Yerevan, 07.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Լեգիտիմության գործոնի չափազանցված ուժը. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տարիներ շարունակ ընդդիմադիր և փորձագիտական շրջանակներում գերիշխում էր այն պնդումը, որ հայ–ռուսական հարաբերություններում առկա խնդիրների հիմնական պատճառը հայաստանյան իշխանությունների լեգիտիմության դեֆիցիտն է, հանրային աջակցության բացակայությունը, ինչը վերջիններս, ըստ նույն այդ պնդման, կոմպենսացնում էին քծնանքով, կրավորական կեցվածքով: Այս պնդումից բխեցվում էր, որ եթե Հայաստանն ունենա լեգիտիմ իշխանություն,ունենա ներքին հանրային աջակցություն, ապա կկարողանանք այլևս չքծնել ռուսական կողմին և արժանապատիվ հարաբերություններ կառուցել նրանց հետ, կկարողանանք հաճախ «ոչ» ասել: Պնդումը ճիշտ էր միայն էսթետիկական իմաստով՝ կար ահռելի քծնանք ու չկար արժանապատիվ կեցվածքի որևէ նշան: Բովանդակային իմաստով, սակայն, պնդումը սխալ էր, որովհետև հարաբերությունների կառուցվածքը բացատրվում էր ոչ թե շահերով, հնարավորություններով, ուժային բալանսներով ու աշխարհաքաղաքական իրավիճակով, այլ բացառապես առաջին դեմքերի պահվածքով, հռետորաբանությամբ, «բարևներով, զանգերով ու շնորհակալություններով»: Պնդման սխալականությունը գործնականում ապացուցվում է հիմա. կա լեգիտիմ իշխանություն, կա հանրային աջակցություն, կա համարձակ Փաշինյան՝ զգուշավոր Սերժ Սարգսյանի ֆոնին, բայց հարաբերությունների բնույթը չի փոխվում: Այո, էսթետիկ ֆոնը փոխվել է, բայց միայն այդքանը: 

Ինչո՞ւ, որովհետև անկախ նրանից քծնում ես, թե հեգնում, կուլ ես տալիս, թե ատամ ցույց տալիս, կան իրողություններ, որոնք մեկ օրում չեն փոխվում, անկախ հրապարակի քանակից և հռետորի ձայնի դեցիբելից: Իսկ իրողությունն այն է, որ մենք չափից շատ ենք կախված ռուսական կողմից ու դիմադրելու կռվաններ քիչ ունենք, անկախ նրանից՝ քծնող ենք, թե հպարտ ու արժանապատիվ: Արժանապատիվ կեցվածքն, իհարկե, անշահարկելիորեն կարևոր բաղադրիչ է, որը չկար նախկինում: Բայց այդ բաղադրիչը մեկուսի ու ինքն իրենով չի աշխատում, այն պետք է թիկունքում ունենա դիմադրելու ունակ համակարգ՝ տնտեսությամբ և անտանգությամբ, այլապես վերածվելու է դատարկ հպարտության: Փաշինյանին ու նոր իշխանությանը, ըստ այդմ, չպետք է մեղադրել, օրինակ, ՆԱՏՕ–ի զորավարժությանը չմասնակցելու որոշման համար: Հասկանալով արդի ռուսական կայսերապաշտական քաղաքականության էությունը՝ կարող ենք ենթադրել, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ռուսական կողմից եղել է ահռելի ճնշում, որին դիմադրելու ռեսուրս ո՛չ նոր, ո՛չ նախորդ իշխանությունը չունեն: 

Նոր իշխանությունները քննադատելի են ոչ թե այդ ճնշմանը դիմագրավելու ռեսուրս չունենալու համար, այլ այն մտայնության, որ միայն ներքին լեգիտիմությունը բավարար է, որպեսզի արտաքին աշխարհը հաշվի նստի մեր շահերի հետ: Ընդ որում, այս մտայնությունը գերակա է ոչ միայն Ռուսաստանի հետ հարաբերություններում, այլև Արևմուտքի: Ակներև էր այն հիասթափությունը, որով Բրյուսելից Երևան վերադարձավ Նիկոլ Փաշինյանը: Որովհետև կրկին տարիներ շարունակ ստեղծվել էր մի մտայնություն, թե լեգիտիմ իշխանություն ունենալու դեպքում Արևմուտքը աճապարելու է ողջ թափով Հայաստանում ներդրումներ իրականացնել: 

Լեգիտիմության ռեսուրսը խիստ կենսական է Հայաստանի համար: Ներքաղաքական կայունության առումով այն առաջնային է: Բայց արտաքին քաղաքական առումով լեգիտիմությունը, այն էլ հանրահավաքային լեգիտիմությունը, մեծ դերակատարում չունի, եթե այն չի կապիտալիզացվել, չի վերածվել քաղաքական ինստիտուտների, տնտեսական բարեկեցության նոր մակարդակի, դիմադրողականություն ունեցող անվտանգության համակարգի, համակեցության որակապես նոր մեխանիզմի:

Հիմա, երբ թե՛ Արևմուտքի, թե՛ Ռուսաստանի հետ հարաբերություններում նկատելի են դառնում նոր իշխանության հիասթափության դրսևորումները, սպասելիքների և իրականության միջև խզումները, իսկական ժամանակն է տարիներ շարունակ շրջանառված մտայնությունները մի կողմ դնելու և իրականությունը շոշափելի, ոչ թե տեսական գնահատելու համար: Օրինակ, ի՞նչ ասել է Լավրովի տեսաուղերձին պատասխանել հապճեպ ու ԱԳՆ մամլո խոսնակի մակարդակով: Արդյո՞ք Լավրովի կամ Ռուսաստանի համար եղանակ է փոխում, թե՞ պատասխանողը լեգիտիմ իշխանության ներկայացուցիչ է, թե՞ ոչ, եթե այդ պատասխանն արվում է հաշված րոպեների ընթացքում և բավական ցածր պաշտոնական մակարդակով: Կամ ի՞նչ է նշանակում այն ողջ անփութության շղթան, որ ի հայտ է գալիս Խաչատուրովի դեպքում: Այո, Հայաստանի սուվերեն իրավունքն է իրացնել արդարադատություն սեփական երկրի շահերից ելնելով: Բայց պարզ է, չէ՞, որ արդարադատության իրացումը առանձին վերցրած գործընթաց չէ, վակուումի մեջ չէ, այլ քաղաքական, այս դեպքում աշխարհաքաղաքական երանգներ ունի: Ինչո՞ւ չեն հաշվի առնվում այս երանգները: Կամ ի՞նչ ասել է ակնկալել, որ Եվրոպան, որը աշխարհի ամենադանդաղ ու կասկածամիտ բյուրոկրատական կառույցներից մեկն է, ընդամենը հեղափոխության փաստի և կոռուպցիան բացառապես հռետորաբանության մակարդակով վերացնելու հավաստիացումների վրա հենվելով, պետք է աջակցություն հայտնի նոր իշխանություններին ներդրումների ու ֆինանսավորումների տեսքով: Շարքը կարելի է շարունակել երկար: Լեգիտիմությունը կարևորագույն ռեսուրս է, ռեսուրս, որ վատնվել է նախորդ տարիների ընթացքում: Բայց նախ՝ այն չի կարող լուծել բոլոր խնդիրները, եթե մնում է միայն ժողովուրդ–առաջնորդ էմոցիոնալ ցիկլի մեջ ու չի վերածվում քաղաքական կապիտալի: Երկրորդ՝ լեգիտիմության ուժը ներսում և դրսում տարբեր կարող է լինել: Հուսալ, որ միայն դրա առկայությունը բավարար է ներքին, առավել ևս արտաքին հարցերի լուծման համար, սխալ, փակուղի տանող մտայնություն է, որից պետք է հրաժարվել: 

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

“By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia