Yerevan, 08.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հեղափոխության օրինաչափությունն ու միաբևեռության վտանգը. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԱՄՆ–ում գտնվող Նիկոլ Փաշինյանը տեղի հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ Հայաստան վերադառնալուն պես սկսելու է բանակցություններ ԱԺ–ում ներկայացված ուժերի հետ՝ խորհրդարանը ցրելու խնդրի շուրջ: Փաշինյանի կողմից այս հայտարարությունը ամբողջովին տեղավորվում է Երևանի ավագանու ընտրություններում գրանցված արդյունքների տրամաբանության մեջ: Անտրամաբանական կլիներ, որ 80 տոկոս ձայն ստանալուց հետո իշխանությունները ձեռնամուխ չլինեին այս հարցին: Ավագանու ընտրությունները Փաշինյանի համար ինդիկատոր էին, որ հնարավոր է կապիտալիզացնել հեղափոխության արդյունքները և դա պետք է անել հնարավորինս շուտ: 

Այն, որ իշխանությունը ներկայացնող «Իմ քայլը» դաշինքի ստացած տոկոսները ամբողջովին տեղավորվում են հեղափոխության տրամաբանության մեջ, երկրորդ կարծիք լինել չի կարող: Տեղի է ունեցել այն, ինչ ենթադրվում էր՝ հասարակությունը վերահաստատել է իր վստահության մանդատը, որ ապրիլ–մայիս ամիսներին տվել էր հեղափոխությանը: Ամբողջովին ըմբռնելով տեղի ունեցածի պատճառահետևանքային կապը՝ ամեն դեպքում հարկ ենք համարում խոսել որոշակի վտանգների մասին, որոնք պոտենցիալ ունեն ապագայում ի հայտ գալու:

Խոսքը մասնավորապես քաղաքական դաշտի միաբևեռության մասին է: Բնականաբար, այս ընտրությունները իշխանության և նրանց համակիրների համար ավելին էին քան ընտրությունները, և դա են փաստում վերջիններիս ստացած ձայները: Բայց քաղաքական դաշտում ուժերի ներկայիս համամասնությունը հուշում է, որ մենք գնում ենք միաբևեռության: Ու եթե ինչ–որ ժամանակ այդ միաբևեռությունը նորմալ է լինելու՝ հաշվի առնելով հեղափոխության շուրջ լայն ժողովրդական զանգվածների կոնսոլիդացիան, ապա ապագայում, երբ քաղաքական կյանքը օբյեկտիվորեն ավելի խաղաղ հուն մտնի, մենք ունենալու ենք քաղաքական դաշտի մոնոպոլիզացիայի վտանգ: Միաբևեռ քաղաքական համակարգի վտանգն ավելի է ամրապնդվում, եթե վերոնշյալին ավելացնենք, որ ըստ էության գործ ունենք ոչ թե մեկ քաղաքական ուժի դոմինանտության հետ, այլ մեկ անձի և այդ անձի հանդեպ ժողովրդական համակրանքի շուրջ կառուցված համադրության: Այս իմաստով միաբևեռության վտանգը առկա է նաև հենց իրենց՝ իշխանությունների համար, որոնք ևս խնդիր ունեն դառնալ քաղաքական ուժ և դուրս գալ բացառապես մեկ անձի հեղինակության հաշվին ձեռք բերվող քաղաքական դիվիդենտների հեշտ, բայց սպառվելու վտանգ ունեցող համակարգից:

Իշխանությունները, բնականաբար, պնդում են ու դեռ կպնդեն, որ այս միաբևեռությունը ժամանակավոր է և պայմանավորված է այս փուլում հեղափոխության արժեքները վերահաստատելու ձգտմամբ: Բայց ակնհայտ է, որ հեշտ չի լինելու այդ միաբևեռությունից դուրս գալ հետագայում՝ հատկապես հաշվի առնելով, թե ինչ վիճակում են հին համակարգից մնացած քաղաքական ուժերը: Իհարկե, իշխանության հոգսը չէ մտածել, թե ինչ վիճակում է ընդդիմությունը, եթե ինքը՝ ընդդիմությունը, դրա մասին չի մտածում: Բայց քաղաքական դաշտի ձևավորման և ուղենիշերի սահմանման առաջին շահառուն հենց ինքը՝ իշխանությունն է, և այս իմաստով առնվազն կարիք կա հասկանալ եղած քաղաքական դաշտի հնարավորություններն ու ուրվագծել դաշտի ապագան: Ի վերջո, հեղափոխության ակտիվ փուլն անվերջ տևել չի կարող, և ինչ–որ պահից քաղաքական դաշտը պետք է գա զսպումների և հակակշիռների, բազմազանության դաշտ, որտեղ ընտրությունը կլինի ոչ թե բարու և չարի, սևի և սպիտակի, այլ ծրագրերի միջև: Եվ երբ այդ պահը գա, քաղաքական դաշտը պետք է պատրաստ լինի դրան: Այլապես մեզ կարող է սպառնալ միաբևեռությունից սահուն անցումն ավտորիտարիզմին: Իհարկե, այժմ այս մասին խոսելը վաղ է և նաև ոչ մոդայիկ, հաշվի առնելով հասարակական լայն կոնսոլիդացիան իշխանությունների շուրջ, բայց սրանք հարցեր են, որոնց շուրջ պետք է մտածել ապագայում: 

Հեղափոխական օրինաչափությունն, իհարկե, իր կանոններն ունի, և այդ օրինաչափության թե՛ շահառուն, թե՛ պատասխանատուն իշխանությունն է: Բայց պակաս պատասխանատու չէ նաև քաղաքական այլ ուժերի բեռը: Եթե ավագանու ընտրությունների արդյունքներն իշխանության համար ստիմուլ են ԱԺ–ն ցրելու շուրջ բանակցություններ սկսելու համար, ապա ավագանու ընտրություններին մասնակցած մյուս ուժերի համար ընտրության արդյունքները պետք է լինեն ինդիկատոր քաղաքական վերանայումների գնալու համար: Խոսքը ոչ թե այն ուժերի մասին է, ովքեր ի սկզբանե մասնակցում էին ընտրություններին պարզապես մասնակցելու համար, այլ այն ուժերի, որոնք շարունակում են որոշակի քաղաքական հայտ ներկայացնել ներքաղաքական կյանքում: 

Հեղափոխությունը բերել է իրերի նոր դասավորություն, քաղաքական դաշտը մտել է ակտիվ վերափոխումների դաշտ: Իհարկե, իշխանությունների անվերապահ հաղթանակը հիմա շատ տեղ չի թողնում մյուս ուժերի ինքնադրսևորվելու համար, բայց եթե այդ ուժերը մտածում և խաղում են ոչ թե մեկ օրվա և մեկ ամսվա կտրվածքով և ցանկանում են ամրագրել իրենց տեղը քաղաքական կյանքի «բարձրագույն խմբում», ապա առնվազն պետք է վերլուծեն ու խորապես ըմբռնեն ստեղծված նոր իրավիճակը և ըստ այդմ անեն հետևություններ ու այդ հետևություններից բխող քայլեր: Ոմանք գուցե անեն հետևություններ ու սկսեն աշխատել կուսակցական ծրագրերի վրա, ոմանք սկսեն վերանայել հռչակված բարձրագոչ թվերը սեփական համակիրների մասին ու գույքագրեն իրական ռեսուրսները, ոմանք էլ վերջապես ֆիքսեն, թե որն է քաղաքականության մեջ մնալու իրենց նպատակը, եթե այդ նպատակը որևէ հանրային աջակցություն չունի: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

“By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia