրի նաեւ Անկարան:

 

 ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

“By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia