Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Այ, որ տանը նստեիք, գիրք կարդայիք, կիմանայիք», թե ով է իրականում էլեկտրական լամպի գյուտարարը

LIFE

Մենք գիտենք, որ...

Շիկացման (էլեկտրական) լամպը հայտնագործել է հանրահայտ ամերիկացի գյուտարար Թոմաս Էդիսոնը: 

Իրականում դա ճշմարտության միայն մի մասն է:

Էլեկտրական լամպի հայտնագործման պատմության մեջ Էդիսոնից բացի ավանդ ունեն նաև բազմաթիվ այլ գյուտարարներ: Սա եղել է աստիճանական գործընթաց, ժամանակի ընթացքում կատարվել են հայտնագործություններ, որոնցից օգտվելով էլ Էդիսոնը հանրագումարի է բերել՝ ստեղծելով էլեկտրական լամպը և սկսել դրա արդյունաբերական արտադրությունը:

Շիկացման լամպը էլեկտրական լույսի աղբյուր է՝ դժվարահալ մետաղից (սովորաբար՝ վոլֆրամից) թելիկի կամ պարույրի ձևով պատրաստված ճառագայթիչով, որն էլեկտրական հոսանքով շիկանում է և լուսավորում: Մարդիկ էլեկտրական հոսանքի հայտնագործումից հետո մտածել են շրջապատը լուսավորելու մասին: 

Շիկացման լամպ ստանալու առաջին փորձերը կատարվել են 1840 թվականին անգլիացի աստղագետ Դե Լա Ռյուի կողմից: Նա վաակուումում ստացավ պլատինե պարույրով լամպ, բայց չշարունակեց հետազոտությունները: 1841 թվականին առաջին արտոնագիրը ստացավ իռլանդացի Ֆրեդերիկ Դե Մոլլենը՝ նույն Ռյուի մեթոդով աշխատող շիկացման լամպի համար: 1844 թվականին ամերիկացի Ջոն Ստարը արտոնագիր  է ստացել ածխե թելով լամպի համար: 1854 թվականին «ժամանակակից» լամպ է հայտնագործել գերմանացի Հենրիխ Գյոբելը վակուումային անոթում բամբուկե թելի օգնությամբ, սա առաջին պրակտիկ օգտագործման լամպն էր: 1860 թվականին արտոնագիր է ստացել անգլիացի Ժոզեֆ Սուոնը վակուումում ածխե թելով լամպի համար: Հետագայում 1878 թվականին նա արտոնագիր ստացավ ածխե թելով լամպի համար, որը գտնվում էր թույլ թթվածնային միջավայրում, որը թույլ էր տալիս ստանալ պայծառ լույս: Սուոնին երբեմն համարում են շիկացման լամպի գյուտի համահեղինակ: 1874 թվականին ռուս ինժեներ Ալեքսանդր Լադիգինը արտոնագիր է ստացել վակուումում ածխե թելով լամպի համար: 1875 թվականին Դիդրիքսոնը կատարելագործեց Լադիգինի լամպը՝ լավացնելով վակուում ստանալու գործընթացը և օգտագործելով մի քանի ածխաթելեր:

Թոմաս Էդիսոնը դեռևս 1870–ականների կեսերից էր զբաղվում շիկացման լամպ ստեղծելու ուղղությամբ: Նա շիկացման թելի համար տարբեր նյութեր էր օգտագործում, այդ նպատակով կատարվել են ավելի քան 1500 փորձեր տարբեր նյութերով և մինչև 6000 փորձեր տարբեր բույսերի կարբոնիզացիայի միջոցով շիկացման թել ստանալու ուղղությամբ: 1879 թվականին Էդիսոնը արտոնագիր է ստացել պլատինե թելով լամպի, իսկ 1880–ին ածխե թելովի համար: Նրա ստեղծած լամպերի կյանքի տևողությունը արդեն հասնում էր 40 ժամի, և նա, հիմնելով Edison Electric Light ընկերությունը, որը մի քանի տարի անց վերանվանվեց Edison General Electric–ի, սկսում է շիկացման լամպեր արտադրել: 1990 թվականին Լոդիգինը սկսեց շիկացման թելի համար օգտագործել դժվարահալ մետաղներ՝ վոլֆրամ, մոլիբդեն և տանտալ: 1906 թվականին նա իր ստեղծած վոլֆրամե պարույրով լամպի արտոնագիրը տվեց General Electric ընկերությանը, որը լամպեր էր արտադրում: 1909 թվականին ամերիկացի Իրվինգ Լենգմյուրը արտադրության մեջ մտցրեց լամպեր՝ լցված իներտ գազերով, մասնավորապես արգոնով: 1910 թվականին Ուիլ յամ Կուլիջը կատարելագործեց վոլֆրամե թելի արտադրությունը , որի հետևանքով վոլֆրամը դուրս մղեց մնացած նյութերին լամպերի արտադրությունից: 

Էդիսոնին կարելի է համարել ինչպես մեծ գյուտարար, այնպես էլ մեծ գործարար: Պատկերացրեք՝ նա ստեղծում է մի ընկերություն, որը արտադրում է այն, ինչը ոչ մեկին պետք չէ: Միաժամանակ սկսում է արտադրել գեներատորներ, լարեր և այն ամենը, ինչ պետք է էլեկտրական լուսավորության համար, ու աստիճանաբար հասնում նրան, որ շիկացման լամպը արդեն պահանջված լինի: Ընդ որում, սկզբի 4 տարին նրա ձեռնարկությունը վնասով էր աշխատում: Սկզբից 110 ցենտ ինքնարժեքով լամպը նա վաճառում էր 40 ցենտով, աստիճանաբար արտադրանքի ինքնարժեքը իջնում էր, իսկ վաճառքի ծավալները՝ ավելանում, և այդպիսով մի քանի տարի անց, երբ լամպի ինքնարժեքը հավասարվեց 22 ցենտի, իսկ վաճառքը կազմեց մեկ միլիոն հատ, մեկ տարում ծածկվեցին բոլոր ծախսերը:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal