Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ինչո՞վ է պայմանավորված և ի՞նչ վտանգներ ունի նոր կուսակցությունների ստեղծումը. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին շրջանում անձրևից հետո բուսնող սնկերի ակտիվությամբ սկսել են ի հայտ գալ բազմաթիվ կուսակցություններ, որոնք ակնհայտորեն չունեն քաղաքական հիմնական դերակատար դառնալու որևէ շանս: Եթե այդպիսիք լինեին մեկ–երկուսը, կարող էինք ասել, որ, օրինակ, դրանք առանձին վերցրած լոկալ փորձնական նախագծեր են: Բայց նկատելի է զարգացող միտում, որը հուշում է, որ գործ ունենք առավել կազմակերպված երևույթի հետ:

Հայաստանում այժմ կա քաղաքական վակուում՝ հաշվի առնելով, որ նախկին ընդդիմությունը եկել է իշխանության, իսկ նախկին իշխանությունն էլ պայքարում է ընդհանրապես քաղաքական գոյատևման համար: Այս կոնտեքստում գուցե տրամաբանական է նոր քաղաքական ուժերի ի հայտ գալը: Բայց Հայաստանում վերջերս մեկը մյուսի հետևից ստեղծվող կուսակցությունների դեպքում նկատելի է առավելապես այլ միտում: Փորձ է արվում որոշակի փոքրաքանակ համակիրների բանակ ստեղծելով՝ այնուհետ այն դարձնել առևտրի առարկա, ասենք՝ մատուցելով ավելի խոշոր քաղաքական ուժերին ընտրություններից առաջ, բնականաբար որոշակի վարձահատուցման դիմաց:

Որևէ խնդիր այս ամենի հետ չէր լինի, ի վերջո կապիտալիզմի ժամանակներում ամեն ոք վաստակում է այնպես, ինչպես կարողանում է: Խնդիրը, սակայն, ավելի խորն է: Փաստացի՝ օգտվելով քաղաքական կյանքում առաջացած նոր հնարավորություններից, բացվող կուսակցությունները էլ ավելի են խորացնում հայաստանյան կուսակցական համակարգի ճգնաժամը՝ դաշտը դարձնելով էլի ավելի անբովանդակ, ծրագրերից ու գաղափարախոսություններից զուրկ, բացարձակապես կոմերցիոն: Իհարկե, կլինեն որոշակի բացառություններ, կլինեն որոշակի ռոմանտիկ նախաձեռնություններ, որոնց նպատակը կոմերցիոն կուսակցաշինությունը չի լինի: Բայց այս բացառությունների կողքին դժվար չէ նկատել նաև դոմինանտ դարձող օրինաչափությունը:

Քաղաքական նոր իրավիճակը շանսեր ու պայմաններ է տալիս ի վերջո ունենալ բազմաբևեռ, ծրագրային ու գաղափարական բանավեճերով հագեցած քաղաքական դաշտ: Բացի այդ քաղաքական մեծ վերադասավորումներն ինքնին ենթադրում են որոշակի նոր ուժերի առաջացում: Բայց փաստացի տրված շանսն ընդամենը օգտագործվում է չարչիական հոգեբանությամբ:Հայաստանում հատկապես նախընտրական շրջաններում միշտ է նկատվել կուսակցությունների թվի կտրուկ, անսովոր ու արհեստական աճ: Մեծամասամբ դա պայմանավորված էր իշխանության գործողություններով, որոնք նախընտրական շրջանում փորձում էին գրպանային ուժեր բուծելով՝ որոշակի տեխնոլոգիական խնդիրներ լուծել: Այժմ, սակայն, կուսակցությունների թվի աննախադեպ աճը կրում է առավել ինքնաբուխ բնույթ և հենց այդտեղ է նաև տեղի ունեցողի վտանգավորությունը: Եթե առաջ կուսակցությունները ստեղծվում էին հստակ նպատակներով ու կարճաժամկետ առաքելությամբ, ապա հիմա այդ ամենը տեղի է ունենում քաղաքական զարթոնքի ֆոնին՝ փորձելով կոմերցիալիզացնել հենց այդ զարթոնքի գործոնն ու պարարտ քաղաքական համակարգը: Կուսակցությունների մասին օրենքը, որի մասին այդքան շատ էին խոսում հեղափոխության սկզբնական շրջանում և որի մասին գրեթե որևէ քննարկում չկա այսօր, հենց այս վտանգներից պետք է ապահովագրեր Հայաստանը: Ցավոք, ընկղմվելով ներքաղաքական պայքարի, հեղափոխություն–հակահեղափոխություն հակադրության հորձանուտը՝ թե՛ իշխանությունը, թե՛ այն ուժերը, որոնք հավակնում են լինել նոր Հայաստանի քաղաքական կյանքի դոմինանտ ուժերը, մոռացության մատնեցին այս կարևորագույն հարցը՝ դրանով իսկ ինքնահոսի թողնելով կենսական գործիքակազմերից մեկի՝ կուսակցական համակարգի առողջացման խնդիրը: 

Ինքնահոսի թողնելով շատ գործընթացներ՝ վտանգ կա, որ դրանք կսկսեն ինքնակազմակերպվել ջունգլիների օրենքներով: Հայաստանի դեպքում այդ օրենքներն ավելի ճիշտ կլինի մեկնաբանել օդից փող կպցնելու, արագ գոլ խփելու տրամաբանությամբ: Հետևաբար, գոնե հիմա պետք է սկսել կարգավորել այդ ոլորտը՝ թե՛ քաղաքական ուղենիշեր տալով, թե՛ այդ ուղենիշերը օրենսդրորեն ամրագրելով: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal