Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հանկարծակի՞, թե պլանավորված վերադարձ. ի՞նչ է ակնարկում Քոչարյանը. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Mediamax–ին՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տված հարցազրույցը վերջին շրջանում տրված այլ հարցազրույցներից էականորեն տարբերվում է թաքնված և բացահայտ ակնարկների առատությամբ: Հարցազրույցի տեքստային ֆորմատը թույլ է տալիս մատուցված նյութը վերլուծել ավելի սթափ, առանց էմոցիաների և այլևայլությունների, որոնք, օրինակ, տեսանյութերի դեպքում առկա են, հաճախ նույնիսկ գերակա բուն ասելիքի նկատմամբ:

Քոչարյանը հաճախ է պնդում, որ մարտի մեկի գործի վերաբացումն ու իր հանդեպ անարդար հետաքննությունն է իրեն դրդել վերադառնալ քաղաքականություն: Վերոնշյալ հարցազրույցում նա մի քանի անգամ կրկնում է՝ «եթե ոչ ես, ապա՝ ո՞վ» միտքը՝ հավելելով, որ նախկինում ևս, երբ ստիպված է եղել իր քաղաքական կարիերայում այս կամ այն բեկումնային որոշումը կայացնել, առաջնորդվել է այս կարգախոսով: Իր՝ քաղաքականություն վերադարձը Քոչարյանը հիմնավորում է մեկ այլ փաստարկով ևս՝ մատնանշելով երկրի անվտանգության համակարգի խնդիրները, որոնք, ըստ իր կարծիքի, ստեղծվել են ներկայիս իշխանության պատճառով: Սրանով նա նաև փորձում է հիմնավորել, թե ինչու չի մասնակցել քաղաքական կյանքին նախկինում՝ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին՝ նշելով, որ անկախ իր կողմից նախորդ իշխանության հասցեին հնչող քննադատություններին, առնվազն անվտանգության հարցերով մարտահրավերներ չի տեսել: Բայց անվտանգության խնդրի հիշատակումը ակնհայտորեն ստվերվում է մարտի մեկի թեմայով, որը Քոչարյանի կողմից ներկայացվում է քաղաքականություն վերադառնալու ամենակուռ պատճառ:

Այն փաստը, որ մարտի մեկի գործի վերաբացումն ու պատկան մարմիններից որոշների անփույթ մոտեցումը նման մակարդակի գործին հեշտացրել ու արագացրել են Քոչարյանի վերադարձը, քննարկելու կարիք չկա: Ակնհայտ է, որ նոր իշխանությունները այս հարցով շտածին հեշտացրել ու արագացրել են Քոչարյանի վերադարձը, քննարկելու կարիք չկա: Ակնհայտ է, որ նոր իշխանությունները այս հարցով շտաշակի տրամադրությունների և հիմա էլ խճճվել են այդ գործի վերաբացման գործընթացում: Բայց Քոչարյանի վերջին շրջանի գործունեությունը, նրա շուրջ կատարվող պրոցեսներն ու հարցազրույցներում հնչող մտքերը թույլ են տալիս ենթադրել, որ մարտի մեկի գործի վերաբացումը հանդիսացել է ոչ թե քաղաքականություն վերադառնալու պատճառ, այլ՝ առիթ:

Քաղաքականություն վերադառնալու ցանկություն Քոչարյանն ունեցել է նաև նախկինում, սակայն չի ունեցել դրա համար անհրաժեշտ ռեսուրս և հնարավորություններ: Խոսքը բնականաբար ֆինանսական ռեսուրսների մասին չէ: Խոսքը քաղաքական որոշակի շերտեր կոնսոլիդացնելու մասին է: Սերժ Սարգսյանը կարողացավ թե՛ ուժային կառույցներում, թե՛ գործարար միջավայրում, թե՛ ադմինիստրատիվ շրջանակներում ապահովել որոշակի կոնսոլիդացիա, ինչը Քոչարյանին զրկեց ոչ միայն քաղաքականություն վերադառնալու, այլև քաղաքականությանը թեկուզևերկրորդական դերում մասնակցելու շանսից: Իսկ Քոչարյանը այն գործիչներից է, որոնք հենվում են հենց քաղաքական էլիտաների, ոչ թե հանրության աջակցության վրա:

Հիմա, երբ Սերժ Սարգսյանը քաղաքական դաշտում փաստացի չկա, նախկին իշխանությունն էլ դուրս է մնում քաղաքական պրոցեսներից, Քոչարյանի համար դաշտ է բացվում քաղաքականություն վերադառնալու: Պարզից էլ պարզ է, որ եթե խաղից հանում ես Սերժ Սարգսյանին, տեղ ես բացում Ռոբերտ Քոչարյանի համար, ով ուղղակիորեն և անուղղակիորեն փորձում էր վերականգնել կորսված դիրքերը նախորդ տարիներին: Այս իմաստով՝ պնդումները, թե մարտի մեկի գործի վերաբացումն է հանդիսացել վերադարձի պատճառ, ոչ այլ ինչ է, քան քարոզչական հնարք, գուցե աշխատող հնարք, ինչպես, օրինակ, քաղհալածյալի տիտղոսն է: 

Վերադառնալով հայտնի հարցազրույցին: Քոչարյանը ակնհայտորեն համակրանքով է խոսում ապրիլ–մայիս ամիսների գործընթացների մասին, սակայն նրա համակրանքը ինչ– որ պահից ավարտվում է, երբ նա հիշատակում է Նիկոլ Փաշինյանին և վերջինիս 9 հոգանոց խմբակցությունը՝ ակնհայտորեն ցույց տալով, որ չնայած նա ունեցել է դրական սպասումներ հեղափոխության գործընթացից, բայց նրան վհատեցրել է արդյունքը: Սրանով Քոչարյանը ևս մեկ անգամ վերահաստատում է վերոնշյալ պնդումն առ այն, որ քաղաքականություն նրա վերադարձը ոչ թե հանկարծահաս էր, ոչ թե պայմանավորված էր մարտի մեկի գործի վերաբացմամբ, այլ պլանավորված էր դեռ վաղուց ու առնվազն ապրիլ–մայիս ամիսներին տեղի ունեցող պրոցեսների մասով նա ուներ վերջաբանի այլ սցենար:

Դժվար է ասել՝ արդյոք նոր իշխանությունները կանխագուշակելով նրա հնարավոր վերադարձը՝ փորձել են կանխել այն կամ առնվազն թուլացնել այդ վերադարձի թափը՝ վերաբացելով մարտի մեկի գործը: Բայց այժմ ակնհայտ է, որ Քոչարյանի վերադարձը կայացած փաստ է: Ավելին՝ նոր իշխանությունները լիուլի օգտվում են այդ փաստից՝ Քոչարյանին հռչակելով որպես հակահեղափոխության կնքահայր ու փորձելով այդ հակահեղափոխության ֆոնին էլ ավելի ամրապնդել նոր իշխանության այլընտրանքի բացակայությունը: Կարճաժամկետ հեռանկարում սա գուցե աշխատող հնարք է, բայց վտանգավոր է նույն այդ հնարքը երկարաժամկետ կտրվածքով՝ հաշվի առնելով, թե ինչ տեմպերով է այժմ Քոչարյանը կապիտալիզացնում իր վերադարձը, քաղհալածյալի իր դիրքավորումը և քաղաքական վերնախավի ու ընդդիմադիր դաշտի կոնսոլիդացնող կենտրոնի դերակատարումը: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal