Yerevan, 02.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Հայաստանում էլեկտրաէներգիայի գործող սակագինը միանշանակ կարող է ցածր լինել». «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պարզվում է՝ էներգետիկ համակարգն այս տարիների ընթացքում երբեք չի ենթարկվել պետական անկախ աուդիտի, որպեսզի բոլորի համար պարզ լինի, թե իրականում ինչ է կատարվում ոլորտում: Այսինքն, որևէ մեկը չի կարող ասել, թե սեփականատերերն իրականում ինչ վիճակում են սեփականաշնորհել էներգահամակարգի այս կամ այն կառույցը և դրանից հետո ինչ են արել դրա հետ: Չկա նաև պատկերացում, թե այս ընթացքում համակարգն ինչ ձևով ու տրամաբանությամբ է շահագործվում: Եվ պետության մոտեցումը, թե` համակարգը սեփականաշնորհվել է, որպեսզի ավելի լավ աշխատի, տարիների ընթացքում տեսանելի է դառնում, որ այնքան էլ ճիշտ չէ. զարգանալու փոխարեն այն հասել է այնպիսի մի իրավիճակի, որն ընդամենը կարողանում է մի կերպ շահագործվել: Դրա փոխարեն, մատուցված ծառայությունների սակագները, չգիտես ինչու, գնալով աճում են: 

«Ոչ ոք չգիտի, թե սեփականաշնորհված համակարգերում ներկայում ինչ է կատարվում: Դա պարզելու համար պետությունը պետք է անկախ աուդիտ պատվիրի և պարզի, թե ինչու է համակարգը զարգանալու փոխարեն բազմաթիվ խնդիրներ կուտակել ու հասել քայքայման եզրին: Ժամանակին Հայաստանն ուներ էներգետիկ կայուն համակարգ՝ ատոմակայան, ջերմակայաններ և հիդրոկայաններ, որոնք մշտապես ապահովել են էներգետիկ համակարգի ռեզերվները: Ցուրտ ու մութ տարիներին հիդրոկայանները երկիրը փրկեցին: Բայց հիմա դրանք սեփականաշնորհված են և ոչ ոք չգիտի, թե ինչ վիճակում են ներկայում գտնվում: Չի բացառվում, որ վաղը, մյուս օրը պարզվի, որ դրանցից ոչ մեկն այլևս չի աշխատում, որովհետև սեփականաշնորհելուց հետո միայն գումար է ստացվել ու որևէ ներդրում էլ չի արվել: Սա պետական անվտանգության խնդիր է, և պետք է բոլորի համար էլ պարզ լինի, թե համակարգն այս տարիների ընթացքում ընդհանրապես ինչ ուղղությամբ է շարժվում»,– ասաց արտադրության ղեկավար, էներգետիկ ոլորտում երկար տարիներ աշխատած Էդուարդ Գրիգորյանը: 

Նա էներգետիկ հարցերը բավականին մոտիկից է ուսումնասիրել և համոզված է, որ եթե ցանկացած ոլորտում էլ թվանկարիչներ լինեն, ապա առանց դժվարության կարելի է ցանկացած թիվ, տառ, ծառ էլ նկարել: Իսկ երբ խոսք է գնում կոնկրետ էներգետիկ համակարգի կողմից վարվող սակագնային քաղաքականության մասին, ապա կա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, որը թեև հաշվարկում է էլեկտրաէներգիայի սակագները, բայց ներկայացված փաստաթղթերով ո՛չ կատարված աշխատանքի, ո՛չ էլ գնված ապրանքների ստուգում տեղերում չի իրականացնում:

«Հանձնաժողովը չի գնում տեղում ստուգի, թե կազմակերպությունն իր ստանձնած պարտավորություններից որոնք է կատարել, որոնք՝ ոչ, բայց իրեն ներկայացված ծախսերն ընդունում է և ներառում է սակագնի մեջ: Այսօր էներգետիկ համակարգի ծախսերը կարելի է շատ–շատ նվազեցնել, ոչ թե ավելացնել: Եվ խնդիրը միայն կորուստներին չի վերաբերում: Բացի կորուստներից շատ մեծ խնդիրներ կան՝ կապված ապրանքները թանկ գնով գնելու, վերանորոգման աշխատանքերի վրա կրկնակի գումար ծախսելու ընթացիկ աշխատանքները մի քանի անգամ գրելու, բայց իրականում չկատարելու հետ կապված: Այսինքն, սակագնի ձևավորման փուլում ներառվում են բազմաթիվ ավելորդ ծախսեր, որոնք կարելի է խնայել և ունենալ ցածր սակագին: Դա իր հերթին կբերի արդյունաբերության զարգացման: Այս իմաստով բազմաթիվ նման հարցեր կան, որոնք գումարվում և հանգեցնում են ուռճացված սակագնի, ինչը միանշանակ պետք է վերանայել»,– ասաց Է. Գրիգորյանը:

Ըստ նրա, բոլոր դիտարկումները հաստատում են, որ Հայաստանում առկա էլեկտրաէներգիայի սակագինը միանշանակ կարող է ցածր լինել: Դա թույլ կտա, որ Հայաստանում արդյունաբերության տարբեր ուղղություններ զարգանան: Հիմա, սակայն, դա հնարավոր չէ, քանի որ արհեստականորեն ուռճացված հոսանքի սակագինը ազդում է արտադրանքի ինքնարժեքի վրա, ինչի հետևանքով էլ հայկական արտադրանքը կորցնում է իր գրավչությունը շուկայում: 

Նախկինում, ի դեպ, եղել է պետական ձեռնարկություն, որն արտադրված հոսանքի որակի և կատարված ծախսերի վերահսկողություն է իրականացրել: Այդ կառույցն էլ հիմա չկա, և ոլորտում որևէ ձևով վերահսկողություն չի իրականացվում: Ստացվում է, որ խնդիրներ ունենալու դեպքում բնակիչը միայնակ պետք է պայքարի էլցանցի դեմ, որն ըստ էության, մասնավոր կառույց է: Այս անհավասար պայքարում բնական է, որ չնայած բնակիչը տուժում է, սակայն որևէ ձևով չի կարող պայքարել իր խախտված իրավունքները պաշտպանելու համար:

«Բնակիչն էլ, գործարանատերն էլ պայմանագիր են կնքել, որ պետք է որակյալ հոսանք ստանան: Դա նշանակում է, որ թե՛ հոսանքի հաճախականությունը, թե՛ մյուս պարամետրերը պետք է համապատասխանեն պահանջվող չափանիշներին: Բայց մենք գիտենք, որ հոսանքի տատանումները ահռելի չափերի են հասնում: Եվ այստեղ չկա մի անկախ մարմին, որին սպառողը կամ արտադրողը կարողանա դիմել և պաշտպանել իր իրավունքները: Ստիպված պետք է էլցանցին դիմեն, բայց այն սեփականություն է և ի վերջո տալու է այն եզրակացությունը, ինչ իրեն է հարմար: Թեև կան անկախ աուդիտորական ընկերություններ, բայց այդ ծառայությունից օգտվելը թանկ հաճույք է և սովորական քաղաքացին կամ ձեռնարկատերը չի կարող նրանց դիմել», – ասաց Է. Գրիգորյանը:

Արտադրության ղեկավարի դիտարկմամբ, ընդհանրապես, էներգետիկ համակարգն այսօր բավականին լուրջ թերություններ ունի, որոնք միանշանակ պետք է վերացնել: Մասնավորապես՝ նախկին սեփականատերերը համակարգերը մաքսիմում շահագործել են, մինիմում վերանորոգել: Բայց դրա դիմաց մեծ չափի ծախսեր են ներկայացրել, որոնք էլ հանգեցրել են նման իրավիճակի: Եվ այսպես շարունակ, նախկինում չարված աշխատանքներին ավելացրել են նորերը և նոր ուռճացված ծախսերով ներկայացրել հանձնաժողովի հաստատամանը:

Այս ամենը պետք է Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը պարզի, պետք է նաև շահագրգռված լինի էներգահամակարգի մասին լիարժեք ու հիմնավորված պատկերացում ունենալու համար: Այդ պատճառով է, որ ամենից առաջ պետք է անկախ աուդիտ անցկացնի և պարզի, թե ուր ենք այսօր հասել, համոզված է Է. Գրիգորյանը: 

Ամենակարևոր հարցերից է նաև մասնագետների դուրս մղումը համակարգից: Դրա պատճառն էլ այն է, որ էներգետիկան ավելի շատ բիզնես ոլորտ է դարձել, քան պետանվտանգություն ապահովող կարևորագույն ոլորտներից մեկը, համոզված է նա: Այս պայմաններում շատ մասնագետներ ստիպված են գլուխները կախ աշխատել, միայն թե աշխատանքից չզրկվեն: Նման իրավիճակ է համակարգում արդեն 15 տարի, մի համակարգ, որը ժամանակին եղել է ամենահզորագույններից մեկը նախկին Խորհրդային Միությունում, ասում Է. Գրիգորյանը: Եվ եթե նախկինում էլեկտրաէներգիայի 80 %-ը սպառում էին արտադրական ձեռնարկությունները, իսկ 20 %-ը բնակիչները, ապա հիմա պատկերը 180 աստիճանով շրջվել է: 

«Իմ կարծիքով, էներգահամակարգը շատ վատ վիճակում է, չնայած կարող է շատ արագ վերականգնվել: Մենք այդ պոտենցիալն ունենք: Կարևոր է նաև ողջ էներգահամակարգի անվտանգության հարցերը նոր որակական աստիճանի բարձրացնելու հարցը, քանի որ դա յուրաքանչյուր քաղաքացու է վերաբերում: Եվ չի կարելի թույլ տալ, որ ինչպես Ադրբեջանում ողջ համակարգը զրոյացավ, մենք էլ նման վիճակի հասնենք, որի նախապայմանները, ցավոք, արդեն կան»,- ասաց Է. Գրիգորյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer