Yerevan, 30.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Անկախ այսօրվա՞, թե՞ նախկին Բաղրամյան 26–ից

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին օրերին տեղի ունեցած զարգացումների համատեքստում դատական համակարգում փոփոխությունների անհրաժեշտությունը, դատավորների անկախության հարցը շարունակում է օրակարգում մնալ: Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը նախ նկատում է՝ թեև որոշակի անցում ենք կատարել, այնուամենայնիվ, դատաիրավական համակարգում մնացել են այն մարդիկ, ովքեր նախկին համակարգի մեթոդներով են աշխատում: «Մենք նշված իրավիճակից պետք է եզրակացություններ անենք. արդյո՞ք այս համակարգն ի վիճակի է լուծել այն խնդիրները, որոնք առաջացել են հետհեղափոխական ժամանակահատվածում, ի վիճակի՞ է այսօրվա մարտահրավերներին լուծում տալ, գնահատական տալ նախկին ռեժիմին և ի հայտ բերել այն մեղավորներին, ովքեր պատասխանատու են նման ռեժիմի ձևավորման, հաստատման և կենսունակության համար: Ըստ իս՝ այսօրվա դատաիրավական համակարգն ի վիճակի չէ իրականացնել այդ ամբողջ գործառույթը: Պետք է ստեղծել անցումային մարմիններ, որոնք կունենան թե՛ հանրային վստահություն և թե՛ անկախություն՝ գործելու համար: Շատ է խոսվում անցումային արդարադատության մասին, բայց նաև պետք է հասկանալ՝ արդյո՞ք Հայաստանում հանցագործությունների ծավալն այնքան մեծ է, որոնք պետք է արդարադատության այդ մարմինները լսեն: Իմ առաջարկը ճշմարտության հանձնաժողովների հիմնումն է, որը գործել է տարբեր երկրներում: Այդ հանձնաժողովները կհավաքագրեն խնդիրներն իրենց ամբողջ ծավալով, փաստական ու ճշգրտված հանգամանքներով վեր կհանեն ճշմարտությունը: Իսկ մենք այժմ ունենք ասեկոսեներ, որոշ հոդվածների մակարդակով հնչեցված ու նետված մարտահրավերներ, բայց մենք չունենք ճշմարտության բացահայտում. այսինքն՝ ի՞նչ է տեղի ունեցել, արդյո՞ք այդ տեղի ուենցածը ազդել է մարդկանց հետագա կյանքի վրա և ի՞նչ ծավալով է ազդել»,–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց իրավապաշտպանը՝ օրինակ բերելով Մարտի 1–ի գործը:

Նրա խոսքով՝ կա փաստահավաք խմբի զեկույցը, որը, թեև շատ խորը փաստագրված է, բայց ինֆորմացիան այնքան մեծ ծավալով հավաքագրված չէ, որ ճշմարտության հանձնաժողովներին բավարար լինի:

«Այդուհանդերձ՝ նոր կառավարությունը համարում է, որ ՀՔԾ–ն և ԱԱԾ–ն ի վիճակի են ամբողջ ծավալով բացահայտել, բայց, օրինակ, ձայնագրությունը ցույց տվեց, որ այնտեղ էլ ամեն ինչ վերահսկվող չէ, ամեն ինչ կայուն չէ: Այսինքն՝ հնարավոր է գաղտնալսել, այս կամ այն բանն անել: Սա խնդիր է: Եթե գտնում են, որ այդ մարմիններն այդքան էլ թափանցիկ չեն գործում, ամուր չեն, կան անվստահելի մարդիկ, և գոյություն ունեն տարբեր կապեր, որոնք կարող են ազդել, ուրեմն՝ պետք է ստեղծվեն ճշմարտության հանձնաժողովներ, որոնք պետք է գույքագրեն հանցագործություններն իրենց ամբողջ ծավալով: Պետք է հաշվի առնել նաև, որ բացի Մարտի 1–ից, մենք ունենք տնտեսական բազմաթիվ խայտառակ հանցագործություններ: Դրանք մարդու իրավունքների տեսանկյունից բավական լուրջ ոտնձգություններ են եղել, դրանց հետևանքով բազմաթիվ ճակատագրեր են խեղվել»,–նկատեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ այդ հանցագործություններին դեռ ո՛չ գնահատական ենք տվել, ո՛չ էլ արդյունք գրանցել:

Ինչ վերաբերում է կոնկրետ դատավորների անկախությանը, դրան հասնելու ճանապարհներին, Զառա Հովհաննիսյանը շեշտեց. «Դատավորներն անկախ լինեն ումի՞ց: Այդ՝ «ումի՞ց» հարցը շատ կարևոր է այս դեպքում: Անկախ լինեն այսօրվա Բաղրամյան 26–ից, թե՞ նախկին Բաղրամյան 26–ից: Հարցը կարևոր է, իսկ հանցավոր շղթայի կապերը խզելը շատ դժվար: Ճշմարտության հանձնաժողովների հիմնումը հնարավորություն կունենան բացահայտել նաև այդ բոլոր կապերը և բացառել ազդեցության գործոնները տվյալ դատավորների վրա: Իհարկե, չեմ բացառում՝ դատաիրավական համակարգում կան անկախ դատավորներ, ովքեր նախկինում չեն ծառայել և հրաժարվել են նման մեթոդներով աշխատել: Բայց նրանց հնարավորություն չի տրվել կարիերայի այնպիսի աճ ունենալ, որ ազդեցություն ունենան համակարգի վրա: Տարիներ առաջ նախկին ՄԻՊ Կարեն Անդրեասյանը մի արտահերթ զեկույց էր հրապարակել դատական համակարգի և արդար դատաքննության վերաբերյալ, որն այդ համակարգի իրական դեմքն էր ցույց տալիս: Զեկույցում նշվել էր, որ գոյություն ունեն երեք խմբի դատավորներ: Առաջին խումբն անվերապահորեն ծառայում է համակարգին և կատարում բոլոր պատվերները, ու առանց հեռախոսազանգի դատական որևէ ակտ տեղի չի ունենում: Այդ դատավորներն ամենասիրվածն են այն ժամանակվա համակարգի կողմից: Երկրորդ խումբը գործել է ազատ, բացառությամբ այն գործերի, որոնք ինչ–ինչ կապեր են ունեցել նախկին համակարգի հետ: 3–րդ խումբը գործել է անկախ, բայց համակարգի համակրանքը չի վայելել. քաղաքական կամ տնտեսական աղմկահարույց գործեր նրանց երբեք չի վստահվել: Հիմա այս ամբողջը գոյություն ունի, վերանայել է պետք, որովհետև չի կարելի թույլ տալ, որ այդ դատավորներն այսօր ունենան նաև գործեր, որոնք հանրության համար հույժ կարևոր նշանակություն ունեն»:

Զառա Հովհաննիսյանը նշեց, որ պետք է հաշվի առնել, որ այդ դատավորները նախկին համակարգի անվերապահ վստահությունն են ունեցել. «Անկախ գործել այսօրվա կառավարությունից, այո՛, հնարավոր է, բայց նախկին հանցավոր կապերը չեն քանդվում: Բացի նրանից, որ չեն քանդվում, ունենում են նաև ազդեցության տարբեր մեխանիզմներ՝ սկսած շանտաժից, մինչև ֆինանսա–տնտեսական կախվածություն: Ակնկալել, որ եթե Բաղրամյան 26– ից զանգ չի լինում, նույն դատավորները կգործեն անկախ, խորը միամտություն է»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Idram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at Ashtarak