Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ու նորից ինկվիզիցիայի մասին. աներևակայելի կտտանքների լեգենդը

LIFE


Մենք գիտենք, որ...

 

Սուրբ ինկվիզիցիան հերետիկոսների հարցաքննությունները կատարում էր ամենաաներևակայելի կտտանքների միջոցով:

Իրականում այնքան էլ այդպես չէ:

Պարզվում է՝ կտտանքների միջոցով հարցաքննություններ ինկվիզիցիան իրականացնում էր բացառիկ դեպքերում:

Հերետիկոսության գործ հարուցելը բավականին երկար գործընթաց էր: Սկզբից ըստ փաստերի տրիբունալը որոշում էր՝ գործ հարուցել, թե՝ ոչ: Հետո, եթե գործ է հարուցվել, մեղադրյալի մոտ էին գնում ինկվիզիտորները, որոնք չհայտնելով, թե ինչի մասին է խոսքը, սովորական զրույց էին վարում մեղադրվողի հետ՝ փորձելով առավել շատ տվյալներ ստանալ գործի մասին: Հետո գործի էին անցնում պրոֆեսիոնալ աստվածաբանները, որոնք որոշում էին շարունակել գործը, կամ էլ ոչ: Եթե գործը շարունակվում էր՝ մեղադրյալին արդեն սովորական աշխարհիկ բանտ էին տանում: Երեք օր անց ինկվիզիտորները առաջին հարցաքննությունն էին անցկացնում՝ առաջարկելով ներում, եթե մեղադրվողը խոստովանի հերետիկոսությունը: Եթե խոստովանանքը լինում էր, ապա գործը ուղարկվում էր դատարան: Դատական պրոցեսին մեղադրյալին պաշտպան էր տրվում: Կախված հանցանքի չափից՝ դատարանը համապատասխան պատիժ էր նշանակում, և գործը ավարտվում էր, կամ էլ, բացառիկ դեպքերում, արդարացնում: Դատարանի ցանկացած որոշում մեղադրյալը կարող էր բողոքարկել՝ դիմելով Հռոմի պապին: Սովորաբար բողոքարկումից միայն հարուստներն էին օգտվում: Դատավճիռը հրապարակվում էր և ի կատար էր ածվում՝ սկսած եպիտեմիայի նշանակումից վերջացրած խարույկի վրա այրելով (վերջինս շատ հազվադեպ երևույթ էր):

Միայն եթե մեղադրյալը ոչ մի բան չէր խոստովանում կամ էլ նրա բացատրություններում առկա էին անհամապատասխանություններ վկաների ասածների հետ, ինկվիզիցիան ձեռնամուխ էր լինում կտտանքների: Այս մեթոդը չէր համարվում հարցաքննության հիմնական մեթոդ և խիստ կանոնակարգված էր: Կտտանքով հարցաքննություն կարող էր նշանակել միայն ինկվիզիտորների, իրավախորհրդատուի և տեղի եպիսկոպոսի մասնակցությամբ հատուկ ժողովը: Կտտանքի ժամանակ մեղադրյալին թույլատրվում էր ասել ամեն ինչ, բայց արգելվում էր որևէ բան հարցնել: Սովորաբար կտտանքների տակ, անմեղ, թե մեղավոր, խոստովանում էին: Կտտանքից մեկ օր անց մեղադրյալին նորից հարցնում էին, թե արդյոք նա ընդունում է կտտանքների տակ ասած իր խոստովանական խոսքերը: Եթե ընդունում էր, գործը հանձնվում էր դատարան, իսկ եթե չէր ընդունում, ինկվիզիտորները պետք է որոշեին՝ ինչն է դրդել նրան կտտանքի տակ խոստովանել. կա՛մ նա անմեղ է, կա՛մ էլ մեղավոր է, բայց համառ: Հաշվի առնելով բոլոր առկա փաստերը՝ որոշում էր ընդունվում՝ կա՛մ արդարացնել, կա՛մ էլ նոր հարցաքննություն իրականացնել կտտանքներով:

Նշենք նաև, որ այն ժամանակ օգտագործվող կտտանքների բազմաթիվ և բազմազան մեթոդները և գործիքները ինկվիզիցիան չի ստեղծել: Այդ ամենը կար նաև աշխարհիկ դատարանի տրամադրության տակ: Նույն մեթոդները օգտագործում էր նաև «իրեն հարգող» ցանկացած ազնվական իր վասալների նկատմամբ: 

Երևում է՝ միջնադարյան ինկվիզիցիան ավելի արդար և անկողմնակալ հետաքննություններ և դատական պրոցեսներ է իրականացրել, քան մեր երկրի ներկայիս դատաիրավական համակարգը: Իհարկե, հիմա խարույկ չկա, համարենք՝ կտտանքներ՝ ևս. ինչպես ասում են հայտնի ֆիլմում՝ «միլիցիան ծեծին դեմ է, ծեծը միլիցիայում ընդունված չէ»: Փոխարենը պարզվում է, որ միջնադարի այս կառույցը կախում չի ունեցել կառավարությունից, ոչ միայն չի կատարել նրա պատվերները, այլ նաև չի էլ նայել, թե ինչպիսին կցանկանային տեսնել «վերևում» այդ գործի ավարտը:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

 

General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank