Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Գործ կա, իսկ աշխատավա՞րձ. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ֆեյսբուքյան ուղիղ եթերից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում էր կատարել իր էջում, որտեղ նշել էր, թե համաձայն իր ստացած արձագանքների, տարբեր գործատուներ նշում են, որ ունենք աշխատատեղ, սակայն չկան համապատասխան որակավորմամբ մասնագետներ: Վարչապետն արդարացիորեն նշում է, որ մեր կրթության և ինքնակրթության համակարգերը համաձայնեցված չեն աշխատաշուկայի պահանջներին: Այստեղ, անշուշտ, վիճակելու բան չկա, սակայն մեկ այլ խնդիր, այնուամենայնիվ, կա: Ըստ էության՝ աշխատատեղերը նշանակում են ոչ թե բարձր որակավորում պահանջող և բարձր աշխատավարձ առաջարկող աշխատանքների առկայություն, օրինակ՝ այս կամ այն տեղեկատվական տեխնոլոգիաների կամ բանկային ոլորտներում, այլ միջին մասնագիտական կրթությամբ և միջին խավը ներկայացնող քաղաքացիներին հասանելի աշխատատեղեր: Հենց սա է լրջագույն խնդիրը, որն այսօր առկա է հայաստանյան հասարակության մեջ:

Բարձր որակավորմամբ մասնագետների պահանջարկ կա նաև շատ այլ զարգացած երկրներում, սակայն դրանք գոյություն ունեն մատների վրա հաշված ոլորտներում, որոնք էական ազդեցություն չեն կարող ունենալ գործազրկության վիճակագրության վրա: Սա նորմալ է, աննորմալ է այն, որ ընդամենը դպրոցական կամ միջին մասնագիտական կրթությամբ հարյուր հազարավոր քաղաքացիներ չեն կարողանում աշխատանք գտնել, սա էլ, իհարկե, առնչվում է կրթական համակարգի հետ, որտեղ մեծ հաշվով չի գործում միջին մասնագիտական կրթության կամ, այսպես ասած, քոլեջ–տեխնիկում օղակը: Մյուս կողմից, եթե այն գործի էլ, ապա հարց է առաջանում, թե որտե՞ղ են աշխատելու այդ մարդիկ: Սրանք հարցեր են, որոնց շղթան կրկին անգամ բերում է զարգացած տնտեսություն ունենալուն: 

Այսօր հայաստանում զբաղվածների գերակշիռ հատվածը գտնվում է կամ պետական ոլորտում, կամ էլ սպասարկման: Տնտեսագետներն ու համապատասխան մասնագետները, թերևս, ավելի մանրամասն կներկայացնեն իրավիճակը, սակայն անգամ առանց նման հետազոտությունների, ամեն ինչ անզեն աչքով էլ պարզ է: 

Վերջապես, եթե մենք ասում ենք աշխատանք, ապա ի՞նչ նկատի ունենք, ընդամենը զբաղվածությո՞ւն, թե՞ այնպիսի զբաղվածություն, որի արդյունքում քաղաքացին կկարողանա արժանավայել ապրել: Այս տեսանկյունից վերջին շրջանում սոցցանցային հարթակներում շատ լայն տարածում է ստացել «գործկա» հեշթեգը, որը, սակայն, այդպես էլ չի պատասխանում՝ «իսկ աշխատավարձ կա՞» հարցին: Ի վերջո, կամավորական աշխատանքն էլ կարող է աշխատանք համարվել, հիմա ի՞նչ, համարենք, որ գործ կա՞: Չէ՞ որ որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ հայաստանյան աշխատաշուկայում առաջարկվող աշխատավարձը տատանվում է 60–120 000 դրամի սահմաններում: Կարծում ենք՝ բացարձակ իմաստ էլ չկա հաշվարկներ կատարել, թե նման աշխատավարձն ու 4 հոգուց կազմված ընտանիքի պահանջները ինչքանով են հարաբերվում միմյանց հետ:

Վերջապես, մասնագետների ու որակավորված մասնագետների մասին: Կարծես թե ակնհայտ է չէ՞, որ չի կարող լինել հասարակություն, որտեղ բոլորը որակավորված մասնագետներ են, որովհետև անգամ ներկայիս պայմաններում մեր բարձրագույն հաստատություններն ավարտած քաղաքացիների շատ փոքր հատվածն է իսկապես մասնագետ դառնում՝ տարբեր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով: Եվ ուրեմն՝ պահանջել, որպեսզի բոլորը լինեն մասնագետ, ավելին՝ լավ մասնագետ, բոլորովին էլ չի կարող հարցի լուծում լինել այն պարզ պատճառով, որ դա չի լինի:

Իհարկե, որակավորված մասնագետներն առավել մրցակցային են և ի վերջո գտնում են աշխատանք, բայց չէ որ հենց հիմա էլ այդպես է, հիմա էլ, նախկինում էլ լավ մասնագետը աշխատանք ուներ՝ խոսքը աշխատանքի մասին է, ոչ թե ուղղակի զբաղվածության կամ, ինչպես ժողովրդական լեզվով ասում ենք, «բզբզալու», ուստի՝ խնդիրն այստեղ մասնագետները չեն, նրանք կարող են լուծել իրենց խնդիրները, խնդիրն այստեղ սովորական քաղաքացիներն են, ովքեր ունեն ոչ պակաս արժանավայել ապրելու և աշխատելու իրավունք, քան տաղանդավոր ու Հայաստանի համար աստղաբաշխական թվերով վարձատրվող ծրագրավորողները: Դե ի վերջո, բոլորս չէ, որ Նյուտոն կամ Էյնշտեյն պիտի լինենք:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal