Yerevan, 30.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Արամո. «Հայհոյանքների տեղատարափը, հարձակման «պրոցեսը» պետք է վերանան». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստ»–ի զրուցակիցն է երգիչ Արամոն: Երգչի հետ զրուցել ենք ներհայաստանյան գործընթացների, մշակույթի, քաղաքական մշակույթի, ինչպես նաև մի շարք այլ իրողությունների շուրջ: 

Այնքան տեղեր են «փլված»...

Վերջնականապես պետք է արմատախիլ արվի այն համակարգը, որում մենք ապրել ենք 30 տարիների ընթացքում: Էտապ առ էտապ պետք է փոփոխություններ լինեն: Որքանով ես եմ տեսնում, արդեն երևում է, որ վերջ է դրվել կոռուպցիային, մենաշնորհներ չկան: Հիմա ցանկանում եմ, որ կառավարությունը որքան հոգատար է, այդքան էլ ավելի հոգատար լինի ժողովրդի հանդեպ, խոստումներն իրագործվեն և վերջապես ունենանք նոր Հայաստան, ժողովուրդն ունենա այն, ինչին սպասել է: Այնքան խնդիրներ կան մեր երկրում, այնքան տեղեր են «փլված»: Փուլ առ փուլ պետք է կարողանան տալ այն լուծումները, որոնք չեն եղել: Առաջնահերթ խնդիրներից մեկը բյուջեն լցնելն է, որ կարողանանք այդ գումարից տրամադրել այն ուղղություններին, որտեղ կան այդ բացերը:

30 տարի մենաշնորհ է եղել...

Թավշյա հեղափոխություն է եղել՝ ժողովրդավարության, սիրո և հանդուրժողականության մեջ: Հաշվի առնելով սա՝ կցանկանայի, որ կառավարության մեջ ընդգրկվեին պրոֆեսիոնալներ՝ այլ կուսակցություններից ևս: Այսինքն՝ մեծամասնությունը չլինեն իշխող կուսակցությունից: Բացի այդ՝ կան շատ խելացի մարդիկ, ովքեր կարող են պետությանը շատ լավ բաներ տալ: Նոր կառավարությունում կցանկանայի ավելի պրոֆեսիոնալների տեսնել: Ժողովրդավարություն է, և մենք ասում ենք՝ սիրո և համերաշխության մթնոլորտ: Ըստ այդմ՝ կուսակցությունները պետք է միասին կլոր սեղանի շուրջ նստեն ու տեսնեն, թե ինչ խնդիրներ կան: Այս առումով էլ մենաշնորհ չպետք է լինի՝ «մենք ենք անելու» սկզբունքը չպետք է լինի: Օրինակ՝ ավագանին չպետք է լինի միայն ձեռք բարձրացնող, ինչպես այն ժամանակ է եղել: Ժողովրդավարական մի իրավիճակ պետք է լինի, որ բոլորը զբաղված լինեն, բնականաբար, նաև նույն իշխող կուսակցությունը: Օրինակ՝ որևէ ուժի աղբահանության ծրագիրը լավն էր, կարող է այդ հարցով զբաղվել հենց այդ ուժը, մյուսը՝ կանաչապատմամբ և այդպես շարունակ: Ես կցանկանայի, որ այդպես լիներ, որովհետև 30 տարի մենաշնորհ  է եղել: Նստած են եղել, հինգ հոգի ձեռք են բարձրացրել, իրենց որոշումները կայացրել են, ոչ մեկին էլ չեն լսել: Հիմա ամեն ինչ պետք է լինի այդ կլոր սեղանի շուրջ՝ միասին: Խնդիրները պետք է միահամուռ իրականացնել, ամբիցիաները պետք է թողնել: Ով ում վրա է ցեխ շպրտում, ով ում բան է ասել, ով ինչ է արել... Այս ամենը պետք է թողնել ու միասին աշխատել: Թե քանի տոկոս ունի, կամ հետագայում որքան կունենա իշխող կուսակցությունը, իսկ քանիսը՝ մյուս ուժերը, կուզենայի, որ աշխատանքի ճիշտ բաշխում լինի: 

...Եթե կա ատելություն

Բոլորն ուրախացան, որ հեղափոխությունն առանց արյան կատարվեց և եղավ իշխանափոխություն: Ուզում եմ, որ այդ սիրո և համերաշխության մթնոլորտը հիմա էլ լինի, որ մեկը մյուսի վրա ցեխ չշպրտի: Կարևորում եմ հարգանքի ու փոխըմբռնման մթնոլորտի անհրաժեշտությունը. ամբիցիաները պետք է թողնել՝ «դու այս դաշտում ես, դու՝ այնտեղ». սա հարիր չէ մեզ: Ես երբեմն զայրանում եմ համացանցում առկա մեկնաբանություններից: Հայհոյանքների տեղատարափը, հարձակման «պրոցեսը» պետք է վերանան, դա անթույլատրելի է: Չէ՞ որ այդ ամենը կարդում են նաև մեր քույրերը, երեխաները: Մեկնաբանություններ թող լինեն, քննադատություններ՝ ևս, բայց այդպես ու այդ արտահայտություններո՞վ... Սիրո և համերաշխության մասին էլ ինչ ասե՞ս, երբ մարդը կարծիք է հայտնում, և ինչ բառերով ասես, որ չեն նվաստացնում այդ մարդուն: Սա խոսքի ազատության մասին չէ, սա կիրթ լինելու մասին է: Հետո, անջրպետ դնել էլ պետք չէ՝ «սա այստեղից է, նա այնտեղից»: Այս մթնոլորտում մի քիչ դժվար կլինի ինչ–որ բաների հասնել: Սերն ու համերաշխությունն արդեն թվացյալ բաներ են դառնում, եթե կա ատելություն, իսկ ես չեմ ուզում, որ ատելություն լինի, որովհետև մենք սիրո ազգ ենք:

Թատրոններ բացվեին...

Յուրաքանչյուր ազգ նախ իր գիտությամբ ու մշակույթով է ներկայանում աշխարհին: Կցանկանայի, որ նոր իշխանության ժամանակ քաղաքում շատ թատրոններ բացվեին՝ ռեստորանների ու հագուստի խանութների փոխարեն: Պետք է քաղաքային թատրոնն ավելի շատ զարգանա, մշակույթը պետք է զարգանա, որ շատ դերասաններ ու արվեստագետներ կարողանան գալ Հայաստան: Շատ ծրագրեր պետք է լինեն, որտեղ նաև կընդգրկվեն երիտասարդները: Ավագ սերնդի և երիտասարդների միջև պետք է սերտ համագործակցություն լինի, պատնեշ չպետք է լինի: Չգիտեմ, թե նախարարությունն ի՞նչ ծրագրեր է նախատեսում, բայց նախարարը պետք է խորհրդակցի թե՛ կինոյի և թե՛ արվեստագետներ կարողանան գալ Հայաստան: Շատ ծրագրեր պետք է լինեն, որտեղ նաև կընդգրկվեն երիտասարդները: Ավագ սերնդի և երիտասարդների միջև պետք է սերտ համագործակցություն լինի, պատնեշ չպետք է լինի: Չգիտեմ, թե նախարարությունն ի՞նչ ծրագրեր է նախատեսում, բայց նախարարը պետք է խորհրդակցի թե՛ կինոյի և թե՛ արվեստի այլ ճյուղերի ներկայացուցիչների հետ՝ հասկանալու, թե ի՞նչ խնդիրներ կան թատերական աշխարհում, երգարվեստում և այլ ուղղություններում: Ճիշտ համագործակցություն է պետք նաև անհատների հետ, ովքեր գեներատորներ են: Այնքան մտքեր կան, որոնք կարելի է առաջ բերել ու ներկայացնել այնպիսի բացառիկ, ճիշտ ու պրոֆեսիոնալ մակարդակով, որը կոչվում է արվեստ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Idram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at Ashtarak