Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Հեպատիտ C–ն այլևս դատավճիռ չէ». խորհուրդներ և հորդոր՝ «Դավիդյանց լաբորատորիաներ»–ից. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Դավիդյանց լաբորատորիաներ» ախտորոշման կենտրոնի հետ սկսած համատեղ շարքի այսօրվա թեման հեպատիտ C–ն է: «Փաստ»–ը թեմայի շուրջ զրուցել է «Դավիդյանց լաբորատորիաներ» ԱԿ ղեկավար Աշոտ Դավիդյանցի հետ, ով խոսել է հիվանդության մասին, կիսվել նաև անհրաժեշտ խորհուրդներով:

Հիվանդություն, որն այլևս դատավճիռ չէ

 

Հեպատիտ C–ն վարակային հիվանդություն է, որը հիմնականում ախտահարում է լ յարդը: Կարելի է ասել, որ այսօրվա դրությամբ հեպատիտ C–ն բուժվում է արդեն բարձր տոկոսով. եթե մի քանի տարի առաջ այն, այսպես ասած, դատավճիռ էր, այսօր լիովին բուժվում է: Իհարկե, այդ հարցում օգնեցին դեղագործական ընկերությունները, որոնք երկար տարիներ շատ ահռելի գումարներ ներդրեցին այդ գործում. գտան հենց վիրուսի վրա ազդող միջոց, իսկ մինչ այդ միայն իմունիտետն էին բարձրացնում: Հիվանդության փոխանցումը սեռական ճանապարհով ունի շատ ցածր հավանականություն, բայց հիմնականում տարածվում է արյան միջոցով. դրանք կարող են լինել բժշկական միջոցառումները, ինչպես նաև ներերակային թմրամիջոց օգտագործելը: Հեպատիտ C–ն ունի իր բուժման մեթոդները, որը որոշում է միայն և միայն բժիշկը: Առանց բժշկի՝ ինքնաբուժությամբ երբևէ խորհուրդ չեմ տա պայքարել հեպատիտ C–ի դեմ:

Հեպատիտ C–ն առաջացնում է լ յարդի ցիռոզ: Երբ այն որոշակի աստիճանի է հասնում, փրկությունը միայն լ յարդի փոխպատվաստումն է դառնում, ինչը մատչելի չէ: Ուստի ավելի լավ է այն շատ արագ բուժել, այդ պահին հայթայթել միջոցներ, ծախսել գումար, քան հետագայում տանջվել ու անցնել շատ ավելի թանկարժեք ու անհուսալի միջոցների: 

Բժշկի գնալու էթիկան, բժշկի պատասխանատվությունն ու առաջնային կանոնները

Թիրախային խմբում մարդիկ են, ովքեր օգտագործում են ներերակային թմրամիջոց: Նաև մարդիկ են, ովքեր օգտվել են անբարեխիղճ ախտահանում կատարող բուժհիմնարկներից: Շատ կարևոր են ճիշտ ախտահանման միջոցառումները: 

Երբ պետք է որևէ արյունային միջամտություն արվի, պացիենտը շատ բաց, նորմալ ու վստահ պետք է դիմի բժշկին. պետք է տեսնել՝ ինչո՞վ են ներարկում, ուշադրություն դարձնել մեկանգամյա օգտագործման պարագաներին, ուշադրություն դարձնել բժշկի հագուստին, պաշտպանվածությանը, հարցնել՝ ինչո՞վ է մանրէազերծում: Ուշադրություն դարձնել՝ արդյո՞ք սրվակը կամ դեղանյութը ձեր առջև բացվեց: Ամբողջ աշխարհում ևս վարակվում են բուժհիմնարկում, հետագայում դատի են տալիս և այլն: Այնպես չէ, որ սրանք հարցեր են ու խնդիրներ, որոնք միայն Հայաստանում են: Խոսքն ընդհանրապես բժշկին դիմելու էթիկայի մասին է, որի խնդիրը կա ամբողջ աշխարհում: 

Խորհուրդներից մեկն էլ ներերակային թմրամիջոց օգտագործողներին է վերաբերում: Այստեղ արդեն ռիսկերն ավելի մեծ են թե՛ ՄԻԱՎ–ՁԻԱՀ–ի, թե՛ հեպատիտ C–ի և թե՛ այլ հիվանդություններով վարակվելու առումով: 

Կարևորում եմ բժշկի պատասխանատվությունն ու պարկեշտությունը: Եվ մյուս խորհուրդս և՛ բժիշկներին, և՛, ըստ էության, նաև պացիենտներին է վերաբերում: 

Շատ լաբորատորիաներ կոմերցիոն նպատակներով իրականացնում են CT–ի (կոմպյուտերային տոնոգրաֆիա) գնին հասնող անալիզների թանկարժեք հետազոտություններ. իրականում հեպատիտ C–ն ունի անալիզների իր ստանդարտ տեսակը, որոնք առկա են համապատասխան չափորոշիչներում: Շատ հաճախ պացիենտը բավականին թանկարժեք հետազոտություն է անցնում, որը չկա ընդունված ուղեցույցներում:

Այդ ուղեցույցներն իրականում հասանելի են: Պացիենտը կարող է կարդալ դրանք, կամ ուղղակի բժշկին հարցնել՝ ի՞նչ ուղեցույցի հիման վրա եք կատարում իմ հետատությունն ու բուժումը: Այդ ժամանակ նա կարող է ցույց տալ առողջապահության համաշխարհային կազմակերպման կամ այլ միջազգային ասոցիացիաների հեպատիտ C–ի, B–ի ուղեցույցները: Միշտ պետք է շփվել բժշկի հետ ու միշտ պարզաբանում խնդրել: Պացիենտը ևս պետք է պահանջի բժշկից: 

Քաղցր խոսքը բավարար չէ. բժշկին պետք է վստահել, բայց նրա հետ նաև պետք է շփվել

Բժշկի խղճի վրա հույս դնելը քիչ է: Պետք է կատարել բժշկի գործողությունների վերահսկում պետական մարմինների կողմից ստեղծված ուղեցույցներով, չափորոշիչներով, երաշխավորություններով և այլն: Այդ վերահսկումը առաջին հերթին կպաշտպանի հենց բժշկին: Բժիշկն էլ պետք է պաշտպանված լինի: Մեր խնդիրն այն է, որ մենք մի կողմից հավատում ենք բժշկին, մյուս կողմից՝ չենք հավատում: Իսկ վստահությունը ձեռք է բերվում շփման ժամանակ: Բժշկին պետք է վստահել, բայց նրա հետ պետք է շփվել: Հիվանդը մասնագիտական կրթություն չունի, որ բժշկին մասնագիտորեն գնահատի, դա անում են համապատասխան կառույցները, բայց բժշկի նկատմամբ վստահություն ձեռք բերելու համար քաղցր խոսքը բավարար չէ: Պացիենտներին կոչ եմ անում գնահատել բժշկին, բայց ոչ քաղցր խոսքի, այլև դիսկուսիայի միջոցով:

Բժիշկների պաշտպանության խնդիրը. լուծում և հորդոր՝ «Դավիդյանց լաբորատորիաներ» ԱԿ–ից

Ի դեպ՝ հեպատիտ C–ն մեծ խնդիրներ է ստեղծում նաև մեր կոլեգաների համար: Իմ գործընկերներին, և հատկապես ատամնաբուժներին միշտ հորդորում եմ որևէ բժշկական միջոցառում անելուց առաջ անպայման ստուգել հաճախորդին: Օրինակ՝ լինում են դեպքեր, երբ մարդն արդեն վարակված է գալիս ատամները բուժելու: Իսկ ատամները բուժելուց հետո ասում է՝ բժիշկ ջա՛ն, ձեր պատճառով վարակվել եմ հեպատիտ C–ով: Ցավոք, չկա այնպիսի հետազոտություն, որի օգնությամբ հնարավոր կլինի պարզել, թե մարդը կոնկրետ ե՞րբ և ո՞ր թվականին է վարակվել: Այդ պատճառով իմ գործընկերներին հորդորում եմ հեպատիտ C–ի, B–ի և ՄԻԱՎ–ՁԻԱՀ–ի Check up կատարել: «Դավիդյանց լաբորատորիաներ» ԱԿ–ի կողմից այդ մշակույթը բավականին տարածվել է: Քանի որ ունենք կուրիերական ծառայություն, շատ ստոմատոլոգիական ծառայություններ են դիմում մեզ: Հաճախորդները ևս պատրաստակամ են ստոմատոլոգիական ծառայությունից առաջ նման հետազոտություն անցնել: Մենք գնում ենք, հավաքում անհրաժեշտ նյութը, հետո տալիս ենք պատասխանը: 

Ցավոք՝ հեպատիտ C–ի դեմ պատվաստում չկա, ուստի դրա պայքարը պետք է կատարվի համապարփակ: Բնականաբար, լիդերը պետք է լինի պետությունը՝ իր վերահսկողական գործառույթով, իր ծրագրերով, համաֆինանսավորմամբ: Կարևոր է նաև բնակչությանը տեղեկացնելու հանգամանքը՝ բուժհիմնարկների և հ/կ– ների միջոցով: ՄԻԱՎ–ՁԻԱՀ–ի դեպքում կարծես թե քիչ թե շատ բոլորը տեղեկացված են, բայց հեպատիտ C–ն համեմատաբար անտեսված է:

Որքան հիվանդության վերաբերյալ տեղեկացված լինենք՝ բժիշկ–լաբորատորիա–պացիենտ–բուժհիմնարկ՝ մեկ լեզվով կխոսենք: Բժիշկներին, լաբորատորիաներին, պացիենտներին հորդորում եմ մեկ լեզվով խոսել, այսինքն՝ միմյանց առաջ մաքսիմալ բաց լինել: Իսկ գործընկերներին հորդորում եմ չկրթել բժիշկներին. բժիշկը միշտ պետք է կրթի լաբորատորիային: Օրինակ՝ որևէ նոր հետազոտություն անցկացնելու առաջարկով լաբորատորիային պետք է դիմի բժիշկը, և ոչ թե լաբորատորիան՝ բժշկին: Մենք գործիք ենք բժշկի ձեռքում, իսկ լավ, հզոր գործիք լինելու ողղությամբ պետք է աշխատի յուրաքանչյուր լաբորատորիա: Ես ուզում եմ լինել ամենասիրված և ամենապահանջարկ ունեցող գործիքը բժշկի ձեռքում, բայց ես ընդամենը գործիք եմ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal