Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Երկրի այցեքարտը՝ ոչ պրոֆեսիոնալների միջոցով. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Դիվանագիտությունն ու արտաքին քաղաքականությունը ոլորտներ են, որոնց մասին շատ չեն խոսում. իհարկե, կան և միշտ էլ կլինեն տարբեր լուրջ և անլուրջ վերլուծաբաններ, քաղաքագետներ, որոնք հազար ու մի տեսություն առաջ կքաշեն, սակայն, որպես կանոն, նման տեսությունները միշտ էլ մնում են ենթադրությունների և սուբյեկտիվ վերլուծության չափումներում՝ անկախ դրանց ճշմարտամոտ կամ ճշմարտանման լինելուց: Մեծ հաշվով դիվանագիտությունը բավական փակ ոլորտ է, և սա նորմալ է անվտանգության բազմաթիվ նկատառումներից ելնելով: 

Սակայն, անկախ սրանից, կան իրավիճակներ, երբ պետք է սկզբունքային խնդիրների մասին բարձրաձայնել: Ըստ էության՝ ոչ միայն Հայաստանում, այև միջազգայնորեն ընդունված պրակտիկա է եղել դեսպաններ կամ դիվանագիտական ներկայացուցիչներ նշանակել անձանց, որոնց նկատմամբ որոշում է կայացվել հեռացնել ակտիվ քաղաքական ասպարեզից: Խոսքն ավելի շատ Հայաստանի տիպի վարչակարգ ունեցող երկրների և ինչ–որ տեղ հետխորհրդային տարածքի մասին է: Իհարկե, սա որևէ հատուկ օրենքով ու կարգով չէր կարող կանոնակարգվել, բայց դե փորձը հենց դա է ցույց տալիս: 

Այսօր, ըստ էության, Հայաստանում գլոբալ առումով ընթանում է վարչակարգի վերակազմավորման և վերաձևակերպման գործընթաց, և այս տեսանկյունից ոչ միայն հետաքրքիր, այլև շատ կարևոր է, թե ինչպիսի սկզբունքներ են նոր իշխանությունները որդեգրելու Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչների ընտրության հարցում: Նախկինում ամեն ինչ առավել քան պարզ էր՝ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների համար դեսպանի պաշտոնը շատ հարմար և պատվաբեր թոշակառուի կարգավիճակ էր: Անշուշտ, սա համատարած մոտեցում չէր, սակայն նման միտումներն ակնհայտ էին: 

Այստեղ, սակայն, խնդիրն այն էր, որ փաստացի դեսպան կամ ներկայացուցիչ էին դառնում գործիչներ, ովքեր պարզապես որևէ աղերս չունեին դիվանագիտության հետ: Եթե մի շարք երկրների դեպքում, որոնց հետ Հայաստանը չուներ շատ սերտ հարաբերություններ, կարելի էր մեծ դժվարությամբ աչք փակել նման նշանակումների վրա, ապա խնդիրը շատ ավելի լուրջ էր դառնում, երբ խոսքը հարևան և գործընկեր երկրների մասին էր: 

Դիցուք, Վրաստանի օրինակը, երբ այստեղ ժամանակին դեսպան նշանակվեց անվանի սպորտսմենը: Թե ինչպիսի դժգոհությունների տեղիք տվեց Հայաստանի դեսպանի և դեսպանատան գործունեությունը, գուցե թե պետք էլ չէ կրկին հիշեցնել: 

Այսօր Հայաստանի նոր իշխանությունների առաջ այս խնդիրն առկա է, քանի որ եթե մենք խոսում ենք նոր տեսքով, նոր իշխանությամբ ու վարքագծով աշխարհին ներկայանալու մասին, ապա դա պետք է առաջին հերթին անենք հենց մեր ներկայացուցիչների միջոցով: Ի վերջո, ուզենք, թե չուզենք, Հայաստանի դեսպանատները որոշակի այցեքարտ են, որոնք պետք է լավագույնս ի ցույց դնեն երկիրը: 

Սա իշխանափոխությունից հետո քիչ քննարկվող, սակայն առավել կարևոր խնդիրներից մեկն է, քանի որ դիվանագիտական առաքելություններում ընդգրկված պատահական անձանց փոխարինելու պետք է գան զուտ պրոֆեսիոնալներն ու իրենց գործի գիտակները: Ներկայումս, սակայն, դժվար է ասել, թե դիվանագիտության մասնագետներ պատրաստող մեր հիմնարկներն ունե՞ն բավարար ռեսուրս՝ ամբողջ ապարատը արմատական փոփոխությունների ենթարկելու համար, թե՞ ոչ, սակայն բոլոր դեպքերում այդ փոփոխությունները հրատապ են, իսկ եթե անգամ չկա համապատասխան ռեսուրսը, ապա օր առաջ պետք է ձեռնամուխ լինել այն ձևավորելուն: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal