Yerevan, 02.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ավագանու ընտրություններ. համեցե՛ք, մուտքն ազատ է. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սույն թվականի սեպտեմբերի 23–ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին արդեն իսկ մասնակցելու հայտ է ներկայացրել 9 կուսակցություն: Այս թիվը, սակայն, աճելու միտում ունի: Ընդհանուր առմամբ, սպասելի էր, որ երկրում հաստատված նոր իրավիճակում սկսելու էին կենդանության նշաններ ցույց տալ ինչպես լուսանցքում մնացած քաղաքական միավորները, այնպես էլ ձևավորվելու էին նորերը: Այս տեսանկյունից ավագանու ընտրությունները առաջին լավագույն հնարավորությունն են տարբեր քաղաքական ուժերի համար: 

Մյուս կողմից՝ անկախ այս հանգամանքներից, ընտրություններին մասնակցող քաղաքական միավորների բազմազանությունը առնվազն մրցակցային ընտրությունների տպավորություն է թողնում, այս առումով էլ քննադատելի շատ քիչ կետեր կան: Ի վերջո, եթե դիտարկենք նախորդ ավագանու ընտրությունները, ապա շատ մեծ վերապահումով կարող ենք դրանք ընտրություն համարել այն պարզ պատճառով, որ քաղաքական դաշտի բավական ուժեղ խաղացողներ պարզապես ձեռքերը լվացին այդ ընտրություններից: Ներկայումս դժվար է ասել՝ նախորդ ընտրություններում հաստատված իրավիճակը ներքին պայմանավորվածությունների՞, թե՞ հանգամանքների բերումով էր, սակայն դրանից միևնույն է, բովանդակությունը չի փոխվում: Արդյունքում նախորդ ընտրությունների հետևանքով Երևանի ավագանիում հայտնվեցին ընդդիմադիր «Ելքը», որևէ գնահատականի տակ չմտնող «Երկիր Ծիրանին» և բացահայտ ֆավորիտ ՀՀԿ–ն, որի այդպիսին լինելը որևէ մեկը չփորձեց վիճակել:

Բնական է, որ այս նախադեպից շեղվող ցանկացած զարգացում առնվազն դրական է, քանի որ ընտրություններն, ընդհանրապես, զանգվածային քաղաքական գործընթացներ են, որոնց մասնակցությունն ինչպես հանրության, այնպես էլ քաղաքական կուսակցությունների կողմից գնահատելի է: 

Սակայն, մյուս կողմից, ընտրություններին չափազանց շատ քաղաքական միավորների մասնակցությունն ունի մի շարք բացասական կողմեր: Նախորդ տարիների փորձից ելնելով՝ լինեին դրանք տեղական ինքնակառավարման, ավագանու, խորհրդարանական, թե նախագահական ընտրություններին, թեկնածուների մեծ քանակը, որպես կանոն, կամա թե ակամա բերել է ձայների փոշիացման: Միևնույն ժամանակ հաճախ պատահել են դեպքեր, երբ մի շարք թեկնածուներ առաջադրվել ու ֆինանսավորվել են միևնույն կենտրոնից՝ մեկ այլ թեկնածուի ձայներ «գողանալու» և սև քարոզչություն իրականացնելու համար: Ասվածի վառ օրինակներից մեկը 2008 թվականի նախագահական ընտրություններն էին: Սրանից զատ, ընտրություններին մասնակցող տարբեր կիսամեռ ու նորահայտ մարդ–կուսակցություններն ըստ էության բերում են ձայների փոշիացման: Կոնկրետ Երևանի ավագանու ընտրությունների պարագայում այդ վտանգն առավել քան ակնհայտ է: Ի վերջո, պարզ է, որ հեղափոխական շարժման մեջ ընդգրկված էին ոչ միայն, ասենք, «Քաղաքացիական պայմանագրի» համակիրներ, այլև հայաստանյան հասարակության բոլոր շերտերի ու քաղաքական կողմնորոշումների հատվածներ: Այսօր ավագանու ընրություններում հեղափոխական տրամադրությունները գոնե նվազել են կամ էլ երկատվել առնվազն այն պատճառով, որ «Ելք» դաշինք այլևս գոյություն չունի, ավելին՝ ավագանու ընտրություններում «Ելքի» բաղադրիչ կուսակցությունները մրցակիցներ են: Բնականոն քաղաքական իրավիճակում սա գուցե և նորմալ դիտվեր, սակայն ներկայումս խնդրահարույց է:

Եվ խնդիրն այստեղ այն չէ, որ, ենթադրենք, «Լուսավոր Հայաստանն» ու «Քաղաքացիական պայմանագիրը» միշտ էլ հակասություններ են ունեցել, այլ այն, որ այս երկու կուսակցությունների ընտրազանգվածը հանրային նույն շերտից է՝ այսպես կոչված առաջադեմ, ակտիվ երիտասարդություն, ակտիվ հասարակական խմբեր, ուսանողության մի հատված և այլն: Նման պարագայում վտանգ կա, որ կարող է տեղի ունենալ, այսպես ասած, հեղափոխական ձայների փոշիացում: Չնայած, մյուս կողմից՝ գուցե և մենք ականատես ենք ավելի խորը և բազմաքայլ կոմբինացիայի, որի դեպքում ԼՀԿ և «Հանրապետություն» կուսակցությունների դաշինքը կարող է լինել հավել յալ հենարան ՔՊ–ի համար ընտրություններից հետո, սակայն անգամ այս դեպքում ամեն ինչ այնքան էլ հականալի չէ:

Հաջորդ խնդիրը, որը բերում է «անսահմանափակ» թվով քաղաքական միավորների մասնակցությունը ավագանու ընտրություններին, պարզ խառնաշփոթն է: Ըստ էության, ավագանու ընտրությունների քարոզարշավը տևելու է երեք շաբաթից էլ քիչ, թե ինչպես են հասցնելու երևանցիները ծանոթանալ մեկ տասնյակ կամ տասնյակից ավել քաղաքական ուժերի ծրագրերին և ներկայացուցիչներին, սա դեռ բավական չէ, դեռ մի հատ էլ պետք է հասցնեն համեմատել այդ ծրագրերը և ընտրություն կատարեն: Իսկ գուցե նման «ավելորդ» հարցեր ընտրություններին մասնակցող ուժերին չեն հետաքրքրում և կարևորը «ներկա» ստանա՞լն է, որը կարծես թե ամենատրամաբանական բացատրությունն է:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

 

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer