Yerevan, 02.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հայաստանի սուվերենության սակարկումները Մոսկվայում. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը, ի թիվս այլ հարցերի, հռչակեց նաև Հայաստանի սուվերենության բարձրացման գործընթաց: Նախորդ տարիներին անընդհատ շրջանառվող թեզն այն մասին, որ լեգիտիմ իշխանություն ունենալու պարագայում հնարավոր է կառուցել արժանապատիվ հարաբերություններ արտաքին դերակատարների հետ, այժմ՝ ընդդիմության իշխանության գալով և համաժողովրդական աջակցության առկայությամբ, շանս էր ստանում դառնալ իրականություն: 

Իրականության մեջ, սակայն, այժմ Հայաստանի արտաքին քաղաքական խնդիրները չեն պակասել, եթե չասենք՝ ավելացել են: Պատճառն, ընդ որում, միայն իրավիճակի փոփոխությունը և այդ փոփոխություններին հարմարվելու համար արտաքին աշխարհին անհրաժեշտ ժամանակը չէ: Պատճառը վերոնշյալ պնդումն է, ըստ որի՝ միայն լեգիտիմության առկայությունը բավարար է արժանապատիվ հարաբերությունների կառուցման և Հայաստանի սուվերենությունն ամրապնդելու համար:

Փաշինյան–Քոչարյան քաղաքական դիմակայությունը, այդ դիմակայության մեջ երկու կողմերի ջանքերով երրորդ կողմի ներգրավման փորձերը վերոնշյալի ապացույցն են: Հայաստանի ներսում ծագած ներքաղաքական խնդիրը տեղափոխվել է Ռուսաստանի մայրաքաղաք և դրսևորվում է մի դեպքում՝ հաճախակի պաշտոնական այցերով և այդ այցերի ընթացքում հնչող կոմպլիմենտների տարափով, մյուս դեպքում՝ զանգերով, շնորհավորանքներով: 

Բնականաբար, Ռուսաստանի նման գերտերության համար նման իրավիճակը ավելի քան հաճելի է: Փաստացի նրանք շանս ունեն մասնակցել հետհեղափոխական Հայաստանի ներքաղաքական պրոցեսներին՝ հիմնական երկու դերակատարների հետ սերտ կապերի միջոցով, ինչը նշանակում է ոչ միայն զիջել Հայաստանի սուվերենությունը, այլև, ըստ էության, Հայաստանի ներքաղաքական կյանքի սցենարները խմբագրելու շանս տալ այլ պետության:

Ռուսաստանին, իհարկե, չի հետաքրքրում Փաշինյան–Քոչարյան պայքարում հաղթողի անձը: Նրանց հետաքրքրում է այդ պայքարի առկայությունը, դրա հնարավորինս պերմանենտ վիճակը: Գուցե ինչ–որ պահի, երբ այդ դիմակայությունը էսկալացիայի նշաններ ցույց տա ու սպառնա դառնալ անկայունացնող գործոն Հայաստանում, նրանք փորձեն միջամտել վերջնական կերպով: Բայց այժմ, երբ դիմակայությունը ստատուս–քվոյի մակարդակում է, ռուսական կողմն առատորեն օգտվում է այդ ստատուս քվոյից՝ շահագրգռելով երկու կողմերին էլ, ֆորմալ և ոչ ֆորմալ աջակցություն հայտնելով, և այս ամենը բնականաբար արվում է ոչ անվճար: 

Լեգիտիմությունը որպես քաղաքական պոտենցիալ անշուշտ արժեքավոր է, բայց ինքն իրենով այն չի գործում, այդ պոտենցիալի հետ պետք է աշխատել, մանավանդ, երբ գործ ունես արտաքին աշխարհի, աշխարհաքաղաքական իրողությունների հետ: Օրինակ, դժվար է ասել, թե Արևմուտքում ինչպես են գնահատում Փաշինյանի՝ Պուտինի հասցեին հնչող անձնական բնույթի կոմպլիմենտները, երբ Հայաստանի վարչապետը բացի գործընկերային հարաբերություններից կարևորում է նաև Պուտինի հետ անձնական հարաբերությունները: Արևմուտքում, որտեղ այժմ հասկանալի պատճառներով Պուտինի անձի հետ կապված կան կարծրատիպային պատկերացումներ, այս հայտարարությունները, բնականաբար, չեն ողջունվելու, ինչքան էլ նրանք հասկանան, որ Հայաստանն օբյեկտիվորեն որպես դաշնակից նախ դիտարկում է Ռուսաստանին, հետո՝ մյուսներին: 

Ռուսաստանի հետ հարաբերություններն առանց այն էլ այնպիսի մակարդակի վրա են, որ Արևմուտքում Հայաստանի հետ կապված միշտ եղել են կասկածամտության պատճառներ: Էլ ավելի սերտացնել այդ հարաբերությունները, բնականաբար, նշանակում է խորացնել այդ կասկածամտությունը: Իսկ այդ հարաբերությունները սերտացնելու, գործընկերային հարաբերությունները անձնական դարձնելու փորձերը հետևանքն են այն մտայնության, թե միայն լեգիտիմության առկայությունը բավարար է, որպեսզի արտաքին աշխարհում քեզ ընդունեն այնպես, ինչպես հարկն է: Այդ հարաբերությունները էլ ավելի սերտացնելու կարիք է առաջանում այն բանից հետո, երբ որոշվում է Յուրի Խաչատուրովի հանդեպ քրեական գործ բացել առանց նախապես ռուսական կողմի հետ համապատասխան կոնսուլտացիաների, որին նույն այդ ռուսական կողմը արձագանքում է բավական ագրեսիվ, իսկ իշխանությունն էլ ստիպված է լինում կրկին փարատել այդ ագրեսիվ արձագանքները: Ինչ իմաստ ունի ստեղծել այդպիսի արձագանքի առիթներ, այնուհետ գնալ ու ստիպված լինել հարաբերությունների էլ ավելի սերտացմամբ փարատել այդ արձագանքները: 

Թերևս պատահական չէ, որ հայ–ռուսական հարաբերություններում անընդհատ ծագող տարընթերցումների և մոսկովյան այցերի ֆոնին Ֆրանսիայի նախագահ Մակրոնը Փաշինյանին հրավիրեց Ֆրանսիա: Ֆրանսիան, որ ավանդաբար համարվում է Հայաստանի արտաքին քաղաքական գործընկերներից մեկը, թերևս խնդիր ունի հասկանալու, թե ինչով են պայմանավորված այդքան հաճախակի այցերը Մոսկվա, ինչպես են այդ այցերը ազդելու Հայաստան–Եվրոպա փոխհարաբերությունների վրա: Թիրախավորելով բացառապես ռուսական ուղղությունը՝ հայաստանյան իշխանությունները փաստացի կորցնում են Արևմուտքի հետ գործակցելու և մանևրելու միջանցքը, միջանցք, որ թեկուզև նեղ և մութ, բայց առկա է եղել միշտ, անկախ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների սերտացման մակարդակից: Նաև այդ միջանցքի ու դրանով մանևրելու շնորհիվ է հնարավոր ամրապնդել Հայաստանի սուվերենության չափաբաժինը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023