Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Ինձ ճանաչելով՝ բոլորը գիտեն, որ ինձ հնարավոր չէ ահաբեկել կամ վախեցնել». Նաիրա Զոհրաբյան. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ավարտին է մոտենում քարոզարշավը և այդ առիթով «Փաստը» ներկայացնում է քաղաքական ուժերի և ներկայացուցիչների կողմից ընտրությունների քարոզարշավն ամփոփող և եզրափակիչ դիտարկումներ ու կարծիքներ, որոնք կարող են նաև օգտակար լինել հետագայում:

Անդրադառնալով ԲՀԿ քարոզարշավի ընթացքին՝ Երևանի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ շուրջ 20 տարի լինելով քաղաքականության մեջ և մասնակցելով տարբեր քարոզարշավների՝ այս քարոզարշավը երկու մասի է բաժանում: Որպես ձեռքբերում համարում է այն, որ այս անգամ կարծես թե ընտրակաշառք բաժանելու տեխնոլոգիաներ չեն կիրառվում: Նա հույս հայտնեց նաև, որ ընտրությունների ժամանակ վարչական ռեսուրսը նույնպես չի կիրառվի:

Խոսելով քարոզարշավի բացասական «ձեռքբերման» մասին՝ նա նշեց, որ այս քարոզարշավն իր ագրեսիվ դրսևորումներով եզակի էր, ինչը հատկապես դրսևորվեց իր և «Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալ յանի հանդեպ, որը գերազանցեց բոլորի սպասելիքները:

«Այս քարոզարշավն առանձնացավ խիստ ուղղորդված պայմաններում, և ես ուզում եմ շնորհակալությունս հայտնել ՄԻՊ Արման Թաթոյանին, ով արձագանքեց սոցիալական ցանցերում տիրող իրավիճակին: Պետական կառույցներում, օրինակ՝ Սփյուռքի, Կրթության և գիտության նախարարությունների աշխատակիցների, «Իմ քայլը» դաշինքի ավագանու անդամների և ՔՊ կուսակցության անդամների ամենագռեհիկ, հարբած մուժիկի մակարդակի հայհոյախառն արտահայտություններ էին տարածվում ոչ միայն տղամարդկանց, այլև կանանց կողմից: Մենք հույս ունեինք, որ այս ընտրությունների ընթացքում պետք է նաև բարոյական չափանիշները փոխված լինեին, սակայն պարզվեց, որ չեն խնայելու անգամ այն կնոջն, ով Ստրասբուրգում և միջազգային տարբեր կառույցներում պայքարում է Արցախի հարցի կարգավիճակի համար: Եվ ցավալի է, որ նույնիսկ ադրբեջանական մամուլն է գրում այդ մասին»,– ասաց Ն. Զոհրաբյանը: 

Նա նաև նշեց, որ իր հետևողականությանը և վճռականությանը թող որևէ մեկը չկասկածի, և բոլոր նրանք, ովքեր անվայելուչ վարքագիծ են դրսևորել քարոզարշավի ընթացքում, պատասխան են տալու իրենց արարքների համար ոչ միայն մեր, այլև միջազգային կառույցների ներկայացուցիչների առջև: Նման վարքագիծ ցուցաբերելու պատճառը, Ն. Զոհրաբյանի կարծիքով, խոսում է մրցակիցների թուլության և խուճապի մեջ լինելու մասին, քանի որ եթե վախեցած չլինեին, իրենց մրցակցի հանդեպ նման անբարո գործելաոճ չէին դրսևորի:

«Այս առումով ես համարում եմ, որ սա ամենանողկալի ընտրապայքարն էր, որին ես մասնակցել եմ: Բայց ես լավատես եմ, և ինձ ճանաչելով՝ բոլորը գիտեն, որ ինձ հնարավոր չէ ահաբեկել կամ վախեցնել: Ես շատ շնորհակալ եմ, որ պարոն վարչապետն արձագանքել է այդ դրսևորումներին և հույս ունեմ, որ բոլոր այն փաստերը, որոնք փոխանցվել են ոստիկանությանը, բավարար կլինեն հարգարժան վարչապետին՝ հասկանալու համար, որ ամոթը իր քաղաքական թիմինն է, որ ամոթը իր դաշինքի ավագանու անդամներինն է, ովքեր ամենաանբարո հայհոյանքներն են հասցրել ինձ, իմ երեխային, իմ ծնողներին, իմ մահացած հորը: Նրանք ամենավատ առումով ամենամեծ ծառայությունը մատուցեցին Նիկոլ Փաշինյանին և Հայաստանի Հանրապետության հեղինակությանը»,– ասաց Ն. Զոհրաբյանը: 

Նա նաև ընտրողներին կոչ արեց ընտրել ամենակարևորը, թե որ ուղղությամբ են ցանկանում գնալ՝ հավերժ միտինգի՞, թե՞ համառ աշխատանքի: Իսկ իր քաղաքապետ ընտրվելու դեպքում նա համագործակցելու է ընտրարշավին մասնակցող բոլոր քաղաքական ուժերի հետ, բացառությամբ մեկի: Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ընտրական լարված շրջանն ավարտվելուց հետո նա կոմպրոմիսի չի գնա նաև իր նշած այդ մեկ քաղաքական ուժի ներկայացուցիչների հետ, քաղաքապետի թեկնածուն պատասխանեց. «Ես հանդուրժող եմ, բայց չեմ կարող հանդուրժող լինել անբարոյականության, ստորության և անպարկեշտության հանդեպ: Ես իմ կյանքում երբեք չեմ ներել դավաճանությունը և ստորությունը: Դա մշտապես եղել է իմ կրեդոն: Եվ մարդն ինչքան էլ մեծահոգի լինի, եթե հանդուրժում է անբարոյականությունը, ուրեմն ազնիվ չէ: Ես ինձ համարում եմ ազնիվ, պարկեշտ և սկզբունքային մարդ»,– խոսքը եզրափակեց Ն. Զոհրաբյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal