Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Գործարար շրջանակներում սպասողական վիճակ իրականում կա. այս պահին ունենք մի շատ կարևոր հարց` արտաքին ներդրողների հետ կապված. Գ. Նուշիկյան

POLITICS

Ընդհանուր առմամբ, գործարար շրջանակներում սպասողական վիճակ իրականում կա, դա հատկապես վերաբերում է արտաքին ներդրողներին, որոնք ուշի ուշով հետևում են, թե ինչ է կատարվում Հայաստանում։ Այս մասին Tert.am–ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր, «Նուշիկյան ասոցիացիա» ընկերության ղեկավար Գարեգին Նուշիկյանը՝ անդրադառնալով Մոսկվայում «Տրոյկա դիալոգ» ընկերության սեփականատեր Ռուբեն Վարդանյանի և Նիկոլ Փաշինյանի հարցուպատասխանին։

«Մենք կոնկրետ այս պահի դրությամբ ունենք մի շատ կարևորագույն հարց արտաքին ներդրողների հետ կապված, դա Ամուլսարի պատմությունն է, որը վերջին հաշվով պետք է ինչ–որ հանգուցալուծում ստանա։ Այդ մարդիկ, գործարարները որոշակի ներդրումներ են արել որոշակի պայմանավորվածությունների հիման վրա՝ կառավարության որոշման հիման վրա, և հիմա առանց որևիցե լուրջ հիմնավորման խոչընդոտվում է նրանց գործունեության շարունակությունը։ Սա շատ–շատերին սպասելու տեղիք է տալիս»,– նշեց Գ. Նուշիկյանը։

Արտաքին ներդրողների մոտ սպասողական վիճակը, ըստ Գարեգին Նուշիկյանի, կախված է ոչ միայն կառավարության գործողություններից, այլև այստեղ կա իշխանության լիարժեք ձևավորման՝ արտահերթ ընտրությունների անցկացման գործոնը։

«Սպասումները կապված են և՛ կառավարության գործունեության, և՛ կառավարություն – Ազգային ժողով հարաբերությունների հետ։ ԱԺ նոր ընտրություններ պետք է լինեն։ Բոլորը սպասում են, տեսնեն՝ մեր երկիրը որ ուղղությամբ է գնում, ինչ նպատակներ է հետապնդում։ Այսօրվա դրությամբ մենք, կարծես թե, այդ հարցերի պատասխանները չունենք։ Բայց կարծում եմ՝ արտահերթ ընտրություններն ինքնանպատակ չեն, ինչն է խանգարում կառավարությանը այսօր լիարժեք կատարել իր գործունեությունը։ Ոնց որ թե ԱԺ–ն այսօր խոչընդոտներ չի առաջացնում որևիցե մի հարցում»,– նշեց Գ. Նուշիկյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8–ին Մոսկվայում ռուսաստանցի գործարարների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ռուսաստանցի գործարար ու բարեգործ Ռուբեն Վարդանյանի միջև սուր հարցուպատասխան եղավ։ Ռուբեն Վարդանյանը կարծում է, որ ՀՀ գործող իշխանությունների վերաբերմունքն արտասահմանյան գործարարներին ու նրանց հայաստանյան գործունեությանը անհարգալից է։

Ռուբեն Վարդանյանին վիրավորել է կառավարության նամակն այն մասին, որ Հայաստանում երկու տարի շարունակ գործող «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը» փակվում է. «Ես ու ընկերներս վերջին 18 տարիների ընթացքում ավելի քան 600 միլիոն դոլարի ներդրում ենք կատարել Հայաստանում։ Դա քիչ գումար չէ։ Արե՛ք՝ ինչ ուզում եք, պարզապես կարծում եմ, որ պետք է պահպանել երկխոսության ռեժիմն ու միմյանց ականջալուր լինելու փորձերը», – ասել էր Վարդանյանը։

Ռ. Վարդանյանը հավելել էր, որ կարելի է երկար խոսել ու մտորել այն մասին՝ ինչ է պետք անել ներդրումներ գրավելու համար, սակայն բիզնեսը սիրում է կայունություն, կանխատեսելիություն ու լռություն։ Վարդանյանը հարցրել է վարչապետին, կարելի է, արդյո՞ք, Հայաստանում կանխատեսելիություն ակնկալել, քանի որ դա բիզնես վարելու կարևոր բաղադրիչն է, ինչին ի պատասխան ՀՀ վարչապետն ասել էր. «ՀՀ–ում տեղի է ունեցել հեղափոխություն, և կայունությունը ոչ մի րոպեով չի խաթարվել։ Հիմա խոսում են անկայունության, քաղաքացիական պատերազմի մասին, մեկը կարո՞ղ է ասել՝ ինչի մասին է խոսքը»,– նշել էր Ն. Փաշինյանը։

Գարեգին Նուշիկյանի կարծիքով՝ Ռուբեն Վարդանյանի ասածներում նորություն չկա, բոլոր երկրներին էլ պետք է կայունություն, կանխատեսելիություն, և Հայաստանն այստեղ բացառություն չէ։

«Ռուբեն Վարդանյանը շատ լուրջ գործարար է, լուրջ ներդրումներ է արել իր երկրում՝ Հայաստանում, և, երևի թե, նա ինչ–որ բան նկատի ուներ, որ դա ասում էր։ Ես չեմ կարող ասել, թե դրա տողատակում ինչ կար»,– ասաց Գ. Նուշիկյանը

Նա համամիտ է Ռուբեն Վարդանյանի արտահայտած այն մտահոգության հետ, որ երկխոսության պակաս կա նոր իշխանությունների մոտ։

«Նոր ժամանակներում մեր բոլորի նպատակն է, որ ցանկացած վերջնական որոշման մեջ լինի օբյեկտիվություն, բացատրություն, որպեսզի հակառակ կողմի մոտ տարակարծություններ չլինեն, և դիմացի կողմն այդպիսի մտահոգություն չարտահայտի։ Եթե անհրաժեշտությունը կար դա փակելու, ուրեմն պետք է դիմացի կողմն էլ համոզվի, որ խնդիր կար այդտեղ։ Բայց առանց բացատրելու, առանց հիմնավորումների որևէ կառույց, նախաձեռնություն փակելը, չեմ կարծում, որ բխում է բոլորիս սպասումներից»,– ասաց գործարարը։

Նրա խոսքով՝ նոր կառավարության գործունեության ընթացքում դրական տեղաշարժ կա կոռուպցիայի դեմ պայքարի, մաքսային և հարկային մարմինների աշխատանքի մասով։

«Բայց կան ոլորտներ, որոնք ինձ համար մի քիչ հասկանալի չեն, թե մենք ուր ենք գնում, օրինակ՝ առողջապահությունը, կրթությունը։ Մի շարք բաներ կան, որոնք ինձ համար մի քիչ այս պահի դրությամբ հասկանալի չեն, ինչ նպատակներ կան։ Երևի, դա էլ ժամանակի խնդիր է։ Մեր կառավարության գերակշիռ մասը կազմված է երիտասարդներից, որոնք փորձ չունեն։ Գիտելիքներ ունեն, բայց փորձ չունեն։ Միգուցե, ժամանակի ընթացքում այդ փորձը ձեռք կբերեն, և ավելի հասկանալի կլինի այս ամեն ինչը։ Կարծում եմ՝ ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի»,– նշեց Գարեգին Նուշիկյանը։

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal