Yerevan, 02.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Ցանկալի չէ, որ էյֆորիան անցնի». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Արդարություն» կուսակցության նախագահ Արթուր Բալոյանը, անդրադառնալով երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակին, նշեց, որ կուսակցությունը ձեռքերը ծալած նստած չէ: Հակառակը՝ բավականին ակտիվ է: Անգամ օրերս հայտարարություն է տարածել այն մասին, թե ճգնաժամից դուրս գալու ինչ ելք են տեսնում: Խոսելով խորհրդարանական արտահերթ ընտրությանը իրենց կուսակցության մասնակցության մասին՝ Ա. Բալոյանն ասաց, որ անպայման մասնակցելու են, պարզապես դեռ չգիտեն, թե ինչ ձևաչափով:

«Օրենսդիր և գործադիր իշխանություններում տարբեր քաղաքական ուժերի մեծամասնություն լինելու հանգամանքը, մեր կարծիքով, քաղաքական ճգնաժամ է, և դրա հաղթահարման միակ տարբերակը մենք տեսնում ենք հնարավորինս շուտ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մեջ: Մենք ռիսկային ենք համարում այս պահին վարչապետի հրաժարականի միջոցով խորհրդարանի լուծարմանը հասնելու տարբերակը և կարծում ենք, որ դրան հասնելու ամենաարդյունավետ ուղին հանրաքվեի միջոցով Ազգային ժողովին անվստահություն հայտնելն է»,– ասաց Ա. Բալոյանը:

Ընտրություններին միայնակ կամ դաշինքով մասնակցելու հարցը Ա. Բալոյանը դեռ վաղ է համարում: Երբ ընտրությունների ժամկետներն ավելի մոտ լինեն, պարզ լինի նաև, թե կուսակցություններից ով ինչ ձևաչափով է մասնակցելու, իրենց քայլերն էլ ավելի պարզ կլինեն: 

«Արդարությունը» հիմնադրվել է 1999 թվականին: Լինելով սոցիալ–դեմոկրատական ուղղվածություն ունեցող քաղաքական կուսակցություն՝ ներկայում ունի մոտ 3000 անդամ: Գրասենյակներ ունեն բոլոր մարզկենտրոններում և Երևանում: Առաջիկա ընտրությունների ժամանակ հավանաբար դաշինք կկազմեն ձախ ուժերի հետ:

Բայց, ընդհանրապես, այս փուլում ընտրությունները, կուսակցության ղեկավարի խոսքով, իրենց համար սեփական գաղափարները և մոտեցումները ներկայացնելու հնարավորություն են: 

«Թեև այս փուլում չեմ կարող ասել, թե ինչ ձևաչափով հանդես կգանք, բայց կարծում եմ, որ ներկայացված կլինենք ապագա Ազգային ժողովում: Երևանի արտահերթ ընտրությունների ժամանակ գրանցված արդյունքները նույնպես քաղաքական ճգնաժամի հետևանք են: Հուսով ենք, որ առաջիկա ընտրությունների ժամանակ այդ բևեռացումը կթուլանա և կսկսվի գաղափարական, ծրագրային պայքար, իսկ ընտրողները ընտրություն կկատարեն ոչ թե հեղափոխության և հակահեղափոխության միջև, ինչպես Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ եղավ, այլ այս անգամ գաղափարների և ծրագրերի ընտրություն կլինի»,– ասաց Ա. Բալոյանը:

Նա նշեց նաև, որ նման կանխատեսում անելու հիմք է տալիս հույսը, որ մինչև խորհրդարանական ընտրությունների սկիզբը կավարտվի հեղափոխություն–հակահեղափոխություն կոչվող իրավիճակային խաղը, ինչի շնորհիվ էլ մարդիկ կկարողանան նորմալ պայմաններում և սթափ ընտրություն կատարել: 

«Մենք կողմնակից ենք, որ ընտրություններն ավելի շուտ անցկացվեին՝ նույնիսկ այս ամռանը լինեին, որպեսզի քաղաքական ճգնաժամն օր առաջ հանգուցալուծվեր: Ինչ վերաբերում է ժողովրդի էյֆորիկ վիճակին, ապա պետք է ձգտենք ամեն ինչ անել, որպեսզի մարդկանց մոտ այն չանցնի: Ժողովուրդը մշտապես պետք է համարի, որ ինքն է իշխանության տերը և անընդհատ պետք է մասնակցի պետական կառավարմանը իր վերահսկողությամբ, իր գործողություններով, իր վերաբերմունքով: Այդ իսկ պատճառով էլ ցանկալի չէ, որ ժողովրդի էյֆորիան նվազի: Ընդհակառակը՝ ցանկալի է, որ ժողովուրդը միշտ պահանջատեր լինի և տեր կանգնի իր իրավունքներին, իր ձայներին, իր երկրին»,– ասաց Ա. Բալոյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer