Yerevan, 08.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Քաղաքական դաշտում երկար ժամանակ ամայի վիճակ էր տիրում». Ալեն Ղևոնդյան. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի կարծիքով, իրականում սա վարչապետ Նիկոլ Փաշինյանի հաղթանակն էր, քանի որ համայնքային հանդիպումների լոկոմոտիվի դերը նա էր ստանձնել: Եվ օգտվելով իր բացարձակ լեգիտիմությունից, օգտագործելով իր հանրային ընդունելության ամենաբարձր նշաձողն ու իր բարձրագույն հեղինակությունը հեղափոխական իրողություններին բնորոշ մթնոլորտի պայմաններում, «Իմ քայլը» դաշինքը կարողացավ կապիտալիզացնել այդ վստահությունը՝ քվեների տեսքով:

Քաղաքագիտական տեսանկյունից արձանագրված արդյունքները սպասելի էին, քանի որ իրականում քաղաքական դաշտում արդեն երկար ժամանակ է՝ ամայի վիճակ է տիրում: Եվ այն ոչ թե նոր է ձևավորվել, այլ նախորդ խորհրդարանական ընտրություններից առաջ: Կարճ ասած՝ կուսակցականության ինստիտուցիոնալ այս ճգնաժամի ֆոնի վրա, սովորաբար, ի հայտ են գալիս այնպիսի կուսակցություններ, որոնք անգամ գաղափարախոսություն չեն ունենում: 

«Եթե դիտարկենք վերջին շրջանում ձևավորված կոալիցիաները, ապա կուսակցությունները կոալիցիոն համաձայնության են գալիս, կամ դուրս են գալիս դրանցից ոչ թե գաղափարական իրողությունների, այլ ներքին պայմանավորվածությունների և վերադասավորումների արդյունքում, որտեղ անգամ շահերի համընկնումներ չեն լինում: Այդկերպ ձևավորված քաղաքական թիմերն ապալեգիտիմացնում են այլ ուժերին: Արդյունքում ընտրողն ընկնում է կասկածի մեջ և դադարում է տվյալ ուժի հետևորդը լինել»,– ասաց Ա. Ղևոնդյանը:

Ու երբ նման ուժերը հետագայում կրկին փորձում են քաղաքական հայտ ներկայացնել, ապա մեծ է հավանականությունը, որ կարող են անգամ փաստի առաջ կանգնել: 

«Այս առումով, կարծում եմ, Դաշնակցություն կուսակցությունը պետք է լուրջ վերարժևորի իր օրակարգը, քանի որ դա սկսվել է նախորդ մի քանի ընտրությունների ընթացքում: Եվ այն հույսը և աքսեոմատիկ թեզը, որ իրենք համապետական ընտրությունների ժամանակ, իսկ այսօր նաև՝ տեղական ինքնակառավարման ընտրությունների ժամանակ, ունեն ինչ–որ մի կայուն ընտրազանգված, այլևս հերքված է»,– ասաց Ա. Ղևոնդյանը: 

Ինչ վերաբերում է ՕԵԿ–ին, ապա դա իշխանության համար շատ մեծ կոմպրոմիսների գնալու հետևանք է, ինչը հանրային ընկալման տեսանկյունից մշտապես ենթարկվել է քննադատության: Խոսելով «Ժառանգություն» և «Երկիր ծիրանի» կուսակցությունների ստացած քվեների մասին, քաղաքագետը նշեց, որ նրանց մասնակցությունը, որպես հետնապահներ, բարի ցանկությունների դաշտից էին, ինչ–որ տեղ հիշեցնելու նաև, որ իրենք դեռ կան:

«Այսօրվա՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ գրանցված պատկերը հնարավոր համապետական ընտրություններին գրանցվելիք պատկերի փոքրացված մոդելն է: Չնայած, համապետական ընտրությունների ժամանակ կլինեն այլ գործոններ, որոնք կազդեն ընտրական պրոցեսների որոշ դրվագների վրա, բայց ընդհանուր տրամաբանությունն, այնուամենայնիվ, չի փոխվի, քանի որ էյֆորիայի մեջ գտնվող հասարակությունը սովորաբար գնում է մեկի հետևից, ինչն օրինաչափ է»,– ասաց Ա. Ղևոնդյանը:

Քաղաքագետի դիտարկմամբ, կառավարության մակարդակում տեղի ունեցած իշխանափոխությունը պետք է տեղայնացվեր նաև տեղական մակարդակում: Տրամաբանորեն, հաջորդ հանգրվանը պետք է մայրաքաղաքը լիներ, իսկ ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ գրանցվեց երկրում տեղի ունեցած իշխանափոխության իներցիոն արտացոլումը թվերի տեսքով: 

«Տվյալների այդ ծավալն ինձ համար անակնկալ էր, քանի որ քաղաքական մեկ ուժ ստացավ ձայների 81 %–ը, իսկ մյուս ուժերի մոտ անգամ 10 % –անոց նշաձողը հաղթահարել չստացվեց: Այս արդյունքների վրա, իհարկե, մի քանի գործոններ իրենց ազդեցությունն ունեցան: Օրինակ՝ ԲՀԿ–ի ասոցացումը ինչ–որ քաղաքական կամ նախկին պետական գործիչների հետ, այդ ուժի ասոցացումը ընտրակաշառքներ բաժանելու հետ, որը, եթե չեմ սխալվում, այդպես էլ չապացուցվեց: Կարծում եմ, որ «Լույս» դաշինքը կարող էր ավելի շատ քվե ստանալ, սակայն ինչ–ինչ գզվռտոցների, այդ թվում՝ հեղափոխական իներցիոն հանգամանքներով պայմանավորված՝ չարձանագրվեց»,– ասաց Ա. Ղևոնդյանը:

Մեկ քաղաքական ուժի կողմից նման արդյունք արձանագրելու հանգամանքը քաղաքագիտական տեսանկյունից ունի նաև իր բացասական սպասումները, քանի որ իշխանական լծակների գերկենտրոնացումը տվյալ ուժի ձեռքում կարող է բացասական հետևանքների պատճառ դառնալ: 

«Ընդհանուր առմամբ, դեմոկրատական կառավարման կարևորագույն արժեքներից մեկը հակակշիռների մեխանիզմների ստեղծումն է, սակայն այս պարագայում հնարավոր չի լինելու հակակշիռ ունենալ: Բայց պետք է արձանագրել, որ մենք վերջ ի վերջո ունենք արդար, օբյեկտիվ, տրամաբանված, լեգալ և լեգիտիմ ընտրություններ, ինչը, կարծում եմ, ձեռքբերում է»,– ասաց Ա. Ղևոնդյանը:

Հարցին, թե ինչու առկա արդյունքը տեսանելի չէր սոցհարցումների համապատկերում, քաղաքագետը նշեց, որ ինքը թեև ծանոթ չէ, թե ինչ մեթոդաբանությամբ են դրանք իրականացվել, սակայն լիարժեք պատկեր ստանալու համար հարկավոր էր հստակ ֆիքսել ինչպես էմոցիոնալ զգայական բաղադրիչը, այնպես էլ հետհեղափոխական էֆեկտը:

«Ինձ թվում է, որ անցած 30 տարիների ընթացքում մենք պետք է լուրջ չվերաբերվեինք ոչ միայն սոցիոլոգիական հարցումների ժամանակ հրապարակվող թվերին, այլև մյուս թվերին նույնպես, բայց այս անգամ սոցհարցումների և իրականության միջև շեղումը պետք է այնքան շատ չլիներ, սակայն այդպես չէր»,– ասաց Ա. Ղևոնդյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

“By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia