Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Գագիկ Համբարյան. «ՀՀԿ-ի՝ «լավամարդ» դուրս գալու փորձերն ուղղակի ծիծաղելի են»

SOCIETY

Past.am

ՀՀԿ-ն իր հայտարարությամբ ընդամենը փաստեց, որ իրենք պարտվել են: Իսկ «լավամարդ» դուրս գալու փորձերը, թե իրենք թեկնածու առաջադրելու մտադրություն չունեն, ուղղակի ծիծաղելի են, որովհետև իրենք շատ լավ գիտեն, թե առաջադրելու դեպքում ինչի հետ կառնչվեն: Անդրադառնալով ՀՀԿ խմբակցության հայտարարությանը՝ Past.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

Նշենք, որ խմբակցությունը մասնավորապես հայտարարել էր, որ չընդունելովդեկտեմբերին արտահերթխորհրդարանականընտրություններանցկացնելուվերաբերյալՀՀկառավարությանբերածհիմնավորումները՝Հանրապետականխմբակցությունըչուներևչունիմտադրությունառաջադրելուվարչապետիիրթեկնածուն:

Քաղաքագետի խոսքով՝ ՀՀԿ-ն դեռ վերջին հանրահավաքից հետո էր հասկացել, որ պարտված է:

«Խոսքը ԱԺ շենքի մոտ տեղի ունեցած հանրահավաքի մասին է: Իսկ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքները մեծ հարված էին ՀՀԿ-ին, որն արտահերթ ընտրությունների երկարաձգման փորձ անելով՝ ցանկանում էր խաղալ ժամանակի վրա: Հույս ունեին, որ հետհեղափոխական էյֆորիան կանցնի, և ժողովուրդն ավելի «սթափ» կգնահատի իրավիճակը, բայց իրենք սխալվեցին: Մտածում էին, որ հասարակության որոշ հատված դժգոհ կլինի Փաշինյանի իշխանությունից: Այո՛, կարող է և լինել դժգոհ զանգված, որովհետև 6 ամիսների կառավարման ընթացքում նշանակալի արդյունքներ չեն գրանցվել: Բայց, այդուհանդերձ, որքան էլ հասարակության որոշ մաս դժգոհ լինի Ն. Փաշինյանի իշխանությունից, միևնույն է, ՀՀԿ-ին ձայն չի տալու, քանի որ ՀՀԿ-ի կառավարման աղետալի հետևանքները ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի զգացել է իր մաշկի վրա»,-նշեց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման շուրջ մի շարք հանրապետական պատգամավորների հայտարարություններին,  վարչապետին հայտնած աջակցությանը՝ Գ. Համբարյանը նշեց.

«Ես միշտ ասել եմ, որ ՀՀԿ-ին չեմ դիտում որպես քաղաքական միավոր: Եղել է ակումբ, որը ղեկավարել է Սերժ Սարգսյանը: Այդ ակումբն ունեցել է բազմաթիվ բևեռներ և այդ բևեռներին միավորող թևը եղել է իշխանությունը: Հիմա, քանի որ ՀՀԿ-ն իշխանություն չէ, մեխանիկորեն այդ կուսակցությունը փլուզված է: Որքան էլ Ս. Սարգսյանը շարունակի լինել կուսակցության ղեկավարը, պարզ է, որ նա, ամեն դեպքում, նախկին նախագահ է. նա այս պարագայում ներքաղաքական իրավիճակի վրա ազդեցության որևէ լծակ գրեթե չունի: Այս դեպքում պարզ է նաև, որ ՀՀԿ-ի որոշ բևեռներ անջատվելու են: Խնդիրն այն է, որ այդ անջատվողների մեջ կան պախարակված անձինք: Անձինք, ովքեր եղել են Սերժ Սարգսյանի մտերիմները, անձինք, ովքեր օգտվել են Ս. Սարգսյանի իշխանության «տրամադրած» անպատժելիությունից, կեղծել են ընտրություններ թե՛ գումարներով, թե՛ լցոնումներով և թե՛ կեղծ ցուցակներով»:

Նա շեշտեց, որ այժմ այդ անձանցից ոմանք փորձում են ներթափանցել Ն. Փաշինյանի շրջապատ. «Նիկոլ Փաշինյանը պետք է շատ զգույշ լինի, որ նմանատիպ պախարակված, հասարակության կողմից չսիրված ու չընդունված քաղաքական գործիչները հանկարծ չհայտնվեն իր կողքին, որովհետև նրանք, միևնույն է, հարվածելու են նույն Նիկոլ Փաշինյանին»:

Ինչ վերաբերում է ՀՅԴ-ի դիմադրությանը, Գագիկ Համբարյանը նախ ընդգծեց, որ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները ցույց տվեցին, որ ՀՅԴ-ն ուղղակի ձախողվեց:

«Մեծ է հավանականությունը, որ արտահերթի դեպքում ՀՅԴ-ն չի հայտնվի նաև ԱԺ-ում: ՀՅԴ-ի ընդդիմանալը կամ արտահերթ ընտրությունների ժամկետների հետ չհամաձայնելն ինչ-որ մեծ ազդեցություն կամ կշիռ չունի: Ես չեմ ուզում ՀՅԴ-ին համեմատել ՀՀԿ-ի հետ, բայց միևնույն է, ՀՅԴ-ն ևս ռեյտինգ չունի»,-եզրափակեց քաղաքագետը:

Աննա Բադալյան

 

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer