Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Այս ընտրությունները շահեկանորեն տարբերվում են նախորդ բոլոր ընտրություններից». «Փաստ»

INTERVIEW

 

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերակազմյալ ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը, ով Երևանի ավագանու ընտրություններին հանդես է գալիս ԲՀԿ ցուցակով, համաձայն չէ, որ ընտրարշավը սևի ու սպիտակի բաժանման ներքո է ընթանում: Նրա կարծիքով, ընդհակառակը, քարոզարշավը բավականին բազմագույն ու հետաքրքիր է թե՛ ընտրողների ու թե՛ կուսակցությունների ու դաշինքների ներկայացուցիչների համար:

«Չեմ կարծում, որ որևէ մեկը կկարողանա 12 քաղաքական ուժերի ընտրարշավը և այս ողջ գործընթացը սևի ու սպիտակի բաժանել: Ընդհակառակը, բոլոր մասնակից ուժերի պահվածքը հուշում է, որ քարոզարշավը բավականին բազմագույն է, ինչն ավելի հետաքրքիր է դարձում գործընթացը»,– «Փաստի» հետ զրույցում ասաց Լ. Սարգսյանը:

Նա նշեց նաև, որ չնայած մի քանի օր է, ինչ մեկնարկել է քարոզարշավը, սակայն այս ընթացքում ԲՀԿ–ի ավագանու անդամները հասցրել են բավականին ակտիվ շփումներ ունենալ ընտրողների հետ: Իսկ բակային հանդիպումների ընթացքում ավելի տեսանելի է դառնում կարծիքը, որ ԲՀԿ–ի կողմից առաջարկվող ծրագրային դրույթներով միայն հնարավոր կլինի փոխել Երևանի առջև ծառացած խնդիրների ընդհանուր պատկերը: 

Քաղաքական գործչի կարծիքով, ընտրապայքարին մասնակցում են բավականին կայացած քաղաքական ուժեր ու դաշինքներ, այդ թվում՝ նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը միանշանակ ներկայացված կլինի քաղաքային իշխանությունում: «Ես մտավախություն չունեմ, որ մեկ կուսակցության կամ դաշինքի կողմից կձևավորվի մեծամասնության կառավարություն: Ընդհակառակը, ես կարծում եմ, որ մենք կունենանք մի քանի կուսակցություններից բաղկացած ավագանի, ուր կապահովվի բազմակարծություն: Ի դեպ, ես չեմ կարծում, որ մեր ազգաբնակչությունը բաժանված է միայն նախկին և ներկա իշխանությունների ու իշխանավորների: Այդ բաժանումներից բացի, կան նաև բավականին ազդեցիկ քաղաքական ուժեր, որոնք նույնպես մեծ ակնկալիքներ ունեն ընտրությունների արդյունքներից: Այնպես որ, ես ամենևին չեմ ուզում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը համեմատել նախկին իշխանությունների՝ Հանրապետականի հետ: Ավելին, ես կարծում եմ, որ իշխանափոխություն և հեղափոխություն իրականացնելու Նիկոլ Փաշինյանի ցանկությունը չի եղել կամ սահմանափակվել միակուսակցական համակարգ ստեղծելով: Բացի այդ, միակուսակցական համակարգ չի ձևավորվի նաև այն պատճառով, որ հասարակությունը շատ լավ է գիտակցում և գիտի, թե որոնք են դրա վատ ու վնասակար հետևանքները»,– ասաց Լ. Սարգսյանը: 

Քարոզարշավի ընթացքում ՍԴՀ կուսակցության առաջնորդն այս ընթացքում հասցրել է արձանագրել նաև, որ ինչպես ԲՀԿ–ի, այնպես էլ մյուս կուսակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպման են գնում բոլոր ընտրողները, անկախ նրանից, թե ում են համակրում: Եվ այս հարցում նույնպես ընտրողների միջև լարվածության որևէ նշույլ անգամ չկա:

«Հասարակության շրջանում ինչքան բազմազան լինեն կարծիքներն ու դրանց հետևորդները, այնքան առողջ քաղաքային իշխանություն կձևավորվի: Դա նաև կօգնի, որ հետագայում նույնպես երկրի ղեկավարումն առողջ ուժերի միջոցով իրականացվի: Այնպես որ, ես հիմա որևէ մտավախություն չունեմ և կարծում եմ, որ ներկա իշխանությունն էլ չի ձգտել նման ռևանշի գնալ մնացած քաղաքական ուժերի նկատմամբ»,– ասաց Լ. Սարգսյանը:

Նա նաև նշեց, որ քարոզարշավի ժամանակ կարող է ընդամենը հռետորաբանությունը մի փոքր սուր լինել, սակայն դա ամենևին էլ չի նշանակում, որ ներկա իշխանությունների նպատակները փոխվել են: Քաղաքական գործչի դիտարկամբ, քաղաքացիների մեջ կան նաև արդեն իսկ կողմնորոշվածներ, սակայն կան նաև այնպիսիք, որոնք ցանկություն ունեն բոլոր քաղաքական ուժերի կողմից ներկայացվող նախընտրական ծրագրերը լսել, շփվել բոլորի հետ, նոր միայն վերջնական որոշում կայացնել:

«Ես չեմ տեսել քաղաքացի, ով կաշկանդված է եղել իր կարծիքը հայտնելու համար: Այնպես որ, այս ընտրությունները շահեկանորեն տարբերվում են նախորդ բոլոր ընտրություններից, քանի որ մարդիկ ավելի ազատ են իրենց կարծիքն արտահայտում: Կուսակցությունները նույնպես ավելի պատասխանատու են իրենց գործողությունների մեջ, քանի որ գիտակցում են իրենց դերն ու կարևորությունն այս ընտրություններում: Հուսանք, որ մինչև քարոզարշավի ավարտը այդ մթնոլորտը կպահպանվի: Եվ ամենակարևորը, որ ընտրակաշառքի որևէ դրսևորում չկա: Համենայնդեպս, այդ պատկերը բավականին հստակ երևում է այս քարոզարշավի ժամանակ»,– խոսքը եզրափակեց Լ. Սարգսյանը: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal