Yerevan, 30.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Պոլին պառկեցնելով՝ հարցը չի լուծվում». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀ Հատուկ քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանի ու Ազգային անվտանգության տնօրեն Արթուր Վանեցյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը տարածվեց, քննարկվեց բովանդակությունը, երևույթը: 

Անդրադառնալով երևույթին՝ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը նշեց, որ այն պետության դեմ էր:

«Եթե ԱԱԾ պետի հեռախոսը գաղտնալսում են, դա արդեն պետության դեմ է: Իհարկե, հնարավոր է, որ այն լինի թե՛ ներսից և թե՛ դրսից՝ ՌԴ, ԱՄՆ, Թուրքիա և այլն: Դրա համար շատ կարևոր է շուտափույթ պարզել, թե որտեղի՞ց է արվել այդ գաղտնալսումը, ո՞վ է արել և ինչի՞ համար է արվել: Մենք փաստացի պերմանենտ պատերազմող երկիր ենք, և եթե ԱԱԾ պետին լսում են, չի բացառվում, որ կլսեն նաև վարչապետին, ՊՆ նախարարին, հրամանատարներին և անվտանգությունն ապահովող տարբեր մարդկանց հեռախոսազանգերը»,–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց Կարեն Քոչարյանը: 

Դավիթաշենում կայացած «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դավադրություն և հանցագործություն որակեց ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսումը: Նա հայտարարեց, որ բոլոր ապօրինի զինված խմբավորումները զինաթափվելու են և ԱԱԾ–ին ու ոստիկանությանը հրահանգեց ռեյդեր իրականացնել, օլիգարխների ու բարձրաստիճան պաշտոնյաների թիկնազորներին պառկեցնել ասֆալտներին և զինաթափել:

Կարեն Քոչարյանն, անդրադառնալով հայտարարությանը, նախ ընդգծեց.

«Այդ պայքարը ասֆալտին պառկեցնելով, թե օրենքով կամ այլ ձևով են իրականացնում՝ իրենց խնդիրն է, բայց դա նոր չպետք է անեին: Նախ՝ պետք է օրենքը հստակ սահմանի, թե ով կարող է պահակախումբ ունենալու և զենք կրելու իրավունք ունենալ: Միգուցե կան այդ կարգավորումները, բայց այդ հարցը վաղուց պետք է լուծեին, ոչ թե նոր, երբ ԱԱԾ պետի հեռախոսազանգն է գաղտնալսվում: Բայց սա իր մեջ նաև մինուսներ էլ է պարունակում: Օլիգարխներից ու գործարարներից է խոսվում, բայց զուգահեռ ասում է՝ ներդրումներ արեք: Բայց ներդրողը, գործարարը չի սիրում ասֆալտին պառկել, նա պետք է առաջին հերթին իր և զուգահեռաբար նաև իր գումարների համար 100 տոկոսանոց երաշխիք ունենա»:

Թե հայտարարությունը քաղաքական ինչ զարգացումների կհանգեցնի, Կարեն Քոչարյանի կարծիքով, իրենց խնդիրն է. «Ես ասում եմ պետության տեսանկյունից. երբ ամեն րոպե ներդրողներին հրավիրում ես ու ասում, որ կոռուպցիա չկա՝ եկեք, բայց զուգահեռ ասում ես ասֆալտին պառկեցրեք, դա կարող է իր հետևանքը ունենալ»:

Իսկ գնահատելով ընդհանուր ներքաղաքական իրավիճակը՝ քաղտեխնոլոգը շեշտեց. «Հիմա ծանր փուլում ենք: Այդ փուլից դուրս գալու ճանապարհը բանակցություններն են: Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ նման իրավիճակներում պետք է բանակցություններ վարել: Ամբողջ քաղաքական դաշտը պետք է բանակցությունների սեղանի շուրջ նստի, որովհետև պոլին պառկեցնելով հարցը չի լուծվում: Ասֆալտին կարող են պառկեցնել իրավապահ մարմինները՝ կարող են պառկեցնել կրիմինալին, իսկ քաղաքական դաշտը պետք է բանակցությունների միջոցով լուծել բոլոր հարցերը, հակառակ պարագայում՝ ամեն ինչ ավելի կխորանա»:

Դիտարկմանը, թե բանակցությունների գնալու կոմպրոմիս այս պահին, կարծես, չկա, Կարեն Քոչարյանն արձագանքեց. «Իսկ ո՞վ է փորձել նստել բանակցությունների սեղանին, որ իմանանք՝ կա՞, թե՞ ոչ: Ո՞վ է ասում, որ չկա կոմպրոմիս: Օրինակ, երբ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հանդիպեց վարչապետին, կարծեք թե կար այդ կոմպրոմիսը: Այստեղ պետք է բոլորը շահագրգիռ լինեն նստել բանակցությունների սեղանին, որովհետև գոնե լուրջ քաղաքական գործիչները հասկանում են, որ առանց բանակցությունների սեղանի շուրջ նստելու ոչ մի հարց չի լուծվելու: Բացի այդ, կարծում եմ, որ այդ գործընթացի մեջ պետք է ներգրավված լինեն նաև ՀՀ նախագահը, Ազգային ժողովի խմբակցությունները, ինչպես նաև արտախորհրդարանական ուժերը, որոնք հասարակության ինչ–որ մի հատվածի աջակցությունն ունեն»:

Ինչ վերաբերում է սևերի և սպիտակների բաժանմանը, որն օրեցօր նաև սուր հնչերանգ է ստանում, քաղտեխնոլոգը նկատեց, որ այդ բաժանումը վերոնշյալի հետևանքն է: Այսինքն, եթե բանակցությունների սեղանի շուրջ նստեն, սև ու սպիտակի բաժանում չի լինի:

Հարցին, թե ո՞ւր կարող է տանել այդ բաժանումը, քաղաքագետը պատասխանեց. «Քաղաքական ճգնաժամի»: Կարեն Քոչարյանն այս պահին, այնուամենայնիվ, քաղաքական ճգնաժամ դեռ չի տեսնում: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

 

Idram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at Ashtarak