Yerevan, 07.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Կառափնարանի» դիտորդներն ու հասարակության իրական տրամադրությունները. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մի անգամ Ուինսթոն Չերչիլը ելույթից առաջ լրագրողներից մեկի հարցին` իրո՞ք հաճելի չէ, որ երբ ելույթ եք ունենում, դահլիճը լեփ–լեցուն է լինում, նա պատասխանում է. «Նույնիսկ շատ հաճելի է, բայց ամեն անգամ, երբ տեսնում եմ լեփ–լեցուն դահլիճը, չեմ կարող չմտածել այն մասին, որ եթե ելույթ չունենայի, այլ բարձրանայի կառափնարան, հաստատ կրկնակի ավելի մարդ կհավաքվեր»:

Հիրավի, հասարակական տրամադրությունների ավելի դիպուկ գնահատական ներկայումս էլ դժվար է գտնել՝ լինի դա հայաստանյան, թե որևէ այլ հանրություն: Հասարակությունն, ընդհանրապես, չափազանց բազմաշերտ է, իսկ հանրային կարծիքն ու տրամադրությունը՝ չափազանց հեղհեղուկ: Այսօր վարչապետին, նախարարին կամ որևէ այլ բարձրաստիճան պաշտոնյայի փողոցում մարդիկ կողջունեն, նրա «ցավը կտանեն», նրա «կյանքին կմեռնեն» և այլն, իսկ վաղը կրկնակի ու եռակի ոգևորությամբ կհայհոյեն, կպարսավեն ու կպահանջեն բանտ նստեցնել կամ էլ ավելի «թունդ» պատիժ սահմանել:

Սա հանրության մտածողության բնույթն է, առնվազն մեր ներկայիս հանրության, որը հաճախ չափից ավելի է քաղաքականացված, որի ակնկալիքները վարչապետից կամ նոր իշխանությունից չափից ավելի են ճոխացված: Սա պետք է ցանկացած իշխանություն առավելագույնս գիտակցի, որովհետև նախկին նախագահներից ու պաշտոնյաներից ցանկացածին հասարակության որոշակի շերտեր խոնարհումով ողջունում էին, իսկ թիկունքից հայհոյում: Սա ոչ թե վատ է կամ լավ, կամ, առավել ևս, ցույց է տալիս հանրության որակը, այլ պարզապես այդպիսին է հանրային տրամադրությունը, այն շատ արագ պտտվում է 180 աստիճանով: Ասվածի օրինակները բազմաթիվ են, մեր երկրի գրեթե բոլոր ղեկավարներին հանրությունը կամ դրա մի հատվածը ընդունել է ծափողջույններով, ճանապարհել սուլոցներով և կրկին ընդունել ողջույններով: Դա էլ որոշակիորեն հանրության դժգոհության արտահայտության ձևերից մեկն է

Այս ամենից զատ՝ հասարակությունը ավելի քան շերտավորված է՝ արժեքային, մշակութային, սովորութային, տնտեսական, սոցիալական ու մի շարք այլ գործոններով պայմանավորված, սա էլ իր հերթին նշանակում է, որ եթե այս կամ այն անհատին, գործչին կամ պաշտոնյային սիրում ու ողջունում են շուկայում, փողոցում, որևէ գյուղում կամ քաղաքում, դա դեռ չի նշանակում, թե նա վայելում է համայն ժողովրդի սերն ու հարգանքը, նույնը՝ նաև ատելության պարագայում: Եթե շատ կոպիտ համեմատականներ տանենք Ֆեյսբուքի հետ, ապա կարող ենք ասել, որ եթե ֆեյսբուքյան որևէ հարթակում մեկին հայհոյում են, դա չի նշանակում, թե մեկ այլ հարթակում նրան չեն հերոսացնում: Ի դեպ, ֆեյսբուքի մասին: 

Այս սոցիալական ցանցն այսօր այնքան է մտել մեր առօրյա, այդ թվում՝ պետական կառավարման ու պաշտոնյաների առօրյա, որ  երբեմն տպավորություն կարող է առաջանալ, թե Ֆեյսբուքում կատարվում է այն, ինչ կատարվում է հասարակության կյանքում: Սա չափազանց վտանգավոր միտում է, որը սպառնում է երկրորդ պլան մղել իրական հանրային տրամադրություններն ու գործընթացները: Շատ ավելի վտանգավոր է, երբ նման միտումներ են հայտնվում պաշտոնական շրջանակներում: Այս տեսանկյունից, տարընթերցումներից խուսափելու համար նշենք, որ բոլորովին էլ չենք թիրախավորում պետական բարձրագույն պաշտոնյաների ֆեյսբուքյան ուղիղ եթերներն ու ակտիվությունը, բոլորովին էլ ոչ, նման ակտիվությունը գուցե և շատ դրական է՝ առնվազն հանրային բավական մեծ շերտի հետ ուղիղ հարաբերությունների տեսանկյունից:

Սակայն մյուս կողմից հասարակությունը Ֆեյսբուքը չէ, ավելին՝ բուն հասարակության հասարակական իրական տրամադրությունների ու սոցիալական ցանցերի միջև կան խոշոր անջրպետներ, հենց սա է վտանգավոր երկրի ղեկավարության ու ընդհանրապես ցանկացած ուժի համար, որը կարող է պարզապես չտեսնել իրականությունը կամ դրա մասին դատել սոցցանցերի մակարդակում: Ի դեպ, նշենք, որ խնդիրը բազմակողմանի է և բարդ, քանի որ հասկանալի է նաև, որ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման, համացանցի ու սոցիալական ցանցերի տարածման ներկայիս իրավիճակում, շատ բարդ է գտնել այն ոսկե միջինը, որտեղ ներառված կլինեն և՛ մեդիահարթակը, և՛ սոցցանցերը, և՛ այս ամենից դուրս գտնվող հանրությունը, սակայն մյուս կողմից ղեկավարները խնդիրները լուծելու համար են:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal