Yerevan, 01.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ժողովրդի անունից խոսելը պարզ պոպուլիզմ է. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Հասարակական, քաղաքական գործչի պատասխանատվությունը սկսվում է այն պահից, երբ այդ գործիչը թիրախավորում է իր խոսքի, ելույթի, քննադատության կամ դրվատանքի հասցեատիրոջը: Այդ հասցեատերը կարող են լինել տարբեր հասարակական շերտեր, խմբեր, տարբեր համայնքների ներկայացուցիչներ, կոմունիստական բառապաշարով ասած՝ բանվորներ և գյուղացիներ: Սակայն ամեն ինչ քաոսի է վերածվում, երբ ինչ–որ մարդիկ սկսում են խոսել ամբողջ ժողովրդի անունից: Սա արդեն դառնում է բոլ շևիզմի յուրօրինակ դրսևորում, որի գայթակղությունը թեպետ շատ մեծ է, սակայն ցանկացած գործչի լրջությունը չափվում է հենց այս գայթակղությանը դիմադրելու կարողությամբ: Փորձը, սակայն, ցույց է տալիս, որ հիմնականում մենք տեսնում ենք հենց գայթակղվածների, ովքեր երկար ու երկար հռետորաբանում են ժողովրդի անունից:
 
Իհարկե, պոպուլիզմի որոշակի չափաքանակը մշտապես էլ հրապարակային քաղաքականության բաղադրիչ է լինելու, սակայն դա չի նշանակում, թե պետք է շարունակաբար մեր հանրությունը սնվի դատարկ պոպուլիզմով: Ժողովրդի անունից ամեն հնարավոր ու անհնար առիթով ճառողները զբաղված են մաքրամաքուր պոպուլիզմով, որը ոչ միայն տհաճ է, այլև վտանգավոր, որովհետև հաճախ մենք կարող ենք տեսնել անհատների, որոնք ոչ միայն ժողովրդի, այլև սեփական անունից չեն կարող հանդես գալ: Ի դեպ, սա վերաբերում է բոլորին առանց բացառության: 
 
Սա վերաբերում է այն լրագրողներին, ովքեր պաշտոնյային, քաղաքական գործչին հարց տալուց առաջ ասում են ժողովուրդն այսպես կամ այնպես է ուզում, վերաբերում է բոլոր այն պետական պաշտոնյաներին, ովքեր ժողովրդի անունից ինչ–որ բաներ են ասում, վերաբերում է այն ընդդիմադիրներին, ովքեր ժողովրդի անունից դժգոհություն են հայտնում, սովորական ֆեյսբուքյան ստատուսչիկներին, ովքեր իրենց տեսակետը (մի քիչ ճոխ բառ է այս դեպքում, բայց ոչինչ) հրամցնում են որպես ողջ ժողովրդի կարծիք : Ի դեպ, ոչ պակաս հետաքրքիր են նաև ժողովրդի ինչ–որ հատվածի անունից հանդես եկողները՝ ասենք «ժողովրդի 70 տոկոսը կարծում է, որ...», «ժողովրդի 90 տոկոսը կարծում է, որ....» և այլն: 
 
Պարզապես հետաքրքիր է՝ նման դիրքերից հանդես եկողներն ինչի՞ վրա են հիմնվում՝ սոցհարցումնե՞ր են անցկացրել, հատ– հատ հարցրե՞լ են ժողովրդին, ինչ–որ մեկը ժողովրդից եկել և հուշե՞լ է, թե՞ զուտ անձնական մոտեցումներն ու կարծիքն են պարտադրում ամբողջ ժողովրդին: Ամենայն հավանականությամբ՝ վերջինը, որովհետև կրկին անգամ պետք է շեշտենք՝ ժողովրդի 60 կամ 90 տոկոսի անունից անհատները չեն կարող խոսել, չի կարող ոչ ոք՝ առանց բացառության: Իսկ սեփական կարծիքն ու մոտեցումները ժողովրդի վրա տարածելու իրողությունը մենք արդեն անցել ենք, կամ՝ հուսով ենք, որ անցել են «ինչքան ուզենք՝ կխփենք»–ի ժամանակները:
 
Վերջապես, իսկ ի՞նչ է անում ժողովուրդը. գուշակելը պիտի որ դժվար չլինի՝ ժողովուրդն ուղղակի մտածում է իր առօրյա հոգսերի մասին, ժողովուրդը երբեմն տեղյակ էլ չէ իր ինքնահռչակ ներկայացուցիչների մասին: Ընդհանրապես ժողովուրդը խոսում է մի շարք դեպքերում, և երբ սկսում է խոսել, միջնորդների ու ներկայացուցիչների կարիք չի ունենում: 
 
Ըստ էության՝ ժողովուրդը խոսեց, իսկ ավելի ճիշտ գործեց ապրիլ-մայիսին, ժողովուրդը կխոսի կամ կգործի ավագանու կամ խորհրդարանական ընտրություններում: Հնարավոր է՝ մենք կրկին լսենք ժողովրդին ինչ–ինչ իրադարձությունների կապակցությամբ: Սակայն մի բան պարզ է, երբ ժողովուրդը խոսում է կամ գործում, կամ իր ցանկություններն է ձևակերպում, բոլորը լռում են: 
 
Վերջին 20–25 տարիների ընթացքում հայաստանյան և՛ իշխանությունները, և՛ ընդդիմությունները հանդես են եկել ժողովրդի անունից: Մեկը նշել է ժողովրդի անունից իշխանություն լինելու մասին, մեկը ժողովրդի անունից պահանջել է հեռանալ: Իրականում բոլոր հղումները ժողովրդին անտեղի ու տհաճ շահարկումներ են՝ լինի դա հեղափոխության, թե հակառակ ճամբարից: Ժողովրդին պարզապես կարելի է հանգիստ թողնել, որովհետև ժողովուրդը, այդ հավաքական ամբողջությունը արդեն ցույց է տվել, որ երբ ասելիք է ունենում, կարողանում է խոսել՝ առանց միջնորդների: Առավել ևս, որ ժողովուրդը միատարր զանգված չէ, ու չի էլ կարող այդպես լինել:
 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Gagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structure