Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ժողովրդավարական ընտրությունների կանխակալության թնջուկը. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է.

 «Ժառանգություն» կուսակցությունը մասնակցելու է Երևանի ավագանու ընտրություններին: Նախընտրական ցուցակը կգլխավորի Րաֆֆի Հովհաննիսյանը: Կուսակցությունն արդեն այս մասին պաշտոնապես հայտարարել է: «Ժառանգության» այս որոշումից հետո ասպարեզ են կրկին իջել տարատեսակ քննադատներ ու ավելին՝ ծաղրողներ: Թե ինչ քննադատելու, առավել ևս ծաղրելու բան կարող է լինել քաղաքական կուսակցության՝ ընտրություններին մասնակցելու ցանկության մեջ, առնվազն անհասկանալի է: Անշուշտ, «Ժառանգությունն» այլևս առաջվանը չէ, կուսակցությունը մի շարք ճգնաժամեր ունեցավ, այստեղից հեռացան հայտնի ժառանգականներ, սակայն եթե թողնենք այս ամենը, ապա պետք է ասենք, որ «Ժառանգության» մասնակցությունը ավագանու ընտրություններին ավելի քան առողջ որոշում է: Այստեղ, ի դեպ խնդիրը բոլորովին էլ «Ժառանգությունը» չէ, այլ ընտրությունների նկատմամբ քաղաքական կուսակցությունների դիրքորոշումը: Ըստ էության՝ ներկայումս ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել ՔՊ–ն, ԲՀԿ–ն, «Ժառանգությունը» և իհարկե՝ «Երկիր Ծիրանին», ՀՅԴ–ն շարունակում է տատանվել, չնայած, երբ ոչ վաղ անցյալում մի շարք լրատվականներ նշեցին, թե ՀՅԴ–ն կարող է չմասնակցել ընրություններին, մի խումբ դաշնակցականներ գրեթե կատաղի կերպով հակառակն էին պնդում:
 
Մինչդեռ լավ կլիներ, որպեսզի մասնակցեին, ավելի լավ կլիներ, որպեսզի մասնակցեին նաև՝ հանրապետականները, ի վերջո, շատ ավելի լավ կլիներ, եթե մասնակցեին հնարավորինս շատ և նոր քաղաքական ուժեր, որպեսզի ակնկալվող ժողովրդավար, առանց ընտրակաշառքի ու ընտրակեղծիքների ընտրությունները լինեն հնարավորինս մրցակցային: Իսկ «Ժառանգության» քննադատներին դժվար է ինչ–որ բան բացատրել. գուցե նրանց թվում է, թե բոլորը պետք է մասնակցեն կամ ավագանու ընտրությունների ֆավորիտների ցուցակով կամ էլ ընդհանրապես չմասնակցեն: Այլ բացատրություն կարծես թե հնարավոր չէ գտնել և սա չափազանց տհաճ մտայնություն է, որովհետև, կարծես թե արդեն որոշվել է հաղթողը: Իսկ ընտրություններից առաջ հաղթողը պարզ էր լինում միայն ոչ վաղ անցյալի 15–20 տարում՝ Հանրապետականների օրոք, հիմա իրավիճակ է փոխվել, այս մասին խոսում են ամեն պատեհ, երբեմն էլ անպատեհ առիթով, ուստի որտեղի՞ց այդ վստահությունը հաղթողների վերաբերյալ, որտեղի՞ց այդ սևեռումը: Չէ որ խնդիրն այստեղ ավագանու կամ էլ, ընդհանրապես, ցանկացած առաջիկա ընտրության մասնակցող ուժերն ու անհատները չեն, այլ հանրային վերաբերմունքը, հանրային մոտեցումը՝ կանխորոշված հաղթողների նկատմամբ: Ի վերջո, իրավիճակի փոփոխության առաջնային բնորոշիչը հենց ընտրության արդյունքների անորոշությունն է մինչև ինչ–որ մի պահ՝ մինչև ընտրության ու քվեաթերթիկների հաշվարկի ավարտ: Մնացած բոլոր դեպքերում մենք գործ ունենք կանխակալության հետ, Հանրապետականներից եկած կանխակալության հետ: Հենց այստեղ է, որ պետք է տեղի ունենա հեղափոխություն, հենց այս մտայնությունն է, որը պետք է կոտրվի, որ որոշողը իշխանությունը չէ, այլ հասարակությունը, ժողովուրդը, որն էլ հենց իշխանության իրական տերն է:
 
Երբ կունենանք այս հայեցակարգով հասարակություն, այդժամ էլ գուցե սկսենք խոսել հեղափոխության և, առավել ևս, արժեքների հեղափոխության մասին: Հակառակ դեպքում ստացվում է այնպես, որ կրկին հասարակությունը հեռացնում է իրենից պատասխանատվությունը՝ «ամեն ինչ արդեն պարզ է» մտայնությամբ: Այդպես հեղափոխությունները չեն հաղթում: 
 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal