Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Դեսպանատան առաջարկը մերժեցին ու մարդկանց Գյումրի բերեցին. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ասլամազյան քույրերի ստեղծած գեղանկարչական, գրաֆիկական և խեցեգործական աշխատանքներից բաժանվելն այդքան էլ հեշտ չէ: Երանուհի և Մարիամ Ասլամազյանների պատկերասրահից դուրս գալուց հետո են միայն ավելի հասկանալի դառնում Երվանդ Քոչարի խոսքերը: Վառ գույներով աշխատանքները տեսնելով՝ Քոչարն ասել է. «Սարյանն այլևս մենակ չէ»:

«Երանուհի Ասլամազյանն աշխարհին հայտնի հայ խեցեգործ է: Մեզ մոտ խեցեգործության 110 կտոր աշխատանք է ցուցադրվում: Ցավոք սրտի, խեցեգործությունը որպես մշակութային ուղղություն Գյումրիում զարգացած չի եղել, բայց փորձեր կան»,–«Իմ Հայաստան» ծրագրի շրջանակներում թանգարան այցելած լրագրողների հետ զրույցում պատմեց պատկերասրահի տնօրեն Վահագն Ղուկասյանը, ով մեջբերեց Քոչարի վերոնշյալ խոսքերն ու ներկայացրեց ծրագրի շրջանակներում իրականացվող քայլերը: 

«Բացի մշակութային ուղղությունից, մենք ցանկացանք, որ այն նաև կրթական նշանակություն ունենա, կարևորեցինք նաև արտթերապևտիկ ուղղությունը, որը շատ կարևոր է հետերկրաշարժյան տարածքների համար: Բացի նշվածներից՝ այն նաև զբոսաշրջության համար է կարևոր ուղղությունն»,– ասաց նա՝ հավելելով, որ թանգարան այցելած զբոսաշրջիկին ներկայացվում է փաթեթ, որն իր մեջ ներառում է էքսկուրսիա՝ պատկերասրահում, վարպետության դաս և հյուրասիրություն։ 

«Պատկերասրահի բակում շուտով նաև արվեստանոց կունենանք, որտեղ հետաքրքրվածները կարող են զբաղվել խեցեգործությամբ: Իրենց ձեռքով կարող են պատրաստել փոքրիկ հուշանվերներ և տանել իրենց հետ: Օրինակ՝ սառնարանի համար նախատեսված հուշանվերները հատուկ և պարզ մեխանիզմով կարող են վայրկյանների ընթացքում զարդարվել Ասլամազ յան քույրերի աշխատանքների պատկերներով»,– նշեց Վ. Ղուկասյանը: 

Վերջինս հայտնեց, որ օգոստոսի 28–ից սեպտեմբերի 18–ը Մոսկվայում ցուցահանդես է կազմակերպվել, որտեղ ցուցադրվել են Ասլամազյան քույրերի ստեղծագործությունները: Մինչ այդ նաև ժամանակավոր ցուցահանդեսներ են կազմակերպվել: Նշենք, որ քույրերի գործերում գերակշռում էր նաև Հնդկաստանը՝ իր գույներով ու ջերմությամբ: 

«Մենք նաև Հայաստանում Հնդկաստանի դեսպանատան հետ համատեղ ցուցահանդես էինք կազմակերպել, ուր ցուցադրվեցին բոլոր աշխատանքները: Այդ ժամանակ դեսպանատունը շատ էր ցանկանում, որ ցուցադրությունը լիներ Ազգային պատկերասրահում, բայց մենք մերժեցինք այդ առաջարկը, ասացինք՝ թող բոլոր հյուրերն անպայման մեր պատկերասրահ գան, որովհետև մենք ճանաչելիության խնդիր ունենք: Տեսեք՝ Մոսկվայում Ասլամազյաններին ավելի շատ են ճանաչում, քան, օրինակ, Գյումրիում»,–նշեց նա: 

Վահագն Ղուկասյանի խոսքով՝ առհասարակ թանգարանները տուրիզմի համար կարևոր նշանակություն ունեն: Պատկերասրահի տնօրենը, սակայն, որոշակի խնդիրներ էլ է առանձնացնում, որոնք մշակույթի նախարարության նոր կազմի պաշտոնավարման ժամանակ կցանկանար լուծված տեսնել: «Մշակույթի նախարարությունն աշխատում է միայն իր ենթակայության տակ գտնվող կառույցների հետ: Մեզ մոտ երկու այդպիսի կառույց կա՝ Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնը և երկրագիտական թանգարանը, որոնց հետ բավականին ակտիվ աշխատում են: Անկախ նրանից, իրենց ենթակայության տակ է, թե ոչ, նախարարությունը բոլոր կառույցների նկատմամբ պետք է հավասար վերաբերմունք ցուցաբերի: Իհարկե, կարող են ասել, որ ծավալները շատ են, ռեսուրս չունենք, բայց պետք է անեն: Ասլամազյանների պատկերասրահը եզակի է ոչ միայն Գյումրիի, ամբողջ Հայաստանի, այլև ամբողջ աշխարհի համար: Պատկերասրահի նկատմամբ ուշադրությունը շատ ավելի մեծ պետք է լինի: Մի պարզ օրինակ բերեմ: Նախարարությունն ունի պաշտոնական կայք, ուր անմիջապես հրապարակում է իր ենթակայության տակ գտնվող կառույցների միջոցառումները: Այդ ինֆորմացիան մեր պարագայում չի արվում: Նախարարությունը ֆինանսավորել էր Մոսկվայի ցուցահանդեսը, բայց իրենց կայքում այդ ցուցահանդեսի հետ կապված որևէ նյութ չեք գտնի»,–նշեց տնօրենը:

Բացի այդ՝ նա շեշտեց, որ թանգարանը համայնքային է՝ Գյումրիի ավագանին է թելադրում՝ ինչպես աշխատել. «Եթե ՊՈԱԿ–ների, նախարարության ենթակայության տակ գտնվող թանգարանների համար հուշանվերների խանութը, տոմսերով մուտքը սովորական երևույթ է, մեզ այդ բարեփոխումներին հասնելու համար բավականին երկար ժամանակ է պահանջվել: 2017թ. օգոստոսից նոր կարողացել ենք մուտքը տոմսով դարձնել»: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal